"ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՏԱ ՄԻԱՅՆ ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ"

Արխիվ 12-16

"ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿՏԱ ՄԻԱՅՆ ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ"

Չնայած այս օրերին կրկին լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, Հայաստանում թիվ մեկ քննարկման առարկան շարունակում է մնալ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ներսում եւ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Կուսակցության պատգամավորները շարունակում են դուրս գալ խմբակցության կազմից, մնացողներն էլ գերադասում են լռելª խուսափելով ներկուսակցական հնարավոր զարգացումների մասին մեկնաբանություններից: Դրա հետ մեկտեղ էլ լուրեր են պտտվում ոչ միայն այն մասին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, այլ նաեւ, որ հաստատ պակաս կարեւոր չէ, իր մի քանի խոշոր բիզնեսներից, ինչն էլ, ըստ փորձագետների, վատ կանդրադառնա նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Իսկ թե այդ ամենն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի վրա, փորձեցինք ճշտել փորձագետներից եւ քաղաքական գործիչներից: Բայց պարզվում է, որ նրանք էլ նույն անորոշությունների մեջ են, ինչ` ողջ հանրությունը:
ԱԺ "Ժառանգություն" խմբակցության  պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ որեւէ հստակ մեկնաբանություն չտվեց եւ խորհուրդ տվեց սպասել մինչեւ մարտի 5-ը. "ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին որեւէ ռեալ մեկնաբանություն չեմ կարող տալ: Առայժմ մեկնաբանել, թե ինչ տեղի կունենա, դժվար է, քանի որ ամեն ինչ կախված է ԲՀԿ-ի մարտի 5-ին կայանալիք համագումարից: Եթե կուսակցությունը որոշի, որ  լուծարվելու է` կլուծարվի, իսկ եթե ոչ, ապա կշարունակի իր նախկին գործունեությունը: Բոլոր այս հարցերի պատասխանները կարող է տալ միայն ԲՀԿ-ն եւ մարտի 5-ից հետո":
Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ նույնպես նույն անորոշ վիճակում է. "Ես ոչ թե հակված չեմ տալ մեկնաբանություններ, այլ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Անհեռանկարային է այս պարագայում ենթադրություններ անել: ԲՀԿ-ի ընդհանուր գործողությունների եւ նրա շուջ ծագած զարգացումների վերաբերյալ կարող են խոսել այնպիսի մարդիկ, ովքեր գտնվում են կուսակցության հարեւանությամբ եւ քաջատեղյակ են ամբողջ անցուդարձին:  Իմ բռնած դիրքով ես բոլորովին մխրճված չեմ այս տիրույթում, որպեսզի կարողանամ եզրակացություններ անել":
Եվ, վերջապես, անորոշությունների մեջ է նաեւ փորձագիտական հանրությունը: Մասնավորապեսª քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ դժվարացավ նշել, որ եթե ԲՀԿ ղեկավարն այնուամենայնիվ զրկվի իր որոշ խոշոր բիզնեսներից ¥այս պահին առաջին պլանում են կոնյակի եւ ցեմենտի գործարանների մասին խոսակցությունները¤, ապա դա ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա: Սակայն պարոն Մինասյանը գոնե նկատեց, որ ամեն դեպքում ԲՀԿ-ն Հայաստանում կորցնում է իր քաղաքական դիրքերը. "Այս ամենը քաղաքական այս կամ այն գործունեությունը սխալ հաշվառելու հետեւանքն է. այդ սխալների արդյունքն այն է, ինչ մենք այսօր տեսնում ենք: Թե ինչքան ժամանակ այս իրավիճակը կտեւի Հայաստանում` դժվարանում եմ ասել: Բայց այն, որ ԱԺ  ընտրություններից 2-3  տարի առաջ մեր ընդդիմադիր դաշտում այսպիսի տխուր իրավիճակ ունենք, կարծում եմ նաեւ այդ ընտրությունների վրա իր ազդեցությունը կունենա":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում