«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ` ՄԱՍՆԱԿԻՑ ՉԼԻՆԵԼ ԱՅԴ ԴԻՎԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

Ա. Մուրադյան. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ` ՄԱՍՆԱԿԻՑ ՉԼԻՆԵԼ ԱՅԴ ԴԻՎԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ»


«Երբեք նորություն չի եղել, որ սրբությունները սեփական նպատակի համար օգտագործելը գաղթակղիչ է տարբեր տեսակի խաբեբաների համար: Օրինակ` բախտագուշակները, էքստրասենսները իրենց այցելուներին ուղարկում են եկեղեցու մոմ կամ խունկ բերելու իրենց դիվային գործունեությունը բարի նպատակների տակ անցկացնելու եւ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով: Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք սրբության անունը օգտագործելով հեշտ բարեկեցություն եւ հարստություն փնտրողներին առաջարկում են ոչ միայն խաբեության նոր տեսակ, այլ նաեւ ակնհայտ քրիստոնեական մեղքեր պարունակող գործողություններ», - այս մասին զգուշացնում է «Դիալոգ» հկ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ապա մանրամասնում. «Խոսքն, այսպես կոչված, «երջանկության» կամ «բարեկեղեցության» խմորի մասին է, որը տարբեր ժամանակահատվածում ի հայտ է գալիս տարբեր անվանումներով` «Երուսաղեմի հաց», «Աֆոնի հաց», «Երջանկության հաց», իսկ այժմ արդեն «Մատրոնայի հաց»: Մի քանի տարի առաջ տարածված էր «Երուսաղեմի հացը», իսկ այժմ Ռուսաստանի Դաշնությունից եկած «ռուսացած» քրիստոնյաների կողմից տարածվում է «Մատրոնայի հացը»: Գործընթացը բոլոր այս երեւույթներում նույնն է. շղթայական ռեակցիայով խմոր են բաժանում, յուրաքանչյուրը 3 օր պետք է տանը բաց վիճակում պահի ստացած խմորը, հետո վրան ալյուր, ձու, ջուր ավելացնի, նոր խմոր թխի, բաժանի 4 գնդի, 3 գնդից որեւէ բան թխի, իսկ 4-րդ գունդը փոխանցի «բարի մարդուն»...եւ այսպես շարունակ: Խեղճ բարի մարդիկ, մտքներով չի անցնում իրենց ինչի մասնակից են դարձնում: Այդ խմորից (3 օր բաց վիճակում պահած…..) թխվածը պետք է ուտել ընտանիքի անդամներով եւ երազանք պահել: Ինչպիսի՜ բարեպաշտություն, չէ՞ որ սուրբ խմոր է, երեւի աղոթած է, հատուկ ձեւով պատրաստված, բայց, ավա՜ղ, այսպիսի բան գոյություն չունի ոչ մի եկեղեցում»:

Հերթական բացահայտումն անելով` Ա. Մուրադյանն ընդգծում է. «Ուղղակի, զարմանալի է, որ լուրջ կրթություն ստացած մարդիկ կարող են հավատալ այս ամենին, եւ նստել սպասել, թե երբ պետք է «հրաշք խմորը» իրենց տունը լցնի բարեկեցությամբ եւ երջանկությամբ: Հիշում եմ` դպրոցական տարիներիս պտտվում էր «երջանկության նամակը» նույն մեխանիզմով: Բայց անգամ ուղարկելով նամակները` մենք այդ տարիքում էլ հասկանում էինք, որ դա ընդամենը խաղ է, իսկ մարդու բարեկեցությունը, երջանկությունը կախված են կյանքում իր սեփական կայացրած որոշումներից եւ իր մեղքերի դեմ պայքարելուց: Այսպիսի երեւույթները մեր կյանքում ծաղկում են, որովհետեւ կան մարդիկ, որոնք դեռ հավատում են հեքիաթներին եւ սպասում են, երբ պետք է հայտնվի ոսկե ձկնիկը եւ կատարի իրենց ցանկությունները, եւ ցավալին այն է, որ հավատում են այսպիսի հեքիաթներին հենց քրիստոնյաները: Ցավալի է, որ չեն կարողանում տարբերել իրական սրբությունը չարի կողմից օգտագործվող դիվային խաբկանքներից: Որովհետեւ այս խմորը խոստանում է նաեւ հանել անեծքները, գտնել երկրորդ կեսին, գործերում հաջողություն ունենալ, եւ քրիստոնյան, որը գիտի, որ բախտագուշակների եւ էքստրասենսների մոտ գնալը մեղք է, հանդիպում է դրա այլընտրանքային տարբերակին եւ մեծ ուրախությամբ է ընդունում այն Սուրբ Մատրոնայի անունով: Որովհետեւ որտեղ չկա հավատք, այնտեղ կա սնահավատություն»:

Ի դեպ, ինչպես պնդում է Ա. Մուրադյանը, Սուրբ Մատրոնայի եւ ուղղափառ եկեղեցին հենց իրենք են զգուշացնում, որ այսպիսի խմորների հետ իրենք ոչ մի կապ չունեն եւ դա խաբեբաների հերթական հնարանքն է. «Էլ չեմ ասում այս բաղադրատոմսի հետ կապված հիգիենայի բոլոր կանոնների խախտման մասին: Պատկերացրեք` յուրաքանչյուրը խմորը երեք օր պահի իր տանը, հետո փոխանցի մեկ ուրիշին, նա էլ երեք օր պահի` ինչպիսի միկրոբներ եւ հիվանդություններ հնարավոր է փոխանցել այս խմորի միջոցով: Հետո էլ զարմանում ենք, թե այս ինչ վիրուսներ են ինչ-որ ուժեր ստեղծում եւ մարդկանց վարակում, այն ինչ մենք ինքներս ենք դրա տարածողները: Այստեղ ոչ միայն սրբության մասին խոսք լինել չի կարող, այլ նաեւ կարող է շղթայական ռեակցիայով լուրջ առողջական վնասներ հասցնել մարդկանց: Ուզում եմ զգուշացնել, մանավանդ քրիստոնյաներին` մասնակից չլինել այդ դիվական արարողությանը, զերծ մնալ կասկածելի «երջանկացնող» խմորներից, որը փորձում են սրբության տեղ անցկացնել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում