ԵՐԲ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ


Որքան էլ գարնան առաջին օրը միմյանց շռայլենք ջերմ խոսքեր ու փորձենք ստեղծել գարնանային բարձր տրամադրություն, միեւնույնն է, սեւ մարտի 1-ի մղձավանջը դեռ երկար սպիացած կմնա հայ հանրության գիտակցության մեջ: Մարտի 1-ի դեպքերից անցել է արդեն 7 տարի, սակայն ոչ ոք չի մոռացել 10 մարդու ընդհատված կյանքերի մասին, ովքեր զոհ դարձան ստեղծված իրավիճակին: Մարտիմեկյան բազում չբացահայտված հարցերի շարքում, «Իրավունքը» տեսակետների խաչմերուկում փորձեց պարզել, թե, ի վերջո, ի՞նչ դերակատարություն ունեցան դրանում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ»

Նախ նշենք, որ վերոնշյալի մասին երկար չցանկացավ խոսել մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ, բայց, այնուամենայնիվ, ասաց. «Չեմ ցանկանում կրկնել նույնը, ինչ ասել եմ այսքան տարի, քանի որ նոր բացահայտումներ այս ընթացքում տեղի չեն ունեցել: Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահներին մենք հրավիրեցինք մասնակցել հանձնաժողովի քննարկմանը, երկուսն էլ չեկան, ու մամուլը բազմիցս դրան անդրադարձել է: Եզրակացությունները թողնում եմ ձեզ ու չեմ ցանկանում նորից թերթել պատմության այդ էջը»:

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ


Թե արդյո՞ք առաջին եւ երկրորդ նախագահները հրաժարվելով պատասխանել հանձնաժողովի հարցերին ու քննարկումներին` չեն ապացուցում հենց այն, որ  երկուսի ձեռքերն էլ մաքուր չեն մարտիմեկյան դեպքերի հարցում, ըստ ՀՊՄՀ Քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ` այդ հարցը պետք է ուղղել Սահմանադրական դատարանին. «Առաջին նախագահն ի՞նչ արեց. նա բողոքավոր զանգվածն էր առաջնորդում, որը պահանջ ուներ: Գործող նախկին իշխանությունները նրանց պահանջները բավարարեցի՞ն, պարզապես, փակեցին հարցը: Առաջին նախագահի թերությունն այն էր, որ այդ վճռական պահին թողեց ու գնաց: Իսկ ամեն հարցում պատասխանատուն միշտ ժամանակի գործող իշխանությունն է, հետո նոր ժողովուրդը»:

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐՎԵԼ
ԲԱՑԱՌԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ»


Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ գտնում է, որ ՀՀ նախկին նախագահները 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի համար յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր չափաբաժինը. «Ընդհանրապես, առաջին նախագահը կարող է պատասխանատու համարվել բացառապես քաղաքական գործընթացի համար: Իսկ ժամանակի իշխանությունը փաստացի տնօրինվում էր նախագահի (նկատի ունի Ռ. Քոչարյանին-հեղինակ) կողմից, եւ ինչպիսին էլ լինեին կամ չլինեին նրա հրամանները այդ օրը ժողովրդին ցրելու կամ վախեցնելու առումներով, միեւնույնն է, պատասխանատվությունը կրում է նա»:

«ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼԸ ԵՎ ԱՅԼՆ, ԴՐԱՆՔ ԲԼԵՖ Է»

Քաղաքական այս թնջուկը, թե ինչ ավարտ կարող էր ունենալ, որ 7 տարի շարունակ չշահարկվեր այս կամ այն կերպ, իսկ մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովները արդարացնեին հանրության սպասումները, այս հարցում Լ. Շիրինյանն ունի իր կոնկրետ առաջարկը. «Իրավական պետություն ստեղծելու մեջ է հարցի լուծումը, որտեղ երկրում կլինի գերակա իրավունքը, ոչ թե անձը: Երբ նախագահը երաշխավորում է իրավունքի գերակայությունն ու գործունեությունը, ուրիշ ճանապարհ չկա: Հարցի վերաբերյալ նոր հանձնաժողով ստեղծելը եւ այլն, դրանք բլեֆ է: Հետո պետք է նկատի ունենանք, որ սա հետսովետական տարածք է, եւ հանձնաժողովները միշտ ստեղծվել են հարցը թաղելու համար, որեւէ հանձնաժողով գիտե՞ք, որը երբեւէ հարց է բացահայտել: Կրկնում եմ` իրավական պետություն պետք է ստեղծենք` հանուն ձեզ` երիտասարդներիդ, ուրիշ ճանապարհ չկա, մնացածն իրենց խաղերն են»:
Այս հարցում Լ. Շիրինյանի հետ համակարծիք է նաեւ Ս. Սաֆարյանը. «Կարծում եմ, որ այդ հանցագործությունը բացահայտելու եւ պատժելու համար այլեւս կարիք չկա հանձնաժողով ստեղծելու: Եթե իշխանությունը նման ցանկություն ունենար, ապա, բնականաբար, գործ կհարուցվեր, քննությունը կինտեսիվացվեր, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեին»:

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ «ՁԵՌՆՄԽԵԼԻ»

Ամփոփելով թեման` պարոն Շիրինյանը հավելեց. «Պետք է հանել նախագահների անձեռնմխելիությունը, նրանք պիտի լինեն «ձեռնմխելի»: Նախկին նախագահները չպիտի ստանան այդ հավերժ անվտանգ լինելու օրենսդրական արտոնությունը: Երեւի, Հայաստանի պայմաններում այդպես պետք է լինի, որ մտածեն, թե հետո լավ չի լինելու, երբ պաշտոնից զրկվեն: Ժողովրդավարական երկրներում ժողովուրդն ինքնիշխան է եւ վերջ, սա չի քննարկվում»:
Իսկ պարոն Սաֆարյանը կրկին վերադառնալով մեր թեմայի գլխավոր հարցին` իր խոսքը եզրափակեց այսպես. «Այնքանով, որքանով, որ նախագահները մեկը մյուսին մեղադրում են այդ ամենը կազմակերպելու մեջ, եւ այնքանով, որ նրանցից ոչ մեկը ցուցմունք չեն տվել, այդքանով կարող ենք եզրակացնել` նրանք խուսափում են պատասխանատվությունից»:
Ի դեպ, բարձրացված հարցի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց խոսել նաեւ նիկոլփաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ, ով ժամանակին մարտիմեկյան ձերբակալվածների թվում էր, սակայն վերջինս մարտի 1-ի մասին լսելով` նախ ասաց, որ վատառողջ է` խոստանալով մի քանի ժամից պատասխանել, որից հետո իր հեռախոսահամարին այլեւս պատասխանեցին մերձավորները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում