ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են 9-ը շախմատիստներ:Առաջին տուրի շրջանակներում երկու "հայկական" դիմակայություն եղավ. Հրանտ Մելքումյան-Արման Միքայելյան զույգը խաղատախտակը լքեց խաղաղ ելքով: Իսկ մյուս "հայկական" պարտիայում Կարեն Գրիգորյանը առավելության հասավ Վլադիմիր Պողոսյանի նկատմամբ: Այսպիսով, 9 ներկայացուցիչներից մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:
Առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Պողոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Անդրեյ Ժիգալկոյի հետ: Երրորդ տուրի շրջանակներում հայ շախմատիստները գրանցեցին հետեւյալ արդյունքները. Կարեն Գրիգորյանը, Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով ¥ի դեպ, Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել է Սամվել Տեր-Սահակյանի հետ¤: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Պողոսյանը իրենց հաշվին գրանցեցին պարտություն, իսկ հաղթանակներ տարան Արման Միքայելյանը, Զավեն Անդրեասյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Մրցաշարի չորրորդ տուրում Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Էռնեստո Ինարկիեւի հետ, Վլադիմիր Հակոբյանըª Ալեքսեյ Գոգանովի, Արման Միքայելյանըª Յուրի Կրիվառուշկոյի, իսկ Հրանտ Մելքումյանըª Էյլոն Նակարի հետ: Իրենց հաշվին հաղթանակներ գրանցեցին Կարեն Գրիգորյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ տուրում պարտություն կրեցին: Առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստները հաջող ելույթներ ունեցան. այս տուրում հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Այսպիսովª հայ շախմատիստների համար Եվրոպայի առաջնության ընթացքը կարելի է հաջող համարել, Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարային աղյուսակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնելով լեհ Ռոբերտ Կեմպինսկուն` վաստակել է 5 միավոր եւ լեհ Մատեուշ Բարտելի, ռուսաստանցիներ Ալեքսանդր Մոտիլյովի եւ Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Հայ շախմատիստներից առաջատարներին մեկական միավոր են զիջում Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը: Մրցաշարը ավարտվելու է մարտի 8-ին:
Եվ անդրադառնալով ՖԻԴԵ-ի հրապարակած մարտ ամսվա վարկանիշային աղյուսակին, նշենք որ 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում, բացի Լեւոն Արոնյանից տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչներ: Հրանտ Մելքումյանը 64-րդն է, Տիգրան Պետրոսյանըª 71-րդը, Գաբրիել Սարգսյանըª 74-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանըª 90-րդը: Իսկ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, կրկին զիջել է դրքերը 1 աստիճանովª հայտնվելով 10-րդ տեղում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

