ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ ոչ այնքան միանշանակ են ընկալում ազատամարտիկների կողմից մարտական պարգեւները վերադարձնելու պրակտիկան: Ասում են, թե պարգեւները հանձնելուն հատկապես կողմ է Գարեգին Չուքասզյանը,
ով համարում է դա "հզոր ակցիա", սակայն "Հիմնադիր խորհրդարանի" քարտուղար Ժիրայր Սէֆիլյանը անձամբ դրան դեմ է, համարելով, որ մարտական պարգեւը որեւէ իշխանության կամ իշխանավորի հետ նույնացնելը սխալ է, քանզի դրանով իշխանությունն ինչ-որ բանի տեղ է դրվում: Արդյունքում ընդունվեց "կոմպրոմիսային" տարբերակը, որ ազատամարտիկները պարգեւները հանձնում են ոչ թե պետական մարմիններին, այլ` Ժիրայր Սէֆիլյանին, եւ նույնիսկ ծնվել է Սէֆիլյանին կատակով "Սեյֆիլյան" ասելը:

