ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ՆՈՐ ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԸ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ
ՆՈՐ ՄՈՒՏԻԼՈՎԿԱՆԵՐԸ
Երեկ նշանավորվեց ոչ միայն նրանով, որ ԲՀԿ-ն վերադարձավ խորհրդարան, այլեւ կտրուկ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի ճամբարի կողմից վերահսկվող քարոզչամիջոցների վարքագիծը: Այդտեղից իսպառ մաքրվեցին արեւմտամետ կամ հակառուսական երանգ պարունակող նյութերը, փոխարենը խստորեն քննադատվում են արեւմտամետներն այն բանի համար, որ ողբալով Նեմցովին` իսպառ մոռացել են սահմանում զոհվող մեր զինվորներին:
Բացի այդ, վստահելի աղբյուրից մեզ հայտնի դարձավ, որ հիմա այդ քարոզչամիջոցներին պատվիրվել են նոր հիմնական թեզեր: Այն է` որ Սերժ Սարգսյանն ամբողջովին ջախջախել է ռուսամետ ընդդիմությանը, որից լրջորեն վախենում էր, եւ այժմ Բաղրամյան 26-ը զբաղված է կառավարելի, ձեռնասուն արեւմտամետ ընդդիմություն ձեւավորելով: Գումարած դրան` Բաղրամյան 26-ին վերագրվելու է որոշակի պահերին այդպիսի ընդդիմադիրների ձեռքերով Մոսկվային թիկունքից հարվածելու մարտավարություն:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

