ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԵԽԽՎ N584 ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԵԽԽՎ N584
ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունվարի 28-ին տարածվել է մի բանաձեւ (N584), որը ստորագրել են` Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Սան Մարինոյի, Մալթայի եւ այլ եվրոպական երկրների 22 պատգամավորներ: Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանությանը` տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի վրա:
Մասնավորապես, վերոհիշյալ 22 պատգամավորները կոչ են անում հետապնդում սկսել հեղինակավոր ու սիրված "Իրավունք" թերթի նկատմամբ` իբր վերջինիս կողմից համասեռամոլներին հետապնդելու համար: Իրականում "Իրավունքը" պաշտպանում է ՀՀ քաղաքացիների ազատ կարծիք արտահայտելու իրավունքը` համասեռամոլների լոբբիստների ագրեսիվ ու էքստրեմիստական հարձակումներից: Մենք նույնպես պաշտպանում ենք ազատ խոսքի ու մամուլի իրավունքները, ինչպես նաեւ մեր ազգային արժեհամակարգով ապրելու իրավունքը:
Ցավով նշում ենք, որ որոշ ուժեր փորձում են ԵԽԽՎ-ի ամբիոնն օգտագործել հակաժողովրդավարական, տոտալիտար գաղափարներ տարածելու համար` ստանձնելով դատարանի գործառույթներ: Վերոհիշյալ 22 պատգամավորների բանաձեւը սպառնում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, ոտնձգություն է խոսքի եւ մամուլի ազատության, սեփական կարծիքի արտահայտման դեմ:
Տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում, հատկապես փարիզյան "Շառլի" հանդեսի հետ կապված ողբերգությունից անմիջապես հետո, երբ ԵԽԽՎ-ի հարթակը որոշ ուժեր լրագրողներին եւ ԶԼՄ-ներին հետապնդելու, պատժիչ գործիքի վերածելու փորձ են կատարում: Անթույլատրելի է, որ ԵԽԽՎ-ի պատգամավորական բարձր մանդատն օգտագործվի ատելություն ու խտրականություն տարածելու համար` այն լրագրողների նկատմամբ, որոնց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումները դուր չեն գալիս նրանց, ովքեր իրենց երեւակայել են վերջին ատյանի ճշմարտության հայտատու:
Խստիվ դատապարտելով վերոհիշյալ` ԵԽԽՎ 22 պատգամավորների կեցվածքը, հուսով ենք, որ կհաղթի առողջ բանականությունն, ու կոչ ենք անում` գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Եվրոպայի բոլոր կառուցողական ուժերը միավորվեն` տոտալիտար դրսեւորումները կանխելու, լրագրողների հանդեպ հետապնդումները դադարեցնելու, մեր մայրցամաքում ազատության, ժողովրդավարության զարգացման, համագործակցության եւ ստեղծագործ մթնոլորտ ստեղծելու համար:

"Սահմանադրական Իրավունք
Միություն" կուսակցություն
Հայաստանի Դեմոկրատական
կուսակցություն
"Ազդակ" լրագրողական ակումբ
"Քրիստոնեաներն ընդդեմ մարդկանց համարակալման" միավորում
"Գոյ" հիմնադրամ
"Մխիթարիչ" բարեգործական
կազմակերպություն
Հայ Արիների ցեղապաշտական
դաշինք
Հայաստանի Հայ Արիական
կուսակցություն
"Ընդդեմ կենսաչափական
փաստաթղթերի" շարժում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում