"ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՈՐԴ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ"

Արխիվ 12-16

"ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐՈՐԴ
ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ"


Արդեն քանի օր է` թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի տաքսու վարորդները դուրս են գալիս փողոցներ, փակում մայրուղիներª այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տաքսիների լիցենզավորման կարգի դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հնարավոր չէ վճարել լիցենզավորման համար պահանջվող 12.000 դրամը: Նշենք, որ դրանից զատ, համաձայն օրենքի նոր փոփոխությունների, այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել` առանց պետական ռեգիստրում գրանցվելու: Ինչպես  նաեւ հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների եւ վարորդների ամենօրյա  բուժզննում ու ավտոմեքենաների տեխզննում իրականացնելու պահանջը: Այս ամենի արդյունքում կառավարությունը տաքսիստներին խոստանում է 10000-15000 դրամի խնայողություն: Օրենքի նոր փոփոխություններով կրճատվում է նաեւ լիցենզիայի տրամադրման ժամկետը. նախկին 30 օրվա փոխարեն սահմանվել է 7 օր: Եվ արդյունքում, ինչպես համոզված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ.
-Բողոքի հիմնական պատճառը տաքսու վարորդների բավականաչափ տեղեկացված չլինելն է:
Իհարկեª կան նաեւ ոչ իրատեսական բողոքներ, որոնք որ անհասկանալի են բացարձականապես: Օրինակª բողոքողներից ոմանք ասում են, որ չեն ուզում ընդհանրապես վճարել, այնինչ նրանք վճարում են` համապատասխան գործունեություն իրականացնելու համար:
Այս նոր օրենքով դաշտը հավասարեցնելու ենք, որ չլինեն տարբեր կարգի, տարբեր որակի վարորդներ, այլ լինեն միայն որակով եւ կարգով օրենքին համապատասխանող վարորդներ: Լիցենզավորման կարգը փոխելու մասին նոր օրենքովª յուրաքանչյուր քաղաքացի վարորդ աշխատելու համար պետք է լիցենզավորվի:
- Ուզում եք ասել, որ եթե վարորդները տեղեկացված լինեին, չէի՞ն բողոքի: Ուրեմն` ինչո՞ւ տեղեկացված չեն:
- Որոշակի խավ կա, որ սովոր է անընդհատ բողոքելու, այսինքն կան մարդիկ, որոնք ուզում են տնտեսական գործունեության համար օգտագործել պետության ենթակառուցվածքները, կոնկրետ դեպքումª ճանապարհը, բայց որեւէ բան չվճարեն դրա դիմաց: Մենք չենք գտնում, որ դա կառուցողական կամ նպատակահարմար մոտեցում է: Բայց իհարկե կան շատ ավելի կոնկրետ եւ իրատեսական հարցեր, որոնք քննարկում ենք, լսում ենք, հասկանում ենք, փորձում ենք լուծումներ գտնել: Լիցենզավորման նոր կարգը տարիներ շարունակ տաքսիստների հետ քննարկումների արդյունքում ծնված բարեփոխում է, հենց տաքսու վարորդներն էին առաջարկում, որ դեղին համարները հանեն, ամեն վայրկյան չգնան նախարարությունից ՃՈ եւ այլն: Ներառված են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են տվյալ գործունեությունը իրականացնելու համար: Ամեն դեպքումª մենք վարորդների բողոքները լսում ենք եւ նույնիսկ տեղում, եթե կարողանում ենք, լուծումներ, համապատասխան պարզաբանումներ ենք տալիս: Եվ, իհարկե, բոլորի բարձրացրած հարցերն էլ կքննարկենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐԱՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում