ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԻՐԵՆ ԴՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ՏԵՂ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԻՐԵՆ ԴՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ
ԳՈՐԾՉԻ ՏԵՂ
Այսօր իր հերթական բոցաշունչ ելույթը ներկայացրեց <Ժառանգություն> խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Նա ամբողջ ուժով բղավում էր այն մասին, որ պետք է ՀՀ 1-ին եւ երկրորդ նախագահներին զրկել ցմահ թոշակ, գրասենյակ ստանալու հնարավորությունից, քանի որ իրենք իրենց պաշտոնավարման տարիներին եղել են ապազգային: Ամենահետաքրքիրը այն է, թե ով է խոսում ապազգային լինելուց: Մարդ, ով ամբողջ դոշով պաշտպանում է համասեռամոլներին ու նրանց լոբիստներին, որ նրանց մատը փուշ չմտնի ու թեք աչքով նայող չլինի, մարդ, ով ամիսներ շարունակ Միացյալ նահանգներում հատուկ դասընթաներ է ստանում՝ երկրի քանդման, պառակտման վերաբերյալ: Բացի այդ Զ. Փոստանջյանը մեղադրեց ԼՏՊ-ին եւ Քոչարյանին խոսքի ազատությունը սահմանափակելու եւ ԶԼՄ-ների հանդեպ հետապնդումներ կիրառելու մեջ: Մեղադրանքը ճիշտ է, սակայն արդյոք Փոստանջյանը իրավունք ունի խոսել խոսքի եւ մամուլի ազատության մասին, երբ ինքն է կոչ անում հետապնդումներ ծավալել իրեն քննադատող մամուլի հանդեպ: Մասնավորապես, այս օրերին նա քաջալերում է <Իրավունք> թերթի դեմ սանձազերծած հետապնդումները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

