Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ Բ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Ս. ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ 184 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ Բ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ


27 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանցի խուժանն  իշխանությունների հորդորով եւ գիտությամբ իրականցրեց տեղի հայ բնակչության զանգվածային կոտորած: Ոճրագործությունը ծրագրավորված  էր նախապես, ջարդերի հետեւանքով հազարավոր հայեր  սպանվեցին եւ տեղահանվեցին: Այսօր, 27 տարի անց Ադրբեջանի իշխանությունները ժխտում են իրենց իսկ ձեռքով կատարած ոճրագործությունը եւ ստահոդ լուրեր տարածում եւ մեղադրում միայն հայերին:

Սումգայիթում տեղի ունեցած  ամբողջ ճշմարտությունը մատաղ սերնդին ներկայացնելու համար Երեւանի Սերո Խանզադյանի անվան 184 ավագ դպրոցը հյուրընկալել էր  Սումգայիթի վայրագությունների ականատեսներից մեկին` գրող, հրապարակախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Տասն օր շարունակ Բ. Կարապետյանը եղել է Սումգայիթում եւ կատարել նկարահանումներ, որի արդյունքում էլ ստեղծվել է «Սումգայիթյան ալիքեր» ֆիլմը: Ֆիլմում Սումգայիթի հայ բնակիչները պատմում են այն ջարդերի մասին, որոնցից մազապուրծ կարողացել են փրկվել: Ահա այս ֆիլմ էլ հրապարակախոսը ներկայացրեց  աշակերտներին եւ պատմեց  այն, ինչին ականատես էր եղել Սումգայիթում«Սումգայիթյան ջարդերը  Հայոց ցեղասպանության շարունակությունն են, որովհետեւ  միջազգային հանրությունը աչք փակեց 1915 թվականին կատարված հայերի ցեղասպանության վրա»,- նշեց Բակուր Կարապետյանը: Կարեւորելով դպրոցականների հետ նման հանդիպումները, հրապարակախոսը իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանին, ով ամեն ինչ անում է, որպեսզի մատաղ սերունդը դաստիարակվի, որպես իսկական հայրենասերի, ապա ավելացրեց.«Եթե մենք չներկայացնենք մեր պատմության ամբողջ ճշմարտությունը, ապա դրանով կօգնենք Ադրբեջանին , որը տարիներ շարունակ վարում է ժխտողական քաղաքականություն: Սա հայոց պատմության այն հատվածն է, որին պետք է տեղյակ լինեն բոլորը»,-ընդգծեց Բ. Կարապետյանը:

Նշենք, որ սա Ս. Խանզադյանի անվան 184 ավագ դպրոցի տնօրինության եւ ուսուցչական անձնակազմի կազմակերպած հերթական հանդիպումն էր մտավորկանների հետ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում