ՏԱՐՈՍԸ ԵԽԽՎ-ԻՆ

Արխիվ 12-16

ՏԱՐՈՍԸ ԵԽԽՎ-ԻՆ

 

ԱԺ նիստի ժամանակ երեկ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ շնորհակալություն հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ ընդունելու համար, որտեղ հստակ ամրագրված է «ցեղասպանություն» եւ «հայրենազրկում» եզրույթները: Այս մասին նիստից հետո առավել մանրամասն խոսելով` Է. Շարմազանովը նշեց. «Պետք է ասեմ, որ ԵԺԿ-ում ընդունված բանաձեւը` Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ, աննախադեպ եւ պատմական փաստ էր, նախեւառաջ նրա համար, որ ԵԺԿ-ն` որպես քաղաքական ուժ, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, հայրենազրկումը: Եվ երկրորդ` ԵԺԿ-ն ընդունում է, որ ցեղասպանությունը եղել է Կիլիկյան Հայաստանում Աբդուլ Համիդի ժամանակներից սկսած, այնուհետեւ Օսմանյան Թուրքիայի ժամանակաշրջանում: Շատ կարեւոր է, որ այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ նույնքան դատապարտելի է ժխտողականությունը եւ դա հետեւողական հանցագործություն է: Երրորդը, որի վրա կուզեի ուշադրություն դարձնել, այն փաստն է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով բռնագաղթվել եւ ոչնչացվել են հույներն ու ասորիները, ովքեր ապրում էին Օսմանյան Թուրքիայում: Չորրորդը` կարեւոր եմ համարում կոչը Թուրքիայի իշխանություններին` իրականցնել իրենց վրա դրված պարտավորությունները: Ինչպես նաեւ շատ եմ կարեւորում այն, որ ԵԺԿ-ում ընդգրկված հայոց խորհրդարանական երեք ուժեր` «Ժառանգությունը», «Օրինաց երկիրը» եւ Հանրապետականը միասնական աշխատանք իրականացրեցին եւ միասնական աշխատանքի արդյունքում հասան նման կարեւորագույն, աննախադեպ հայտարարության եւ որոշման ընդունման: Կարծում եմ` սա նոր պայքարի սկիզբ կլինի եւ սրան կհաջորդեն այլ բանաջեւեր ոչ պակաս կարեւոր կառույցներում»: «Իրավունքի» այն հարցին, թե արդյո՞ք սա վառ օրինակ չպետք է լինի նաեւ ԵԽԽՎ-ի համար, ԱԺ փոխնախագահը ասաց. «Հենց ԵԺԿ-ն կոչ է արել բոլոր միջազգային եւ առաջին հերթին եվրապական կառույցներին` նախ ապրիլի 24-ը ընդունել որպես հիշատակի օր, եւ երկրորդը` դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում