ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՉԻ ՄՐՑԱՆԱԿՆ ՈՒ ՀԵՌԱՆԱԼ ՊԱՇՏՈՆԻՑ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՉԻ ՄՐՑԱՆԱԿՆ ՈՒ ՀԵՌԱՆԱԼ ՊԱՇՏՈՆԻՑ


Ինչպես արդեն անդրադարձել է «Իրավունքը», հերթական անգամ թուրքին ծառայություն մատուցեց Շվեդիայում ապրող «վտարանդի» վայ-գրող Վահե Ավետյանը: Վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս հրապարակավ ներողություն խնդրեց իր համար «սիրելի հարեւան» ադրբեջանցիներից` «Խոջալուի ցեղասպանության» համար եւ անգամ հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ստոկհոլմում ապրող դավաճանին հայհոյելու համար մի քանի րոպե կարող եք կանգ առնել այդ տողերի վրա, ապա խորհել, թե ինչո՞ւ են «Ֆեյսբուք» սոցցանցում հրապարակված այս դավաճանական տեքստը բազում թուրքերի հետ հավանության արժանացրել մի քանի հայկական ազգանուններով անձինք, որոնց թվում է նաեւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Իհարկե, սրա վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ առաջին հերթին հենց նրանից, ով այդպես էլ չհստակեցրեց իր դիրքորոշումը` ո՛չ վահեավետյանների նմանների, ո՛չ էլ թուրք ադրբեջանցիների վերաբերյալ:


ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ
«ԼԱՅՔՄԵ՞Ջ» ԵՂԱՎ


-Կարդացել եմ այդ նամակը, ավելին` նույնիսկ ինչ-որ մեկն իմ անունից այնտեղ «լայք» է տվել, հետո եմ իմացել եւ հանել: Դե, դա կարեւոր չէ հիմա, վերջիվերջո, ինտերնետ է, հազար ու մի կեղծիք է տեղի ունենում: Բայց միանշանակ գնահատականներ տալ ողբերգության վերաբերյալ, կարծում եմ` ճիշտ չէ: Յուրաքանչյուր նման իրադարձություն պահանջում է բոլոր շահագրգռված կողմերի քննություն, եւ, ճիշտն ասած, միանշանակ գնահատականներ որեւէ մեկի կողմից չեմ ընդունում: Բոլոր նրանք, ովքեր փորձում են այս ողբերգության վրա քաղաքական դիվիդենտներ քաղել, ինձ համար անընդունելի են: Միանշանակ որեւէ բան ասել հնարավոր չէ, ամենաճիշտը քննություն կազմակերպելն է, ընդ որում` միջազգային քրեական մասնագետների կողմից, որովհետեւ այդ մեղադրանքների վերաբերյալ հայկական կողմն էլ ունի լիքը հակափաստարկ: Երկար ժամանակ Խոջալուի դեպքերի մասին ընդհանրապես չէր խոսվում. մոտավորապես 10 տարի անցավ` նոր սկսվեց այդ հարցը շոշափվել:
- Ազգի դավաճանություն չե՞ք համարում այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ներողություն խնդրելը ադրբեջանցիներից` Խոջալուի դեպքերի համար:
- Այդ տեսակ տերմիններ չեմ սիրում` «ազգի դավաճան» եւ այլն, սա մի քիչ ստալինական շրջանի է նմանվում, վերջիվերջո, ժամանակը ցույց է տալիս` ով ինչ է: Բոլոր դեպքերում պատերազմը դաժան բան է, եւ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին տալ միանշանակ գնահատական, կարծում եմ` ճիշտ չէ:
- Չե՞ք կարծում, որ Վ. Ավետյանի այդ նամակը պարզապես ադրբեջանական «ջրաղացին ջուր է լցնում»:
- Չգիտեմ ինչքանով կլինեն ոգեւորություններ ու ծափահարություններ այն կողմից, բայց ինչքանո՞վ դա կօգնի գործին, կօգնի՞ վերացնել պատերազմի հետեւանքները... Նման նամակները` լինի դա մեր կողմից, թե իրենց, չեմ կարծում, որ որոշակի դեր են խաղում: Ցավոք, ամեն ինչ լուծվում է ուրիշ մակարդակներում:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ «ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ» ՏԵՂ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ


-Հստակեցնենք Ձեր տեսակետը, ի վերջո, բացառո՞ւմ եք, որ Խոջալուի դեպքերի հետ կապված հայերն են ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ ու այսօր պիտի ներողություն խնդրեն:
- Ցեղասպանոթյունը ծրագրավորված գործողություն է: Չեմ կարծում, որ այդտեղ եղել է ծրագրավորված գործողություն: Եթե չեմ սխալվում, ադրբեջանական աղբյուրները միանշանակ նշում են, որ որեւէ հրահանգ, հրաման չի եղել: Իսկ թե պատերազմի ժամանակ տարբեր ճանապարհներով` գնալով ով ինչի տակ է ընկնում, առավել եւս գիտենք, որ այնտեղ դիակներ են տեղափոխվել եւ հետո այլանդակվել: Կարծում եմ` դա ցեղասպանություն չէ: Ընդհանրապես, ինքներս շատ ենք սիրում օգտագործել «ցեղասպանություն» բառը, բայց դա շատ ծանր հանցագործություն է, որպեսզի այդքան հեշտությամբ այդ տերմինն օգտագործվի: Ավելին` գիտենք, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել են
Մարաղայի, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի դեպքերը, եւ եթե կա անհրաժեշտություն` այդ ամենը վերլուծելու, ինձ թվում է` ընդհանուր կոմպլեքսով պետք է դիտարկել: Չի՛ կարելի ինչ-որ պատերազմի մի դրվագ հանել պատերազմից եւ տալ առանձին գնահատական:

- Ձեր հոգու խորքում կարծո՞ւմ եք, որ հայերը որեւէ կերպ կարող էին կապ ունենալ Ձեր իսկ նշած դեպքերի հետ: Այսինքն` լինել ոչ թե տուժող, այլ հրահրող:

- Պատերազմը դաժան բան է, ամեն ինչ էլ կատարվում է: Վ. Ավետյանի նամակն էլ, առավել եւս վերջաբանը, որ հայերն իրավունք չունեն բարձրացնելու Ցեղասպանության ճանաչման հարցը, կարծում եմ` անհեթեթություն է: Չի կարելի նման իրադարձությունները կապել իրար: Տեղի է ունեցել պատերազմական մեծ ողբերգություն, որի մասին, ի դեպ, հենց այդ ողբերգությունից հետո հայտարարել է ԼՂՀ ղեկավարությունը: Նրանք իրենց ցավակցությունն են հայտնել այդ ողբերգության համար, որովհետեւ բոլոր դեպքերում քաղաքացիական մարդիկ են զոհվել: Պատերազմում ռումբը եւ փամփուշտը, ցավոք, չեն ընտրում միայն զինվորականներին: Դա տեսնում ենք ամենուր` Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում...


ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ


- Թուրքիան էլ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշելու գաղափարն առաջ քաշելով` հենց այս հարցն է ուզում լուծել, ինչը Դուք եք նշում` ասել, որ Առաջին համաշխարհային պատերազմն էր, որի ժամանակ կարող էին զոհվել եւ քաղաքացիական անձինք, հետեւաբար Ցեղասպանություն չի եղել:

- Թուրքիան, եթե իրեն մեղավոր չզգար, Գալիպոլիի իրադարձությունները ապրիլի 24-ին չէր նշի: Դա միանշանակ ուշադրությունը շեղելու փորձ էր, եւ երկրորդ` հայերը զոհվել են ոչ թե ռազմի դաշտում, այլ այնտեղ, որտեղ ռազմական գործողություններ չեն եղել: Հակառակը` հայերին տարել են խորք եւ այդ ճանապարհին ենթարկել ցեղասպանության: Հայերը չեն զոհվել ո՛չ ռումբերից, ո՛չ ականներից, ո՛չ փամփուշտներից, դա եղել է ջարդ: Զոհվել են հարձակումներից, սովից, հիվանդություններից, սա է եղել: Կարծում եմ` պատերազմը, պարզապես, պատրվակ էր:

- Նույն իրավիճակը չէ՞ր Խոջալույում, Սումգայիթում..., որտեղ կրկին խաղաղ բնակչությունը ցեղասպանվեց:

- Սումգայիթում ոչ մի պատերազմ չկար, դա խաղաղ բնակչության վրա հարձակում էր, եւ դա եղավ որպես պատասխան` ղարաբաղյան ինքնորոշման միացման պահանջին: Ոչ էլ Բաքվում, Կիրովաբադում պատերազմ կար, իսկ Խոջալուում կար, ռազմական գոտի էր, եւ այնտեղից մշտապես գնդակոծվում էր Ստեփանակերտը: Խոջալուից հատուկ դուրս չէր բերվում խաղաղ բնակչությանը: Ինքս ծառայել եմ բանակում` սպա եմ պահեստային եւ քիչ թե շատ հասկանում եմ, որ երբ ռազմական գոտում պահում ես խաղաղ բնակչություն, նրանց առաջինն ես ենթարկում վտանգի: Յուրաքանչյուր կողմի պարտականությունն է, եթե իսկապես մտածում է իր բնակչության մասին, առաջին հերթին պիտի էվակուացիայի ենթարկի խաղաղ բնակչությանը, որպեսզի հետագայում չդառնա, այսպես ասած, քաղաքական շահարկման փաստ:

- Կրկին վերադառնալով նամակին, ըստ Ձեզ, պատմության էջերում կա՞ մի կետ, մի դրվագ, որտեղ պարտականություն ունենք ներողություն խնդրելու ադրբեջանցիներից` ատելու փոխարեն:

- Ճիշտն ասած, ատելություն չեմ ընդունում: Ատելությունն այնպիսի մի բան է, որ նա չի կարող բաժանվել ձախ ու աջ կողմի, առավել եւս, եթե մենք համարում ենք, որ հաղթող կողմ ենք: Իսկ ես համարում եմ, որ մենք հաղթող ենք, պետք է ատելությունից բարձր լինենք: Ատում են հիմնականում պարտվողները: Այսինքն` ուժ չունես եւ սկսում ես ատել: Իսկ ներողությունը քրիստոնեական մոտեցում է, հաճախակի նույնիսկ ներողություն են խնդրում` չկատարված մեղքերի համար: Բայց էլի եմ ասում` սա այն դեպքը չէ, որովհետեւ հայկական կողմից կան բազմաթիվ փաստեր, վկաների ցուցմունքներ, թե իրականում ինչ է կատարվել: Հայկական կողմն իսկապես միջանցք է թողել, նույնիսկ ադրբեջանական նյուզմեյքերն են ասում, որ դեռ մի քանի շաբաթ առաջ հայկական կողմը զգուշացնում էր, որպեսզի խաղաղ բնակչությունը թողնի այդ տարածքը: Սրանք քայլեր են, որոնք ռազմական տեսակետից հայկական կողմը կատարում էր շատ ազնվականորեն:


ԻՍԿ ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ


- Ի դեպ, Ձեր թերթն ինձ պարտք է:
- Ի՞նչ պարտք, պարոն Բաբայան:
- Երկու տարի առաջ ինձ ճանաչեցիք թատրոնների ամենավատ տնօրեն, եւ մինչեւ հիմա մրցանակը չեմ ստացել:
- Նաեւ հիշում եք չէ՞, ինչի համար` Ձեր թատրոնում ադրբեջանական ու համասեռամոլների մասին ֆիլմեր ցուցադրելու պատճառով:
- Բայց ադրբեջանական ու միասեռականների մասին ֆիլմեր այստեղ չցուցադրվեցին:
- Մոռացա՞ք աղմուկը` Ձեր թատրոնի շուրջ:
- Համենայնդեպս, որ մրցանակ եք տալիս, պետք է չէ՞, մրցանակս ստանամ:
- Խոստանում ենք:
- Խնդրում եմ, որ մյուս անգամ էլի ճանաչեք ամենավատը եւ էլի նամակ գրեք կառավարությանը, որ ինձ պաշտոնից ազատեն, այդ մրցանակը տաք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում