"ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ"

Արխիվ 12-16

"ԲՀԿ-Ն ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ"


Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարից առաջ ԲՀԿ պատգամավորները խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ  որոշել են, ավելի ճիշտ` փորձում են ձկան նման լռել եւ ոչինչ չասել: Հանկարծ` լեզվի սայթաքում` կյանքի խորտակում:

"ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ  ԾԱՌՈՒԿՅԱՆ ԳԱԳԻԿՆ Է"


"Իրավունքը" փորձեց մի քանի հարց ուղղել  ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ:
– Պրն Մարգարյան,  ԲՀԿ կհամագործակցի՞ ՀԱԿ-ի ու "Ժառանգության" հետ: – Կներեք, ես հարցազրույց այսօր չեմ տալիս: Բոլոր հարցերը` համագումարից հետո:
– Բայց այս հարցը համագումարի հետ կապ չունի…
– Ունի…
– Դուք ուղղակի ասեք` համագործակցելո՞ւ եք, թե` ոչ:
– Ես հիմա հարցազրույց չեմ տալիս:
– ԲՀԿ-ի  հանդեպ հետապնդումներ կա՞ն:
– Ներող եղեք,  չեմ խոսում:
– Ո՞վ է լինելու ԲՀԿ առաջնոդը:
– Կիմանաք: ԲՀԿ առաջնորդն  այսօր Ծառուկյան Գագիկն է:

"ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ ԿԳՈՐԾԵՆՔ"

ԲՀԿ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ եւս ուղղեցինք մի քանի հրատապ հարց:
– Պրն Բաբայան, ԲՀԿ-ն այսուհետ քաղաքական ո՞ր դաշտում է գործելու:
– ԲՀԿ համագումարին մենք հանդես կգանք հայտարարությամբ:
– Ձեր գործընկերներից մի քանիսը նշում են, որ գործելու են ընդդիմադիր դաշտում:
– Կոլեգաներն ասում են իրենց անձնական կարծիքը:
– Դուք էլ ձեր անձնական կարծիքը հայտնեք:
– ԲՀԿ-ի անունից ես իրավասու չեմ կարծիք հայտնել, իսկ իմ կարծիքը, կարծում եմ, ձեզ չի հետաքրքրում:
– Այնուամենայնիվ, գործելու եք ընդդիմադի՞ր դաշտում:
– Իմ անձնական կարծիքով` այս պահին մենք ընդդիմադիր դաշտում ենք:
– Իսկ ծայրահե՞ղ, թե կառուցողական ընդդիմադիր դիրքորոշում կորդեգրեք:
– Ես միշտ դեմ եմ եղել ցնցումներին, ապակայունացման քաղաքականությանը, իհարկե, կողմնակից լինելով զանգվածային միջոցառումներին` երթերին, բողոքի ակցիաներին, ցույցերին, բայց հիմա նոր իրավիճակ է ստեղծվել` մենք ունենք քննարկելու նոր բաներ:
– Դուք ասացիք, որ դեմ եք ցնցումներին: Բայց ԲՀԿ առաջնորդը հայտարարություն տարածեց, որտեղ գրված էր, որ չեղյալ է համարվում փետրվարի 20-ի հանրահավաքը, որպեսզի արյուն չթափվի: ԲՀԿ-ն մինչ այդ չգիտե՞ր, որ հնարավոր է արյուն թափվի: Չէի՞ք հաշվարկել, որ հանրահավաքին կլինեին ցնցումներ:
– Իսկ ո՞վ է ասել, որ մենք մինչ այդ կողմ ենք եղել ցնցումներին: Որեւէ մեկը նման բան ասե՞լ է:
– Դուք չգիտեի՞ք, որ հանրահավաքները հիմնականում բերում են ցնցումներ…
– Դուք գիտե՞ք, որ քաղաքականությունը գործընթաց է, որն անընդհատ զարգանում է: Որեւէ մարդ գուշակ չէ, որ իմանա` ինչ կարող է լինել վաղը չէ, մյուս օրը:
– Փետրվարի 20-ի հանրահավաքը չէ՞ր բերի արյունահեղության:
– Ես չեմ ուզում վերլուծություններ անել անցյալի վերաբերյալ: Եկեք նայենք դեպի ապագան:
– ԲՀԿ առաջնորդն ո՞վ է լինելու: Բացի Նաիրա Զոհրաբյանից` շրջանառվում է նաեւ Վարդան Օսկանյանի անունը:
– Ես այսօր ոչինչ չեմ կարող բացառել: Մարդիկ իրենք են որոշում իրենց ապագան:
– ԲՀԿ խմբակցությունից դուրս եկածները հնարավո՞ր է` փոխեն իրենց որոշումը ու վերադառնան:
– Ոչինչ չի բացառվում:
– Դուք տեղյա՞կ եք` ԲՀԿ խմբակցությունից դուրս եկածների հետ բանակցություններ վարո՞ւմ է կուսակցությունը` նրանց հետ բերելու համար:
– Օրինակ, Դուք այսօր տեսաք, որ Մելիք Մանուկյանն օրեր առաջ հրաժարվել էր մանդատից, իսկ այսօր պարզվեց` փոխել է որոշումը:
– ԲՀԿ-ն կպահանջի՞ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
– Իմ անձնական կարծիքով` ոչ:
– Ինչո՞ւ:
– Ես այդպես եմ կարծում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում