ԱՐԴՅՈՔ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

 

Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում  տեղի է ունեցավ համագործակից երկրների  երկաթուղային տրանսպորտի խորհրդի  ուղեւորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստը, որը կտեւեի երկու օր` մարտի 4-6-ը:

Նիստին մասնակցում են  Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի,, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստան, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները: Նրանք կքննարկեն  նախորդ տարվա միջազգային երկաթուղային  ուղեւորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ սակագների նվազեցման հարցը, «Էքսպրես» միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:

Նիստը մեկնարկեց  Հայաստանի Հարավկովկասյան երկաթուղի   եւ Ռուսաստանի  դաշնության ուղեւորափոխադրող ընկերությունների միջեւ ստորագրվող փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրով, որի շնորհիվ   Հայաստանում հնարավոր կլինի գնել  տոմսեր ռուսական գնացքներով երթեւեկելու համար:   Հուշագրի ստորագրումից հետո «Ռուսական  երկաթուղիներ» ընկերության տնտեսական մասի  կառավարման վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Գենադի Վերխովիխը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  նման նիստ  Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: «Նիստի անցկացման նպատակն է  քննարկել բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ուղեւորափոխադրումներին` սկսած նորմատիվային փաստաթղթերից  վերջացրած   ուղեւորներին մատուցվող ծառայություններով:   Հիմնական խնդիրը   կազմել եւ   օգտագործել  նորմատիվային  այնպիսի փաստաթղթեր  հետխորհրդային տարածքում, որոնց շնորհիվ  ուղեւորը կկարողանա մի երկրից մյուսը տեղափոխվել, սահման հատել  հեշտ ու արագ:   Մենք փորձում ենք  ընդլայնել  նաեւ էլեկտրոնային տոմս գնելու սահմանները »,- ասաց  պրն Վերխովիխը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցի խոսքով` երկաթուղային փոխադրումների վրա  դրական չեն անդրադառնում  փոխարժեքի տատանումները. «Հենց այսօր  տեղեկացանք, որ  «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ուղեւորների նվազման միտում է արձանագրել, ինչպես նաեւ նվազել են հետխորհրդային տարածքում երթեւեկողների ու   Եվրոպայից եկող ուղեւորների թիվը»:

Արդյոքայս տարիհնարավոր է վերականգնել Երեւան-Մոսկվա երկաթուղին, որի  վերջին երթը եղել է 1992 թ-ին: «Այս խնդիրը բոլորիս է մտահոգում: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լրագրողներն ինձ տալիս են այդ  հարցը:  Բոլոր առումներով ջանքեր են գործադրվում վերականգնելու Երեւան-Մոսկվա երկաթուղին: Մնում է հուսալ, որ այս ուղղությամբ տարվող  բանակցությունները  դրական արդյունք կունենան»,- եզրափակեց Վիկտր Ռեբեցը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում