ԻՆՉՈՒ ՀԵՌԱՑԱՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ ՀԵՌԱՑԱՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԲՀԿ-ԻՑ
Այսօր արդեն պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի շարքերը լքում է նաեւ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Եթե մինչ այս ԲՀԿ-ն լքում էին գործարար պատգամավորները, ապա Օսկանյանի հեռանալը շատ ավելի պատահական չէր:
Այսօր, երբ ԱԺ-ում քննարկվում էր երկրի նախագահներին ցմահ թոշակ եւ գրասենյակ տրամադրելու հարցը, դրանից ամենաշատը չգիտես ինչու «վառված» էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախկին երկու նախագահներին համարեց ապազգային` մոռանալով իր անցյալը եւ ինչու չէ` ներկան: Այս տիկնոջ համար ամենացավալին այն է, որ երկու պաշտոնաթող նախագահները բռնել են Ռուսաստանի ուղին`ՀՀ 1-ին նախագահը` քաղաքական, 2-րդ նախագահը` տնտեսական առումով: Իսկ թե՛ Փոստանջյանի, թե՛ Օսկանյանի թիվ մեկ խնդիրը մեր երկրում պարզ ճակատով նայելն է Միացյալ նահանգների երեսին, որտեղից էլ յուղոտ ու կլորիկ գումարներ էին ստանում եւ էլի պետք է ստանան` Նուլանդի Հայաստան այցից հետո: Իսկ հիմա, քանի որ նույն ԲՀԿ-ն ուղիղ կերպով չի արտահայտում իր հակառուսական դիրքորոշումը, եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքական կուրսը կվերցնեն դեպի ռուսական կողմը, հետեւաբար Օսկանյանն այնտեղ այլեւս անելիք չուներ ու որոշել է մի կլորիկ պատառ էլ ինքը ստանա Նուլանդ մորաքույրից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

