"Փանջունու անկյունը" հայտարարում է լավագույն մակագրության մրցույթ: Հաղթողին` որպես մրցանակ, կտրվի "Ընկեր Փանջունին "Իրավունքում"" ժողովածուն: Մրցույթին մասնակցելու համար մակագրությունները նամակով ուղարկել "Իրավունքի" ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/iravunk, կամ էլ. փոստին` [email protected]
"ՈՍԿԵ ՀՈՐԹԻ" ՍԻՆԴՐՈՄ
Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ամբողջ ընդդիմությունը հասկացավ, որ ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ գոյություն չունի:
% % % ԷՐԹԱԼԸ ԿՓՐԿԻ
Ըստ ԲՀԿ խմբակցության` հետեւելով օսկանյանական թեւի` ԲՀԿ-ից հեռանալու հայտարարություններին, համոզվում ես, որ Քոչարյանի ջրի վրա փլավ չի գցվի:
% % % ԳՈԲԼԻ ՊԼԱՆԸ
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վարդան Օսկանյանը Գոբլի պլանի համաձայն, Հայաստանից հեռանալու է չերեզ Մեղրի:
% % % ПАРТИЯ-НЕВЕДИМКА
Քաղավիացիայից հայտնում են, որ ԲՀԿ համագումարին մասնակցող պատվիրակները եւ ղեկավարությունը համագումարի են ժամանելու բեզպիլոտնիկներով, որպեսզի խուսափեն լրագրողներից եւ ժողովրդից:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
ՀԱԿ-ի հույսը ԲՀԿ-ի համագումարից հետո է մեռնելու:
% % % ՊԱՐՈՒՅՐԻ ՎԿԱՆԵՐԸ
Ըստ ԼՂՀ ԱԱԾ եւ ՆԳՆ հայտարարության` Ժիրայր Սէֆիլյանին ոչ թե Բերձորի շրջակայքում են ծեծել, այլ ԱԻՄավանի մոտ Կարո Եղնուկյանը պառավաքարով է խփել:
% % % БОЛЬШАЯ СТИРКА
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` Գյումրիում ժավելի դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ Սամվել Բալասանյանը այն լրիվ առել էր, որպեսզի իր ճակատի գրած ՕԵԿ-ը մաքրի:
% % % ԱՆՁՆԱՏՈՒՐ ԵՂԱՆ (ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ 1000 ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑԱԽ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արցախից հայտնում են, որ ի տարբերություն "Նախախորհրդարանի", որն ուզում էր Արցախ մտցնել ՐՈջՉպՊՍՈ ոՏպՎ մարտավարությամբ, ՀՅԴ-ին 1000 հոգով թողեցին Արցախ մտնել, քանի որ նրանք եկել էին հանձնվելու: