Երեկ ԱԺ քաղաքական կուլիսներում թիվ մեկ քննարկվող թեման ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ էր, ավելի ճիշտ` նրա հագուկապը: Տիկին Փոստանջյանն էլի Ազգային ժողովը խառնել էր գիշերային ակումբի հետ ու հայտնվել խորհրդարանում գիշերային թիթեռնիկներին բնորոշ կաշվե (կամ լատեքսե) քիփ փայլող տաբատով:
Թե ով ինչ էր խոսում խորհրդարանական եթե ոչ dress-code-ից, ապա էթիկայից զուրկ տիկնոջ մասին, կխնայենք մեր ընթերցողների ականջներն ու մեր տողերը չենք ողողի 18+ մեկնաբանություններով: Բայց ուշագրավ է այն, որ սեռական փոքրամասնությունների ջատագով եւ պաշտպան դարձած Փոստանջյանը իր ենթադրյալ գրգռվածությունն ու անբավարարվածությունը փորձում է դրսեւորել այս կերպ: Ինչեւէ, հուսանք, որ ամիսներ անց, Ազգային ժողովում նույն տիկինը չի հայտնվի կարճ շորտերով ու "տոպիկներով", թեպետ խորհրդարանական տղամարդիկ դեմ չեն լինի: Իսկ թե ինչ կասեն վերջինիս ընտրողները, թողնում ենք ձեր երեւակայությանը: