«ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ ԱՍԱՑԻ` Ո՛Չ»

Արխիվ 12-16

«ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ ԱՍԱՑԻ` Ո՛Չ»

Հայկական արտադրության ֆիլմերին շուտով կավելանա եւս մեկը` «Ես սիրում եմ քեզ, Երեւան»: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են մոտ երկու ամիս առաջ, նախատեսված է հայ հանդիսատեսին ներկայացնել այս ամռանը: Ֆիլմը ներառում է մի քանի նովելներ` յուրաքանչյուր նովելում ներկայացվում է մի կյանքի պատմություն:


«Ես քեզ սիրում եմ, Երեւան» ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է ռադիոհաղորդավարուհի ԱՆԿԱՆ (Անի Սարիբեկյան), ում խոսքով` ֆիլմի ստեղծողները փորձել են ընտրել ավյունով լեցուն երիտասարդների, քանի որ այն ավելի շատ երիտասարդների համար է: Անձամբ դերասանուհին շատ դժվարությամբ է համաձայնել նկարահանվել ֆիլմում. «Սկզբում հրաժարվեցի, քանի որ դերասանական կրթություն չունեմ, որոշ ժամանակ այցելել եմ դերասանական ստուդիա եւ վերջ: Նկարահանվել ֆիլմում, այն էլ գեղարվեստական, շատ պատասխանատու էր: Առաջարկ ստանալուն պես պատասխանեցի` ո՛չ, ես հրաժարվում եմ»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Անկան: Սակայն որոշ ժամանակ անց ռադիոհաղորդավարուհին խորհրդակցելով դերասան ընկերների հետ, ծանոթանալով ֆիլմի սցենարին` դրել է նախապայման. «Կնկարահանվեմ մեկ-երկու էպիզոդներում, եթե ստացվի, կշարունակեմ նկարահանվել: Միշտ ցանկացել եմ նկարահանվել ֆիլմում, եւ սա ինձ համար մեծ հնարավորություն էր: Պիլոտային տարբերակով նկարահանումն ավարտվեց, եւ որոշեցի նկարահանվել: Ճիշտ է, ֆիլմը կատակերգական ժանրի է, սակայն իմ կերպարի մեջ կատակերգությունն ու դրամատիզմը միախառնվում են: Իմ հերոսուհին բաժանվել է սիրելիից, սակայն հանգամանքների բերումով կրկին հանդիպում է նրան: Իմ դերը բարդ է նրանով, որ ես ներկայացնելու եմ կնոջ դառը հոգեվիճակը»,- ավելացրեց Անկան:
Թե ինչ է լինելու հերոսուհու հետ, նա չցանկացավ բացել բոլոր փակագծերը, միայն ընդգծեց, որ դեպքերը հետաքրքիր զարգացումներ են ունենում: Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են ռեփեր Համոն, դերասանուհի Անաիսա Սարդարյանը եւ այլ երիտասարդ ու սիրված դեմքեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում