ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է ԳՏՆՎԵԼ
Արխիվ 12-16ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է ԳՏՆՎԵԼ
Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը այս օրերին կհրաժարվի իր քաղաքական գործառույթներից եւ մարտի 5-ին վայր կդնի ԲՀԿ նախագահի լիազորությունները: Սակայն այս օրերին քննարկվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի հսկայական բիզնեսի կրճատման բանաձեւը, դրան էր նվիրված նաեւ երեկվա իր հանդիպումը` գործարարներ Սամվել Ալեքսանյանի եւ Սամվել Կարապետյանի հետ, որից հետո նրանք ներկայացել են ՀՀ նախագահին: Ըստ լուրերի` Գագիկ Ծառուկյանն իր փայաբաժինը "Արարատ" ցեմենտի գործարանում փոխանցելու է Սամվել Ալեքսանյանին, իսկ մինչեւ մարտի կեսերը կոնյակի "Նոյ" գործարանը` հայտնի "կանյաչնին", որտեղ գտնվում է նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, գնելու է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Պետք է ասել, որ այդ երկու գործարանները, ինչպես նաեւ Ծառուկյանի մի շարք այլ գործարաններ ժամանակին եղել են համաժողովրդական սեփականություն, հետո ունեցել են այլ սեփականատերեր, իսկ քաղաքական գործընթացներից հետո` հայտնվել Ծառուկյանի ձեռքում: Օրինակ` "Արարատ" ցեմենտի գործարանը մինչ նրան անցնելը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի սեփականությունն էր, իսկ Կոտայքի գարեջրի գործարանը ՀՀՇ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանինն էր: Այնպես որ, չի կարելի ասել, թե Ծառուկյանը զրկվում է իր ձեռքերով ու քրտինքով ստեղծածից: Բայց, այնուամենայնիվ, Ծառուկյանին թողնում են Աբովյանի շրջանում ունեցած բիզնեսները: Ահա այսպիսի կոմպրոմիս է գտնվել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

