Գալուստ Սահակյան. «ՀԱՐԳԵ՛Ք ԱՅՍ ԱՄԲԻՈՆԸ»

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. «ՀԱՐԳԵ՛Ք ԱՅՍ ԱՄԲԻՈՆԸ»

 

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երեկ խորհրդարանում դարձավ լայն քննարկման առարկա: Շատերը հիշեցին նախկին նախագահների կատարած ու չկատարած մեղքերը, ապա անդրադարձան նրանց արտասահմանյան հնարավոր ծածուկ աշխատավարձերին, հետո որոշեցին քննարկել, թե ՀՀ նախագահներից ում են ավելի շատ կամ քիչ սիրում ու ատում: Չէ՞ որ այս օրենքի փոփոխությամբ ավելանում է նախկին նախագահների կենսաթոշակն ու նրանց ցմահ գրասենյակներ տրվում: Պատգամավորական թեժ քննարկումը եզրափակեց ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Մի տեսակ վերջին շրջանում ոչ թե փորձում ենք հիմնավորումներ տալ, այլ սեփական փիլիսոփայությունը ներկայացնել հասարակությանը: Պիտի հասկանանք, որ պետություն ենք, իսկ հանրապետության նախագահները երաշխավորում են այդ պետությանը ամբողջ միջազգային կառույցներում` ներսում, դրսում: Մենք անհատականացրեցինք ելույթները: Իհարկե, առաջարկություններ էլ եղան, կարծում եմ` կարելի է նայել եւ որոշակիորեն արձանագրությունների մեջ փոփոխություններ անել: Բայց «ում որ չեմ սիրում` նա նախագահ չէ» եզրույթն անհասկանալի է, իսկ ո՞վ ասաց, որ սա անձին է վերաբերում: Այս փոփոխությունը նախագահի ինստիտուտին է վերաբերում: Բնականաբար, եթե նախագահները 54-64% ընտրողների ձայնով են անցնում, մի 40 տոկոսը կամ սիրում է կամ չի սիրում նրանց, կամ էլ անորոշության մեջ է: Բերել անձնական ամբիցիաներն ու տեղադրել ԱԺ-ում` սեփական փիլիսոփայությունը մատուցելով հանրությանը, կարծում եմ` ճիշտ չէ: Երբեք չէի մտածել, որ այս օրենքը, որի մասին շատ հեշտ էր խոսել, բարբառել, անպատվել, վատն ասել, այսքան երկար պիտի տեւեր»: Ապա հավելեց. «Դուք պատկերացնու՞մ եք, որ որոշակի արտոնություններ չտրվեն այդ ինստիտուտին, իսկ ամբողջ աշխարհում դա այդպես է, ո՞ր պետությունն է մեզ հարգելու, կամ որ ժողովուրդն է մեզ հարգելու ի՞նչ է նշանակում սիրում եմ, չեմ սիրում, Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկը ես եմ եղել, բայց ոչ անձի, այլ գործողությունների: Ուրեմն` դա նշանակում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր պատմության մեջ որեւէ դերակատարում չի՞ ունեցել, բա ամբողջ ժողովուրդը ինչպես ժամանակին հետեւեց Տեր-Պետրոսյանի կոչերին, ինչպե՞ս անկախացանք, ինչպե՞ս պատերազմը հաղթեցինք»: Եզրափակելով խոսքը` պարոն Սահակյանը հորդորեց. «Այս ամբիոնը հարգե՛ք մի քիչ, տրամաբանորեն այստեղ քննարկելու խնդիր էլ չկար, ինչ-որ բաներ կարելի էր վեր հանել արձանագրությունների մասին, բայց ասել` ով է ամենալավ նախագահը եւ ով կլինի ավելի լավ նախագահը, իմ դուրը գալիս է, չի գալիս... է՛հ, ես էլ կարող եմ ասել` այնքան նվաստացած զգացի այս տարիներին, որ եղած-չեղածները նախագահի թեկնածություն դրեցին, թեպետ կան մարդիկ, ովքեր անհաջողության մատնվեցին, բայց բավականին ինտելեկտով էին ու մինչեւ այսօր էլ ինտելեկտով են: Ինչ վերաբերում է արտոնություններին, բերեք ԱԺ նախագահին էլ, վարաչետին էլ, պատգամավորներին էլ նույն արտոնությունից թող օգտվեն, բայց էս օրենքն ընդամենը փոփոխություն է, նոր օրենք գրեք, դա էլ արեք, ինչո՞ւմն է բանը… Հումորով պիտի ասեմ, որ այս օրենքը չի կարող ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերել, որովհետեւ մենք թոշակի գնացողը չենք: Ախր ժողովուրդը լսում է ու նրանք, ովքեր հոխորտալով խոսում են, մտածում են, թե ժողովուրդը ոտքի է կանգնել ու ծափահարում է: Այդես չի՛ կարելի, մենք պիտի կարողանանք մեր արժեքները գնահատել, այսինքն` մենք պետություն չե՞նք եղել, նախագահներ չե՞նք ունեցել, միջազգային արենայում չե՞նք եղել: Այնպես որ, այս օրենքը պիտի ընդունվի դա ոչ թե վերաբերում է կոնկրետ նախագահներին, այլ մեր արժանապատվությանը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում