ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԻՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԻՑ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ


Այն փաստը, որ Վաշինգտոնը վայրկյան անգամ չկորցնելով` Բորիս Նեմցովի սպանության թեման տեղափոխեց քաղաքական-քարոզչական դաշտ, երբ դեռ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործչի դին չէր հասցրել սառել, իհարկե հավելյալ ակնարկ է, թե հատկապես ում էր ձեռնտու այդ հանցագործությունը: Առավել եւս, որ ամերիկյան քարոզչական գրոհն սկսեց անձամբ նախագահ Օբամանª սպանությունից հաշված ժամեր անց հանդես գալով Մոսկվային հասցեագրված բավականին թափանցիկ մեղադրական ենթատեքստ պարունակող հայտարարությամբ:
ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՕԳՈՒՏ ՉՍՏԱՑԱՎ


Բայց նախ նկատենք, որ բուն սպանության հետ կապված` առաջին պլան է մղվում այն վարկածը, որ դա ամերիկյան հատուկ ծառայությունների "քավորությամբ"ª ուկրաինական նույն ծառայությունների ձեռքի գործն է: Մասնավորապեսª ի սկզբանե էլ տարօրինակ էր, թե այդ ինչո՞ւ նման հնչեղ սպանություն իրականացնելովª մարդասպանը չվերացրեց նաեւ գլխավոր վկայինª դեպքի պահին Նեմցովի կողքին գտնվող սիրուհունª ուկրաինուհի Աննա Դուրիցկոյին: Ավելին. զոհի վրա արձակված ութ գնդակներից չորսը շեղ են անցել, բայց նույնիսկ "քոռ գյուլլա" Աննային մի թեթեւ վնասվածք էլ չի հասցրել: Չնայածª գլխավոր վկան էլ պակաս հոգատար չէ մարդասպանի նկատմամբª նույնիսկ հրապարակավ առաջ տանելով այն թեզը, թե ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում: Եվ ահա մարդասպանի եւ գլխավոր վկայի այդ տարօրինակ փոխադարձ հոգատարության հանելուկն սկսեց հասկանալի դառնալ, երբ պարզվեց, որ "օրիորդ" Աննան անցած տարեսկզբին Նեմցովից սպասող երեխային աբորտ անելուց շատ չանցած` "համատեղության կարգով" նաեւ ուկրաինական "Դնեպր-1" ազգայնական գումարտակի հրամանատար, Ռադայի պատգամավոր Յուրի Բերեզայի սիրուհին էր դարձել...
Ինչեւէ, այս գործի պաշտոնական քննությունը եւս, հուսով ենք, շատ հետաքրքիր փաստեր ու կապեր ջրի երես կհանի: Բայց այս պահին, չնայած նշված նյուանսներին, Օբաման որոշեց անձամբ շարունակել առաջ տանել, ավելի կոնկրետª իսկական "դեմոկրատական արշավի" քարոզչությունը, ինչը, իհարկե, հուշում է, թե Սպիտակ տունն ինչ կարեւորություն է տալիս այս խաղին: Ընդ որում, թեեւ բուն սպանության մասին Օբաման նշում է, թե. "Այս պահին գաղափար անգամ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել", բայց դա էլ չի խանգարում միանգամից հետեւյալ մտքին անցնել. "Այն, ինչ ես հստակ գիտեմ, որ մամուլի, ազատ հավաքների, տեղեկատվության ազատությունների ու քաղաքացիների հիմնարար իրավունքների հարցերում իրավիճակն այժմ Ռուսաստանում ավելի վատ է, քան չորս-հինգ կամ տասը տարի առաջ...":
Թե ինչ կապ ունի այս սպանությունը "մամուլի, ազատ հավաքների, տեղեկատվության ազատությունների" հետ, Բարաք Հուսեյնովիչը, բնականաբար, հարկ չի համարում բացատրել: "Կարեւորն" այն է, որ Նեմցովի հուղարկավորության նախօրեին արված այդ կոչ-հայտարարության իմաստը ռուսական "դեմոկրատները" հաստատ "հավուր պատշաճի" կընկալեն ու կցանկանան այդ "վերին դաբրոյից" օգտվելովª թաղման արարողությունը վերածել մի "փոքրիկ" շոուի: Բայց այն բանից հետո, երբ իրեն ռուսական դեմոկրատիայի հոր տեղ դրած Գարի Կասպարովը հրաժարվեց մասնակցել հոգեհանգստի արարողությանը, արդեն միանշանակ էր, որ անգամ Օբամայի "դաբրոն" չօգնեց Նեմցովի սպանությունը ռուսական մայդանի վերածելու գործին:
Թե ինչու է Վաշինգտոնը մինչեւ իսկ նախագահի մակարդակով փորձում ամեն կերպ առաջ տանել այս թեման, դա էլ կարելի է հասկանալ. ի վերջոª թերեւս բոլորն էլ ի սկզբանե հասկանում էին, որ Նեմցովի սպանությունը գրեթե անհնար է վերածել ռուսական մայդանի: Առավելագույնը, որ դրանից հնարավոր էր քաղել, հնարավորինս մեծ աղմուկն էր, որը կստիպեր ռուս իրավապահներինª մի քանի աղմկարարների գլուխ ջարդել: Իսկ դա արդեն բավական կլիներ քարոզչական շոուն եվրոպական հարթակ տեղափոխել, թե տեսեք, սկսել եք բանակցել Մոսկվայի հետ, որ մի կողմից ընդդիմադիրներին է մորթում, մյուս կողմիցª բողոքողների գլուխները ջարդում, ուրեմն պետք է պատժամիջոցները շարունակել: Սակայն այն փաստը, որ կանցլեր Մերկելի առաջարկով Բեռլինում երկու օրից տեղի կունենան Ուկրաինայի հարցով "նորմանդական քառյակի"ª Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդների հերթական հանդիպումը, հուշում է, որ Նեմցովի գործը նաեւ եվրոպական հարթակում ցանկալի էֆեկտը չի ունեցել: Առավել եւս, որ այս ամենին զուգահեռª հայտարարություն հնչեց նաեւ չինական պաշտոնական աղբյուրների կողմից, որով Պեկինը ուկրաինական ճգնաժամի ընթացքում թերեւս առաջին անգամ ուղղակի աջակցություն է հայտնում ռուսական քաղաքականությանը, միաժամանակ ընդգծելով, թե Արեւմուտքը "պարտավոր է հաշվի առնել Ռուսաստանի իրական անհանգստությունն իր անվտանգության առնչությամբ":

ԻՐԱՆԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ

Մի խոսքով, կարծես թե ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Վաշինգտոնը Մոսկվային խոստանալով քաղաքական փակուղի, հենց ինքն իրեն հասցրեց նման փակուղային վիճակի, եւ դա շտկելու բոլոր փորձերը գնալով ավելի շատ են սկսում ավանտյուրիստական բնույթի նմանվել: Ու թերեւս պատահական չէ, որ այս ամենից հետո ԱՄՆ-ը գնալով ավելի բարձրաձայն է խոսում ոչ միայն Ուկրաինային զենք մատակարարելու, այլեւ այս երկրում տարաբնույթ կառույցների անվան տակ սեփական ռազմական ներկայությունն ապահովելու ծրագրերի մասին: Ընդ որում, կարծես թե նաեւ գործնական քայլեր կան, հաշվի առնելով այն կոնկրետ փաստերը, ըստ որոնց ԱՄՆ-ի իր տարածքներում տեղակայված խոշոր ռազմական պահեստարաններից սկսել է դեռ իրաքյան պատերազմից մնացած զինտեխնիկայի մեծ խմբաքանակների էշելոնացված տեղաշարժերը դեպի նավահանգստային գոտիներ, ինչը փորձագետներին հիմք է տալիս ենթադրել, որ այդ տեխնիկայի մի զգալի մասը կարող է հասնել Ուկրաինա:
Այն, որ դա ոչ միայն Ուկրաինան, այլեւ Եվրոպան միանգամից "պայթեցնելու" ամենակարճ ճանապարհն է, դեռ էն գլխից էր պարզ, եւ քաղաքական ու ավանտյուրիստական բնույթի ծրագրերի ձախողումից հետո տրամաբանական կլինի, որ Վաշինգտոնը հենց այդª ռազմական ֆոնի կտրուկ շիկացման գործողություններին անցնի: Ընդ որումª զարգացումները ռազմականացման ուղով տանելու մասին որոշակի նյուանսներ, բացի Ուկրաինայից, կարելի է նաեւ նկատել Հայաստանի հարեւան գոտիներում: Մասնավորապես Մերձավոր Արեւելքում անցած ամիսներին ԱՄՆ-ը դանդաղ, աննկատ, բայց հաստատուն քայլերով "Իսլամական պետություն" խմբակցության դեմ պատերազմի պատրվակով արդեն իսկ հասցրել է բավականին պատկառելի ռազմական ուժ կենտրոնացնել: Ամերիկյան մի շարք դաշնակիցներ եւս պարբերաբար հայտարարում են տարածաշրջան նորանոր խմբավորումներ ուղարկելու մասին: Եթե գումարենք դրան նաեւ ամերիկյան բարձրաստիճան զինվորականների այն հայտարարությունները, որ սկսել են զինել եւ մարզել սիրիական, այսպես կոչված, չափավոր ընդդիմության հազարավոր գրոհայինների, ապա կստացվի բավականին լուրջ ռազմական մեքենա, որն "Իսլամական պետության" համեմատ իսկական հսկա է, այսինքնª միամտություն կլիներ մտածել, թե դրա հիմնական թիրախը այդ ահաբեկչական կառույցն է:
Սրա հետ մեկտեղª Վաշինգտոնը կտրուկ կոշտացրեց իր վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Ամիսներ շարունակ Սպիտակ տունը բացահայտորեն փորձում էր Թեհրանին իրենով անել: Բայց ահա օրերս ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր վերջնագիրը ներկայացրեց Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում հնարավոր համաձայնության հանդեպ: Ճիշտ է, Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆն այն լավատեսական կարծիքին էր, թե Նեթանյահուն ի վիճակի չէ խոչընդոտել այդ համաձայնագրին: Սակայն դրան հաջորդեց Օբամայի հայտարարությունը, թե Իսլամական Հանրապետությունը պետք է համաձայնի 10 տարով սառեցնել իր միջուկային ծրագրերը, ինչը նշանակում է, որ Նեթանյահուի վերջնագիրը նպատակին հասավ: Չնայած հարցը միայն Նեթանյահուն չէ. իրականությունն այն է, որ վերջին ժամանակներս միանգամայն նոր որակի ռազմատնտեսական հարաբերություններ են սկսել ձեւավորվել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, ինչը կանխել` Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց: Իսկ այդ դեպքում տարածաշրջանում իր հիմնական դաշնակցինª Իսրայելին Իրանի հարցով դեմ գնալը Սպիտակ տան համար դառնում է միանգամայն անիմաստ: Եվ ըստ այդմ էլª Իրանը վերստին վերածվում է ռազմական թիրախի, միայն թե արդեն տարածաշրջանում իրավիճակն այնքան է խառնվել, որ Իսլամական Հանրապետության ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու համար Սիրիական պատերազմի ավարտին սպասելու անհրաժեշտություն այլեւս չկա: Էլ չասած, որ իրանյան ուղղությունը Ռուսաստանի համար երկրորդ ճակատի վերածելու ամենահարմար տարբերակն է, ու, թերեւս, մոտ ժամանակներս Ուկրաինային զուգահեռ` Մերձավոր Արեւելքում եւս պետք է սպասել իրավիճակի աննախադեպ շիկացման: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը նորից հայտնվելու է համաշխարհային հիմնական պայթյունավտանգ գոտիներից մեկի հարեւանությամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում