ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, ԼՏՊ-ն բավականին չարացած ակնարկ էր արել Վազգեն Սարգսյանի տոհմի ու, մասնավորապես, Արամ Զ. Սարգսյանի հասցեին` հիշատակելով Դավալու գյուղը` որպես կեղծ ազգափրկիչների մի վայր: Դրան ի պատասխան` զարմանալի դիպուկությամբ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ դաժան պորտատեղադրում կատարեց. "Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի եւ ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանին ի՞նչն է մտահոգում, անկեղծ ասած, չեմ հասկանում, բայց ես վստահաբար եւ միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որեւիցե վտանգ չի սպառնում": Իսկ թե ինչո՞ւ չի սպառնում` քանզի ծեր աղվեսի հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել. "Ես ուշադիր հետեւել եմ հրաշալի "քառյակի", հետո "եռյակի" ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց Հանրապետություն կուսակցությունը եւ ես ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որեւէ կերպ ՀԱԿ-ը` որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ": Դե ինչ, եթե Հովհաննես Թումանյանը ձեւակերպել էր "Չարի վերջի" բանաձեւը, ապա Արամ Զավենիչը զարմանալիորեն ձեւակերպեց չարամտության ու չարակամության վերջի բանաձեւը` արձանագրելով ՀԱԿ-ի ու վերջինիս առաջնորդի  ամբողջովին զրոյացված քաղաքական կշիռը:
Այն, որ "եռյակը" շուն ու գելափի բաժին կդառնա, Գելափի սոցիոլոգները գիտեին դեռ անցյալ տարվա նոյեմբերի վերջին, երբ հարցախույզ էին անցկացրել: Այդ հարցախույզից ստացվել էր, որ 40 տոկոսը համոզված էին "եռյակի" փլուզման մեջ, 25 տոկոսը կարծում էր, որ հանրահավաքները գնալով կդառնան ավելի սակավաթիվ, 20 տոկոսի համոզմամբ` հանրահավաքները կլինեին պարբերաբար, 15 տոկոսի համոզմունքով` կլինեին բանակցություններ "եռյակի" եւ իշխանության միջեւ, եւ միայն 6 տոկոսն էր քչից-շատից հավատում իշխանափոխության հեքիաթներին: Բայց ոչ մի Գելափ ի զորու չէր կանխատեսել, թե "եռյակի" վերջնական փլուզումից հետո ինչ էր առաջարկելու ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. "Ներկա դրությամբ չկա ոչ 3-ի, ոչ 7-ի, ոչ 10-ի կամ 100-ի ձեւաչափ, բայց աշխատում ենք ամեն օր ու գիշեր, որ հայ ժողովուրդն ունենա հույսի կռվան: Ով ուզում է իրավունքի գերակայությունը, ազգի շահը, ինքը կարող է նաեւ մաս կազմել միացյալ հրապարակի օրակարգին": Դե, ինչ ասես սրան` ով որ սխալմամբ Րաֆֆուն համարի "հույսի կռվան", հաստատ շուն ու գելափի բաժին կդառնա:  
Ամեն ինչ կպատկերացնեինք, բայց մտքներովս անգամ չէր անցնի, որ որձ կովերի գծով մեծն փորձագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ իրեն դուրս կդնի ընդդիմությունից: Ու չնայած սեփական ականջներին չհավատացինք, բայց, այնուամենայնիվ, քաղաքական ֆանտաստիկայի փաստն առկա է. "Ես չեմ մեկնաբանում ընդդիմությանը, որովհետեւ եթե ընդդիմությունից սկսեմ խոսել, կստացվի խառնակչություն, կստացվի, որ ես ձեռքերս եմ դրա վրա տաքացնում: Ունենք փաստ, որ իշխանությունները հաղթել են: Կար ընդդիմութուն, որը ձգտում էր իշխանափոխության, հիմա այդ ընդդիմությունը նման ձգտումներ չունի": Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, պարոն Բագրատյանին պետք է աղաչենք-պաղատենք, որ հանկարծ ինքն իրեն այլընտրանք չհռչակի: Ախր, տեսանք, թե այլընտրանք ԲՀԿ-ի հետ ինչ պատահեց, իսկ մենք Բագրատյանի լավն ենք ուզում:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց մեր հայրենակից, հռչակավոր շախմատային չեմպիոն ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ: Ընդդիմադիր թունդ հայացքներ ունեցող Կասպարովը այդպես էլ չժամանեց Բորիս Նեմցովի հուղարկավորությանը` դա զարմանալիորեն պայմանավորելով "անձնական անվտանգության" նկատառումներով: Ռուսական ԶԼՄ-ներում նույնիսկ սկսել են կատակել, որ 47-ամյա այդ անձնավորությունը չի ժամանել, քանի որ մայրիկը թույլ չի տվել: Ինչեւէ, դա ե՛ւ զարմանալի է, ե՛ւ ցավալի: Ի վերջո, նույն Կասպարովը շուն-գել` էլի մերն է, ու հաճելի չէ, որ շախմատային հաջողություններով հռչակված մեր հայրենակիցը հիմա էլ հռչակվում է ռուսական "Ցռան Վերգո": Ավելի լավ է ընդհանրապես հանրային որեւէ գործունեություն չծավալի, քան այդպես խայտառակվի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում