ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող փոքր եւ միջին ձեռնարկատերերի աջակցության ցուցաբերմանը, մարզերի ու տարածաշրջանների տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը: Զեկուցելով այս մասին` ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ նշեց. «Ընդհանուր տոկոսադրույքը 12 է, բայց եթե արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է, ապա նվազում է 3 տոկոսային կետով: Սուբսիդավորումը կատարվում է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից»:
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունելի համարեց տոկոսադրույքի չափը եւ կարեւորեց ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

