ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ
Արխիվ 12-16ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ
Երեկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգաշարը: Համերգին ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը`՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Մեկնարկը տրվեց հենց նրա խոսքով. «Իմ երջանկությանը չափ ու սահման չկա, վերջապես բացվեց Կոմիտասի թանգարանը: Հայ ժողովուրդն ինչքան պարտական է... նաև ուրախություն է, երբ վերջապես իր հայրենիքում Կոմիտասի անվան թանգարան է բացվում: Ու թեև ուշացումն ունի իր պարզաբանությունը, բայց ես շատ ուրախ եմ, որ թանգարանը հաղորդվեց նոր ձևով` ժամանակակից ձևով»:
Խորագիրը կազմվել էր հատուկ ձևով, քանի որ Կոմիտաս Վարդապետը հոգևորական էր,
միջոցառումը սկսվեց տերունական Հայր Մեր աղոթքով, որին հաջորդեցին Կոմիտասի՝ «Գովեա Երուսաղեմ», «Սուրբ սուրբ», «Տէր ողորմեա», «Հոգի Աստուծո», «Հայրապետական աղոթք», «Ել, ել», «Զուր ես գալիս այ գարուն», «Գութանի երգը», «Կալի երգը», «Կուժն առա, գնա-գնա» երգերը, և ավարտվեց երգշարով:
Թեև երգչախմբի միայն մի մասն էր բեմի վրա, քանի որ դահլիճը փոքր էր, այնուամենայնիվ, հանդիսատեսը հեռացավ մեծ բավականություն ստացած:
Թանգարանի գիտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր, Կոմիտասագետ Մհեր Նավոյանն էլ նշեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր տոմսեր են գնելու Կոմիտասի մշակութային օջախն այցելելու համար, հնարավորություն կունենան վայելելու նաև նրա երգերը: Մ. Նավոյանը նաեւ հայտնեց, որ նախատեսում են հայ միջնադարյան փոքրիկ գիտական օղակ ստեղծել թանգարանում, քանի որ Կոմիտասի ժառանգության կարևորագույն մասը վերաբերում է միջնադարյան արվեստին:
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ

