ԻՆՉ ՏՎԵՑ ՇԱԼԱՆԴԻ ՄԻԱՄՅԱԿԸ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՏՎԵՑ ՇԱԼԱՆԴԻ ՄԻԱՄՅԱԿԸ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ



Մեկ տարի առաջ 2014 թվականի փետրվարի 28-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Ու, թերեւս, արդեն ժամանակն է, որ փորձենք գնահատել, թե ինչ տվեց այդ նշանակումը մեր ֆուտբոլին:
Ի սկզբանե Շալանդի առաջ դրված էր խնդիր` դուրս բերել Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Բեռնար Շալանդի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը հեշտ օրեր չապրեց` հենց սկզբում կրելով 4 անընդմեջ պարտություն: Պարտությունների շարքը սկսվեց մայիսի 31-ին` Ալժիրի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում (1:3): Ապա հետեւեց խոշոր հաշվով ջախջախիչ պարտությունն (1:6) աշխարհի ապագա չեմպիոն Գերմանիայի ընտրանուց, որին հաջորդեցին անհաջողությունները Լատվիայի (0:2) եւ Դանիայի (1:2) հավաքականների հետ մրցախաղերում: 4 հանդիպումներում մեր հավաքականն ընդամենը 3 գոլ խփեց, փոխարենը սեփական դարպասը բաց թողնելով 13 գնդակ:


Հետագա խաղերում դրությունը մի փոքր մեղմվեց, բայց էլի պարտություններ. նվազագույն հաշվով արտագնա խաղում զիջեցինք Պորտուգալիային, ապա` ֆրանսիացիներին, բայց արդեն ընկերական հանդիպման շրաջանակներում: Արդյունքում` Եվրո-2016-ի ընտրական փուլում 2014-ի աշնանային մասի ընդմիջումից հետո Հայաստանը զիջում է իր բոլոր մրցակիցներին` Դանիային, Պորտուգալիային, Ալբանիային եւ Սերբիային: Այս արդյունքները կասկածի տակ դրեցին ՀՖՖ նախագահի` թիմի գլխավոր մարզչի միանձնյա ընտրության էֆեկտիվությունը: Ասենք` Ռուբեն Հայրապետյանն ինքն էլ է բազմիցս անդրադարձել է այս հարցին` դժգոհելով իր իսկ նշանակած մարզչի գործողություններից: Մինչեւ անգամ, որ Շալանդը հրաժարական կտա, եթե թիմը չհաղթի Ալբանիայի հավաքականին. "Ապագայի վերաբերյալ խոսել եմ Շալանդի հետ: Նա ընդունել է, որ սխալներ թույլ է տվել, սակայն նաեւ նշել է, որ այլ խնդիրներ են եղել: Մասնավորապեսª ֆուտբոլիստները վախեցել են առաջ գնալ Պորտուգալիայի դեմ խաղում: Շալանդը խոստացել է, որ հաղթելու ենք Ալբանիայի հավաքականին: Ես նրա առաջ այդպիսի խնդիր եմ դրել, մենք պետք է դուրս գանք Եվրոպայի առաջնություն: Եթե Ալբանիային չհաղթենք, Շալանդը հրաժարական կտա":
Մի խոսքով` ասել թե Բեռնար Շալանդը արդարացրեց հայ ֆուտբոլասերների սպասելիքները, չի կարելի: Բայց միեւնույն ժամանակ պետք է նշել, որ հիշատակված գրեթե բոլոր խաղերում հավաքականը Շալանդի տրամադրության տակ իր լավագույն կազմով ու մարզավիճակով չէր, եւ դրանում բնավ չկար շվեյցարացի մասնագետի մեղքը: Բայց արդեն հավաքականի մարտական կազմը գրեթե վերականգնված է, այսինքն` նշված հանգամանքն այլեւս Շալանդի օգտին չի կարող աշխատել: Էլ չասած, որ եթե անգամ այս պահին Շալանդից մի քանի գլուխ ավելի բարձրակարգ մարզիչ հրավիրվի, դա կդառնա միայն ժամանակի զուր կորուստ ու Եվրո-2016-ի եզրափակիչից վերջնականապես հույսներս կորցնելու երաշխիք:
Այսպիսով, մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը ալբանական Էլբասան քաղաքի "Էլբասան" արենա մարզադաշտում 2015 թվականի առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի ազգային ընտրանու հետ, որն էլ որոշիչ նշանակություն կունենա ե՛ւ Բեռնար Շալանդի, ե՛ւ Եվրո-2016-ում Հայաստանի ընտրանու հետագա ճակատագրի համար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում