ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Արխիվ 12-16ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆԸ` ՈՐՊԵՍ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Ինչ սկսվեց ԲՀԿ-ն վերաֆորմատավորելու գործընթացը, որ մեկնարկել էր Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթով, բառիս բուն իմաստով, բոլորի աչքից հեռու անհետացել էր ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ կուսակցության նախագահ օլիգարխ Գուրգեն Արսենյանը: Իսկ անհետացման "հարգելի պատճառ" ընտրվեց շնչուղիների վիրահատական կարգավորումը, եւ խառը ժամանակները առանց որեւէ քայլի եւ ավելորդ շփումների անցկացնելու համար պարոն Արսենյանը վիրաբույժներին "հանձնվելու" ամենահարմար պահը համարեց: Դե, այժմ արդեն ԲՀԿ-ի հարցում, կարծես թե, ամեն ինչ հստակեցվել է, ու այլեւս "ջրի հատակին" մնալու կարիք չկա: Համատեղվեցին երկու օգտակար խնդիրները` եւ խառը պահին ապաստան գտնելու, ե՛ւ տհաճ վիրահատությունն արանքից հանելու:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

