ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` "ՀՀ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ" ԿԱՐԳԱՎԻՃԱ՞Կ

Արխիվ 12-16

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` "ՀՀ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ" ԿԱՐԳԱՎԻՃԱ՞Կ


Եվ այսպես, ԲՀԿ-ի ե՛ւ քաղաքական, ե՛ւ նյութատնտեսական ճակատագիրը, կարծես թե, ամբողջովին հստակեցվում է: Էլ ոչ մի ընդդիմացում` սահմանադրական բարեփոխումներին, ոչ մի մտադրություն` բազմամարդ հանրահավաքներ կազմակերպելու, եւ քաղաքականության կատարյալ տարանջատում բիզնեսից: Ճիշտ է, ԱԺ հանձնաժողովները չեն զրկվում ԲՀԿ-ական նախագահներից եւ ԲՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը նորացված դեմքով, ու ամենայն հավանականությամբ, ղեկավարը լինելու է Նաիրա Զոհրաբյանը, բայց, այնուամենայնիվ, օլիգարխիկ նյութատեխնիկական բազա այդ կուսակցությունը հաստատ չի ունենալու:



ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ. ԿՈՒԺ ՔԵԶ ԵՄ ԱՍՈՒՄ, ԿՈՒԼԱ ԴՈՒ ԼՍԻՐ

Չնայած ԲՀԿ առայժմ գործող առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայի, այնուամենայնիվ, լրատվական դաշտը լեցուն է շշուկներով` նրան պատկանող բիզնեսներում անցկացվող խստագույն ստուգումների մասին: Նաեւ արտահոսքեր են շրջանառվում, որ իր բիզնեսներից ամենախոշորներից նա զրկվում է, եւ դրանք վերաբաշխվում են տարբեր օլիգարխների միջեւ:
Անկախ նրանից, թե ինչ ծավալով է հրապարակային տեղեկատվություն ներկայացվում, օլիգարխների դասը ամեն ինչից է քաջատեղյակ: Եվ օլիգարխատը դեռ փետրվարին` ուրբաթ 13-ին էր արդեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, ու ինչ է սպասվում: Ազդանշանը պարզից էլ պարզ է` խոշոր բիզնեսի փողերը քաղաքական դաշտ բերելը, դրանով փողոցի ճնշում իշխանությունների վրա կազմակերպելը պատժելի արարք է, եւ ծանրորեն պատժելի: Իսկ փողոցային ճնշումները, ու արդեն ԲՀԿ-ի բացահայտ ներգրավմամբ, ցինիզմի աստիճանի էին հասել` մանր բիզնեսով զբաղվողները իշխանություններից պահանջում էին, որպեսզի գործարքները չփաստաթղթավորվեն, ու դրանով փաստորեն խոշոր բիզնեսը հնարավորություն ունենար հսկայական ստվեր պահելու:
Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր` դասը յուրացված է: Այլեւս օլիգարխները սուսուփուս մուծելու են հարկերն ինչքան հարկ է, չեն էլ երազելու քաղաքականության մեջ քիթը խոթել, քանզի հասկանում են, որ հնազանդության այլընտրանքը ունեզրկումն է եւ բոլոր տեսակի ստուգող ու պատժիչ կառույցների մամլիչի տակ ընկնելը:
Ի դեպ, ԲՀԿ-ի համագումարին ստվերային նախապատրաստության ընթացքում որոշ փորձեր արվել են ԲՀԿ նոր նախագահ բերել խոշոր գործարարի: Խոսքը սկանդալային օլիգարխ Աբրահամ Մանուկյանի հավակնությունների մասին է, ով երեկ, ի դեպ, հայտնվեց արդեն ներկուսակցական հրապարակային սկանդալի կիզակետում: Լրագրողի հետ զրույցում ԲՀԿ ապագա նախագահ Նաիրա Զոհրաբյանին արհամարհանքով "կնիկ" անվանելով` նա Ռուբեն Գեւորգյանից ստացավ պատասխան, որ տիկին Զոհրաբյանն այն կանանցից է, ով գերազանցում է որոշ շալվար հագնող տղամարդկանց:
Այսինքն, խոշոր հաշվով, ԲՀԿ 2.0-ն խուսափեց նորից օլիգարխիկ կուսակցություն  լինելու տարբերակից: Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, կարծես թե, այս պահին համարվում է ընդունելի փոխզիջում շատերի համար, սակայն կարեւորն այն է, որ դա քաղաքական թեկնածություն է:

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԱՆԵՎՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՇՏ ՉՄՆԱՑ

Որպես լրիվ քոչարյանական թեկնածուներ, այլ անուններ էլ են շրջանառվել` Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան: Սակայն Արսենյանն արդեն հերքել է իր տարբերակը` հանկարծ  վերհիշելով, որ ինքը ՄԱԿ անունով կուսակցության նախագահ է, իսկ ինչ վերաբերում է Վարդան Սիվիլիթասիչին, ապա այդ ամերիկյան ազդեցության գործակալը կտրականապես անընդունելի է, ինչպես Բաղրամյան 26-ի, այնպես էլ` ՀՀ գլխավոր դաշնակցի համար տհաճ կլինի: Բացի այդ, թեեւ Օսկանյանն ամբողջովին կբավարարեր Քոչարյանին, սակայն Սիվիլիթասիչին ԲՀԿ նախագահ կարգելը կհասցներ սրընթաց ու կատարյալ կուսակցական փլուզմանը, եւ արդյունքում ԲՀԿ-ից կմնար առավելագույնը մի քանի պատգամավոր` առանց ռեալ տեղական կառույցների:
Կուժ ու կուլայի օրինակով` ՀՀ նախագահի կողմից իրականացված ճշգրիտ հաշվարկված կոշտ քայլը նաեւ զգուշացում է նույն Ռոբերտ Քոչարյանին, որ ստվերային խաղի տեղ չի մնացել: Դա պարզ ազդանշան է, որ` ինչ քաղաքական կառույց ուզում ես ձեւավորիր քո համախոհներով, ուզում ես վերադարձիր հրապարակային քաղաքականություն, ուզում ես` ոչ, սակայն ընդմիշտ արգելված են վճարովի միտինգավորները եւ վճարովի ընտրողները: Այդ պայմաններում նույն Ռոբերտ Սեդրակիչը կարող է ընդամենը 2017-ից հետո ունենալ իր կողմնակիցների խորհրդարանական խմբակցություն (կարեւոր չէ, թե ինչպես դա կկոչվի), կամ էլ` եթե իր ամբիցիաների համար դա վիրավորական է, բավարարավել եղածով` ՀՀ ամենաերիտասարդ թոշակառու կարգավիճակով:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ԵՎ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ


Պարզ է, որ սահմանադրական բարեփոխումն այլեւս անխոչընդոտ է անցնելու, եւ Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական մոդելին: ԱԺ մեծամասնության ղեկավարն էլ անկախ նրանից կզբաղեցնի ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը, փաստացի դառնում է թիվ մեկ իշխանավոր: Սակայն, ի տարբերություն ամերիկյանի տիպի ուժեղ նախագահական համակարգի, թեեւ իշխող կուսակցության առաջնորդը որոշումները կրկին ընդունելու է միանձնյա, սակայն նրա շրջապատում մշտապես լինելու է տարբեր կարծիքներ արտահայտողների բավականին մեծ բազմություն: Իսկ դա թույլ կտա ընդունել ավելի կշռադատված, բազմակողմանիորեն քննարկված եւ ծանր ու թեթեւ արված որոշումներ:
Ակնհայտ է, որ 2017-ի ընտրություններին ՀՀԿ-ն ստանալու է քվեների բացարձակ մեծամասնությունը: Ոչ իշխանական ցանկացած ուժ, կոչվի այն ընդդիմադիր, այլընտրանքային կամ քաղաքագիտությանը դեռ անհայտ ուրիշ տերմիններով, չունենալով ընտրակաշառք բաժանելու եւ վճարովի "մասսովկա" ապահովելու հնարավորություն, կարողանալու է հավակնել միայն խորհրդարանական փոքրամասնության դերին: Իհարկե, այդ փոքրամասնությանը վերապահվելու է մի տեսակ "պահապան շան" կարգավիճակ, գործառույթն էլ լինելու է քննադատելը, ցույցեր եւ հանրահավաքներ անելը, սակայն առանց իշխանության գալու որեւէ հեռանկարի:
Ավտորիտա՞ր ապագա է ստացվում: Անշուշտ, սակայն միայն ավտորիտար իշխանությունը կարող է հաջող բարեփոխումներ անցկացնել, եւ ի տարբերություն կեղծ ժողովրդավարական իշխանության, իր վերարտադրության համար ավտորիտար իշխանությունը կարիք չունի ժողովրդին փչացնելու հեռուստատեսային "զոմբոարկղով" եւ այլ անբարոյականացնող գործիքներով:
Իսկ ինչպես կվերաֆորմատավորվի ներկայիս ընդդիմադիր դաշտը, ով կկործանվի, ով կբարձրանա վեր, ինչպիսի նոր դեմքեր կհայտնվեն կամ չեն հայտնվի` դա սկզբունքային նշանակություն չունի: Սկզբունքայինն այն է, որ գնալով կրճատվելու են "քեռի Սեմի" կանաչ թղթադրամային ներարկումները ՀՀ քաղաքական եւ հանրային դաշտ, ԵՏՄ պայմաններում մեր իշխանությունները ավելի ու ավելի հստակ ու համարձակ կարողանում են ոչ ասել Վաշինգտոնին, ուստի լիբերալ գաղափարախոսությունների եւ այլ կործանիչ նորարարությունների ազդեցությունը հանրային կարծիքի վրա գնալով նվազելու են: Փոխարենը ուժեղանալու են ազգային պահպանողական եւ ազգայնական, նաեւ` ազգային սոցիալիստական ուղղությունները:
Ինչեւէ, կարծես թե մտնում ենք այն փուլը, երբ բոլոր ապակայունացնող գործոնները արանքից դուրս են գալիս: Շատ կարեւոր է, որ օլիգարխիայի ապակայունացնող գործոնն է չեզոքացվում, քանզի օլիգարխներն ապակայունացնում են ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ ամբողջ տնտեսությունը` գործնականում դադարեցնելով երկրի տնտեսական աճը եւ խեղդելով այլընտրանքային գործարար ակտիվությունը: Հիմա կարելի է զգուշավոր լավատեսությամբ ասել, որ դրան վերջ է տրվում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում