ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ ՀՌԱՀ-Ը ՏԵՂՅԱԿ ՉԷ` ԱՂԱՆԴՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ ՀՌԱՀ-Ը ՏԵՂՅԱԿ ՉԷ`
ԱՂԱՆԴՆԵՐԸ ԾԵԾՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ
Քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցներն իսկական չարիք են հասարակության համար: Բավական չէ, որ Աստծո անունից խոսողները սրբի լուսապսակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում անվճար գրքեր են բաժանում, հիմա էլ իրենց հոգեփրկիչ ու դեպի դրախտ տանող գաղափարները հեռուստաալիքներով են քարոզում: Այլ կերպ ասած` տեղեկատվական ցանկացած միջոցով փորձում են լվանալ մարդկանց ուղեղը: Կրոնական կառույցներն ընտրել են մարզերում հեռարձակվող հեռուստաընկերությունները, այսպես ասած, "սատանայի աչքից ու ականջից հեռու" մնալու համար: Սակայն, ստի ոտքը կարճ է, գաղտնիքի մի դուռն էլ` բաց: Իսկ այս անգամ դուռը բացվեց խորհրդարանում իրավասու մարմնի` ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանի առջեւ:
Վերջինս, սակայն, փոխանակ առաջարկե8 դուռը փակելու ճանապարհը, նախընտրեց այն առայժմ "բաց" թողնել` ասելով, որ չգիտի` հայկական հեռուստաալիքներով աղանդավորական գաղափարներ են քարոզում, ավելին, տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է: "ՀՌԱՀ տնօրենը տեղյակ չէ, որ գոյություն ունեն աղանդ քարոզող հեռուստաալիքներ" "Իրավունքի" հոդվածից հետո մտահոգ քաղաքացիներից մեկից տեղեկացանք Վանաձորում հեռարձակվող "Միգ" հեռուստալիքի մասին, որը, ըստ քաղաքացու, ամեն օր` մոտ երկու ժամ, ավետարանական եկեղեցու ճյուղերից մեկի` հոգեգալստականների (պենտեկոստեական շարժման) գաղափարախոսությունն է քարոզում: Փոխանակ քաղաքացուն պատշաճ պատասխան տալու` հեռուստաընկերությունը մտահոգ հեռուստադիտողին խորհրդի կարգով, որպես "այլընտրանք", առաջարկել է ռուսական ալիք դիտել, օրինակ, "ԿՀՁ":
Խորհուրդ տալուց զերծ չմնաց նաեւ ՀՌԱՀ փոխտնօրեն, հայկական հեռուստաալիքներ չնայող Ժիրայր Դադասյանը, ով "Իրավունքի" հետ զրույցում վստահեցրեց` չի կարող որեւէ հեռուստաընկերություն ՀՌԱՀ-ին ներկայացրած պայմանագրից դուրս այլ հաղորդում ցուցադրել: Պարզվում է` կարող է, պարոն Դադասյան, այն էլ ոչ թե մեկ, այլ երկու մարզային հեռուստաընկերություն: Զավեշտալին ու ցավալին այն է, որ հեռուստաընկերություններին լիցենզիա տվող կառույցի ղեկավարներն ուղտի ականջում քնած ու ջայլամի կեցվածք ընդունած` ուղղակի հերքում են իրականությունը, մոռանալով, թե ինչ պաշտոն են զբաղեցնում եւ ինչի համար, եւ ամենակարեւորը, որ հենց այդ հեռուստադիտողների հաշվիn են աշխատավարձ ստանում:
Կույտը մշակեց
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

