ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Գերմանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն գոլը ընտրելու համար Բունդեսլիգայի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում հարցում է անցկացնում: Նախորդ ամսվա ընթացքում կայացած 6 տուրերի լավագույն գոլերը մասնակցում են քվեարկությանը, դրանց թվում է նաեւ 23-րդ տուրի շրջանակներում «Շալկեի» դարպասը խփած Մխիթարյանի գոլը: Որն այս դրությամբ ձայների 33 տոկոսով երկրորդն է, առաջատարը «Բավարիայի» ֆուտբոլիստ Դավիդ Ալաբայի` տուգանայինից խփած գոլն է, որը ստացել է երկրպագուների ձայների 50 տոկոսը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

