ՆՈՐ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԴԱՌՆԱԼ ԽԵԼՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՆՈՐ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԴԱՌՆԱԼ ԽԵԼՈՔ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հաշված ժամեր է մնացել ԲՀԿ արտահերթ համագումարին, որն լինելու է ճակատագրական այդ կուսակցության համար: Կուսակցականներ մի մասը ասում է, որ դա լինելու է ԲՀԿ քաղաքական դերակատարության «թաղման» համագումար, իսկ մյուսները մեծ սպաելիքներ ունեն, քանի որ ինչպես որոշ ԲՀԿ-ականներ ասում են դա լինելու է ԲՀԿ-ի նոր թիմի ձեւավորում եւ մեկնարկ: Բոլոր դեպքերում ԲՀԿ-ից մարդիկ զանգվածաբար դուրս են գալիս:
Ըստ դիտորդների պատգամվորական խմբակցությունում պատգամավորների մեծ մասը դուրս կգան կուսակցությունից, իսկ նոր թիմը Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ կկազմեն միշտ ջրի երես մնացող Միքայել Մելքումյանը եւ իր նման մի քանի ճարպիկ գործիչներ, որոնք, սակայն, կգործեն խիստ սահմանփակ դաշտում:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա սպասվում է, որ նա ոչ միայն հրաժարական կտա կուսակցության նախագահի պաշտոնից, այլ նաեւ ընդհանրապես կհեռանա քաղաքականությունից, համենայնդեպս պահպանելով պատգամավորական մանդատը` «նավսյակի»: Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է նաեւ ԲՀԿ պատվավոր նախագահի կոչումից, որը երիտ ԲՀԿ-ականները հույս ունեին նրան համոզել, որպեսզի շարքային ԲՀԿ-ականները արագերոն չլքեն խորտակվող նավը: Բացի այդ, ԲՀԿ-ում շատ-շատերը աձնական խնդիրներ ունեն Նաիրա Զոհրաբյանի հետ, իսկ շատ տղամարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ նրանց առաջնորդը լինելու է Նաիրա Զոհրաբյանը: Իհարկե, Ծառուկյանի ԲՀԿ նախագահ մնալը կփրկեր իրրավիճակը, սակայն այդ դեպքում կստավցեր, որ վերջինս չի կատարում քաղաքականությունից հեռանալու իր խոստումը: Սակայն նոր թրմի ներկայացուցիչները հույս ունեն, որ Ծառուկյանի հեռանալը կլինի ժամանակավոր: Իրենց խոսքերում նրանք ասում են, որ դա կլինի «որոշ ժամանակով պաուզա», անգամ բերում են Դը Գոլի օրինակը, որը հրաժարական տալուց հետո կրկին վերադարձել է քաղաքականություն: Նոր ԲՀԿ-ականները հույս ունեն նաեւ, որ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին կվերադառնա նաեւ Օսկանյանը:
Ինչ վերավերում է նոր ԲՀԿ-ի քաղաքական դիրքորոշմանը, ապա այն այլեւս չի կոչվելու այլընտրանք, այլ առանց ավելորդ անբիցիաների կդառնա «շարքային ընդդիմություն»` ՕԵԿ-ի տիպի: Այն գործելու է զուտ պառլամենտական հարթակում, չի պահանջելու արտահերթ ընտրություններ ու հրաժարականներ, հանրահավաքներ եւ երթեր չի անելու, իսկ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ հավանաբար փորձելու է որպես ղեկավար վերադարձնել Ծառուկյանին` իր փողերով ու հետապնդվածի, ճնշվածի լուսապսակով: Դրանից հետո ԲՀԿ-ն հավանաբար կմտնի իշխանությունների հետ լուրջ առեւտրի մեջ ապագա խորհրդարանում 2-րդ խորհրդարանական ուժի կարգավիճակը պահպանելու համար: Սակայն դա անելու է շատ զգույշ, առանց իշխանությունը ամբողջությամբ վերցնելու նկրտումների: Ի վերջո, կստանա այնքան, ինչքան նրան կտան: Ծառուկյանի վերադարձի դեպքում գուցե մի քիչ շատ, բայց արդյո՞ք կվերադառնա Ծառուկյանը...

