ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. «ԻՆՁ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՉԽԱՌՆԵՍ»

Արխիվ 12-16

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ.

«ԻՆՁ ԻՄ ԽԱՂԱՑԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՉԽԱՌՆԵՍ»



Սիրված դերասան Մհեր Մկրտչյանին հանրությունը ճանաչում է որպես դժբախտ ու թախծոտ անձնավորություն, տխուր կերպարներով, մինչդեռ նա կյանքում ճիշտ հակառակն է եղել: Նրա այրին` դերասանուհի, բեմադրիչ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, իր «Չտեսնված Մհերը» գրքով կոտրում է բոլոր այդ կարծրատիպերը, ներկայացնելով ամուսնու կյանքի վերջին 11 տարիները` 1982-1993 թթ., Մհեր Մկրտչյան արտիստին բացահայտում այլ տեսանկյունից: Լույս տեսած գրքում զետեղված 260 դեռեւս չհրապարակված լուսանկարները պատմում են Ֆրունզիկի դերասանական գործունեության, եւ առօրյա կյանքի մասին:



«ԱՅՍ ԳՐՔՈՎ ԿՍՐԲԱԳՐՎԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»


Ինչպես գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, այս գրքով կսրբագրվի Մհեր Մկրտչյանի կենսագրությունը. «Տարիներ շարունակ բազմաթիվ պատմություններով Մհեր Մկրտչյանին ներկայացվում է ոչ այնպես, ինչպես նա իրականում եղել է: Մասնավորապես, նրա կյանքի վերջին տասնամյակը` մահվան ժամանակաշրջանը, ամենատարբեր ձեւով է ներկայացվում: Գուցե, Թամար Հովհաննիսյանի լռությունն է եղել պատճառը, որ մենք այդ շրջանի մասին գիտենք ոչ հստակ ու ոչ ճիշտ տեղեկատվություն»,- ասաց գրականագետն ու խոսելով գրքի մասին` շարունակեց. «Սա իսկապես չտեսնված Մհեր է, մենք գործ ունենք չպատմված հուշերի հետ, որտեղ Թամար Հովհաննիսյանը այնպիսի մի ներկայություն ունի, որը, ըստ իս, մինչ այժմ չի արժեւորվել: Այս գիրքը կօգնի նաեւ Թամար Հովհաննիսյանին արժեւորվելու Մհերի կողքին, ոչ թե շատերի պնդմամբ` համարել ոչ ճիշտ գոյություն` Մհեր Մկրտչյանի կողքին: Այս կարծրատիպն անընդհատ հրամցնելը շատերիս մոտ վերաճել է ճշմարտության»:


«ԳՐՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԱՌՆՎԱԶՆ 2 ՏԱՍՆԱՄՅԱԿ ՔՆԵՑ»


Գրքի խմբագիր ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆՆ էլ իր «մեղքի» բաժինն ունի գրքի հրատարակման հարցում, քանի որ իր հորդորներով է Թ. Հովհաննիսյանը որոշել հանրության հետ կիսել ամուսնու մասունքները. «Այս գրքի մտահղացումը շատ հին է, դեռեւս Մհեր Մկրտչյանի մահվանից հետո ես ու Թամարը խոսում էինք, որ գուցե ճիշտ կլիներ նրա արխիվը ինչ-որ կերպ օգտագործել որպես գիրք: Բայց այն ժամանակ Թամարը հրաժարվում էր զանազան պատճառներով, հետո էլ հայտնվեց օվկիանոսից այն կողմ` գրքի գաղափարը առնվազն 2 տասնամյակ քնեց: Թամարի վերադարձի հետ այդ միտքը նորից վերակենդանացավ: Մի տեսակ չեմ հավատում, որ հաջողվեց գրքի հրատարակումը, որովհետեւ բարդ եւ ծանր աշխատանք էր, հսկայական նյարդեր, ջիղ էր պահանջում, ու այդպես համաձայնությունների, անհամաձայնությունների, կռիվների, պատերազմների ճանապարհով, ի վերջո, եկանք մի հայտարարի: Գրքի վրա աշխատելիս` մտածում էի հրատարակել 3 գիրք, բայց մի կողմից էլ մտածում էի, որ դա մաքսիմալիստական է, ու հազիվ թե տակից դուրս գանք: Իսկ հիմա մտածում եմ, որ գուցե առաջիկա տարիներին 2 գրքերն էլ հրատարակվեն, որովհետեւ Թամար Հովհաննիսյանի արխիվը բավականաչափ մեծ է, եւ ինքն էլ այդ արխիվից ավելի ինֆորմացիա է պարունակում` որպես կենդանի արխիվ, եւ ափսոս կլինի, եթե այդ ամենը չհրապարակվի, չդառնա հանրային սեփականություն»:


«ՄՀԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ԲՈՒՆ ԷՐ ԴՐԵԼ»


ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆՆ էլ ուրախ է գրքի լույսընծայման համար, սակայն կարծում է, որ Մհերի մասին միայն մի գիրք հրատարակելը շատ քիչ կլինի. «Ինչ գրքեր էլ հրատարակվի, մենք առիթը չպիտի կորցնենք նման մարդկանց հիշելու եւ մեծարելու: Բազմիցս տարբեր երկրներում լինելով` ինձ միշտ ընկալում էին ոչ միայն հայ դերասան, այլ մի մարդ, որն անձամբ ծանոթ է Մհեր Մկրտչյանին, ինձ համար դա միշտ հաճելի է: Դա նշանակում է, որ Մհերը մարդկանց մեջ բուն էր դրել»,- ասաց Ռ. Քոթանջյանն ու ներողություն խնդրելով Մ. Մկրտչյանի հիշատակից ու Թ. Հովհաննիսյանից` պատմեց. «Մի մեղք եմ գործել, մի անգամ Մոսկվայից զանգեցին, ասացին, որ պիտի օգնեմ իրենց, ուզում են Մհերի մասին ֆիլմ նկարել, ասացին, որ  մենք Երեւանում ենք լինելու այսինչ օրը: Օգնեցի, նկարեցին, ֆիլմը դուրս եկավ, հետո ես զղջացի, որովհետեւ շատ տխուր, ողբերգական, մենակ մարդու մասին էր: Այդպիսին չպիտի լիներ, մենք պիտի խոսեինք իր մասին, մեր փայլուն ու պայծառ օրերի մասին: Բայց եթե հզոր մի ֆիլմ նկարահանեին մերոնք նրա մասին, այդ ֆիլմը կմոռացվեր, բայց, ցավոք, այդ ֆիլմն առայժմ միակն է, որն անդրադառնում է նրա վերջին օրերին: Կարծում եմ` ճակատագրի խաղ էր` սկսած իր թաղումից: Եթե հիշում եք, ցավոք,  թաղումը համընկավ վատ ժամանակաշրջանի հետ, վատ տարիներ էին, հովհարային անջատումներ, եւ այդ օրը ընդամենը 1-2 ժամով Երեւանում լույս տվեցին, շատերը, որ կուզենային ներկա լինել նրա թաղմանը, ստիպված ուտելու բան էին պատրաստում, որ երեկոյան Նոր տարին նշեին, սա ճակատագրի խաղ էր երեւի»: Որպես խաղընկեր` Ռ. Քոթանջյանը մի գաղտնիք բացեց. «Որպես կարապի երգ` նա ուզում էր կրկին Սիրանո դը Բերժերակ խաղալ. այն, ինչ խաղացել էր, համարում էր, որ շատ քիչ է: Իսկ Սիրանո դը Բերժերակը, մենք գիտենք, այն կերպարներից էր, որ լինելով ահավոր մեծ ողբերգութան տեր, ողբերգությունը հասկացող, միշտ կատակներ էր անում ու ուրախություն պատճառում մարդկանց: Այդպիսին էր Մհեր Մկրտչյանը, նա ամենացավոտ, ամենաողբերգական պահերին էլի պատրաստ էր մարդկանց ուրախացնել ու ժպտալ»:


«ՆՈՐԻՑ ԶԳՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ԲԱՆ ՈՒՆԵՄ ԴԵՌ ԱՍԵԼՈՒ»

 

Գրքի հեղինակ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ անկեղծանալով` ասաց, որ եթե չլինեին Զավեն Բոյաջյանի հորդորները, երբեմն զայրացկոտ դիտողությունները, գիրքը երբեք չէր տպագրվի: Ապա դիմեց ներկաներին. «Եթե ուզում եք, որ էլի գաղտնիքներ բացվեն Մհերի թե՛ անձնական, թե՛ բեմական կյանքից, ապա պիտի ասեք, որ Զավենը ինձ տեղից շարժի ու ստիպի»,- կատակեց Թ. Հովհաննիսյանն ու մի պահ տեղափոխվեց անցյալ. «Մի օր Մհերը շատ խիստ տոնով ասաց. «Ինձ իմ խաղացած կերպարների հետ չխառնե՛ս...», էն դժբախտ ու հալածված, տխուր եւ միայնակ մարդու կերպարը, որ անհասկանալի նպատակներով մատուցվել է իրեն սիրող մարդկանց, ճիշտ չէ, եւ դա ճիշտ չէր լինի որեւէ մեկի պարագայում, որովհետեւ մարդը չի լինում միայն դժբախտ կամ միայն հալածված: Մարդն ունենում է այդպիսի պահեր, կամ էլ` այդպիսի կյանքի շրջան, բայց, ոչ ընդհանրապես այդպես դժբախտ ու վերջ: Գուցե նրա ստեղծած կերպարները փոքր մարդիկ էին, խեղճ մարդիկ էին, զորավոր, հերոս մարդիկ չէին, բայց, ինքը զորավոր մարդ էր: Տեսե՛ք, թե ինչքան է ապրում նա, դուք կարծում եք ինքն այսօր չի՞ ապրում, տեսեք, թե ոնց է լավ իմաստով ստիպում մարդկանց շարունակել սիրել ու հիշել իրեն: Տեսե՛ք, ոնց ինձ հանգիստ չի թողնում, գիտեք, որ այսօր էլ նա այստեղ է: Ես իմ խղճի առաջ, իմ Աստծո առաջ, իր հիշատակի առաջ պարտավոր էի սա անել: Չէի ուզում անել, դա իմն էր միայն, բայց, Աստված իմ, ի՞նչ հանցագործ կլինեի, եթե չանեի այս բանը: Իրեն այսքան սիրող, հիշող ժողովրդին ո՞նց ցույց չտայի այդ լուսանկարները, դրանց մասին չպատմեի, չասեի թե ոնց էր հաճոյախոսություն անում, ոնց էր կանանց հետ պարում, ոնց էր գրկում նրանց, ինչ էր սիրում ուտել, ոնց էր դժվար իրավիճակից դուրս գալիս, ոնց էր խաղում, ոնց էր նայում բեմի վրա խաղընկերոջ աչքերի մեջ, ոնց էին աչքերը փախած` լրիվ ուրիշ կերպ... Ես այս բաները գրել եմ եւ հիմա, երբ կարդում եմ, նորից ու նորից զգում եմ, թե ինչքան բան ունեմ դեռ ասելու: Այնպես որ, վերցրեք նոր չտեսնված Մհերին, շարունակեք սիրել նրան, եղեք երջանիկ` Մհերով, որովհետեւ նա շատ խերով մարդ էր ու շատ դրական դաշտ ուներ: Եվ թող լավ լինի Հայաստանը, ու թող լինի Հայաստանը, քանի որ դա միակ բանն է, որ Մհերը այնտեղ` երկնքում կուզեր Հայաստանի համար»:


Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում