ԵՐՆՋԱԿՅԱՆԻ ՖԻԼՄՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐՆ ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ
Արխիվ 12-16ԵՐՆՋԱԿՅԱՆԻ ՖԻԼՄՈՒՄ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐՆ ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ
Օրերս կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի ավագանու անդամ, ռեժիսոր եւ դրամատուրգ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ "Ժաննա" ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է, թե ինչպիսի բարքեր են այժմ Եվրոպայում, ինչպես է այն լցվել համասեռամոլներով: Դրան հակառակ` հայը հավատարիմ է մնում իր արժեհամակարգին եւ բարոյական կերպարին: Ֆիլմում արծարծվում են նաեւ հայաստանյան արդիական խնդիրներ ու երեւույթներ` Լեռնային Ղարաբաղի հարց, "Դեմ եմ" շարժում եւ այլն: Ըստ Արա Երնջակյանի` նկարահանել են ֆիլմ հայաստանցիներին հուզող ու տանջող թեմաների մասին: "ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՐԻՆ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅ
ՏՂԱՄԱՐԴԸ ՍԿՍԵՑ ՎԵՐԱՆԱԼ"
-Առաջին հայացքից ծանոթ պատմություն է. 600 տարի առաջ Ժաննա դը Արկն ազատագրեց Օռլեանը, իսկ հետո նրան այրեցին: Իրականում ֆիլմը մեր` հայերի մասին է: Այս ֆիլմը յուրահատուկ գովազդ է` հայ տղամարդու գովազդն է: Դրա կարիքը վաղուց էր հասունացել. ֆեմինիստական շարժումները հանգեցրին նրան, որ հայ տղամարդը սկսեց վերանալ: Մի օր կհասնենք նրան, որ հայ տղամարդիկ դինոզավրի նման կվերանան, ինչն իսկապես սպառնալիք է: Ֆիլմում լուրջ բաների մասին անլուրջ ձեւով ենք խոսում: Նկարահանել ենք ֆիլմ այն մասին, ինչը մեզ` հայաստանցիներիս, հուզում է ու տանջում, մենք էլ ուզում ենք կիսվել եւ խոսել դրա մասին ֆիլմով:
- Իսկ մտավախություն չունե՞ք, որ ֆիլմից հետո համասեռամոլները Ձեզ դատի կտան` ֆիլմում այրելու ու իրենց բարի համբավը արատավորելու համար:
- Դե, ուրեմն, իմ ճակատագիրն էլ դա է, բայց, հուսանք, այդպես չի լինի:
"ՀԱՅԵՐԻ ՄԱՏԸ
ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ Է ԽԱՌԸ"
Կամերային թատրոնի դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆիլմում մարմնավորում է հայի կերպարը, ում թեթեւ ձեռքով ֆիլմի վերջում Ժաննայի փոխարեն խարույկի վրա այրվում է համասեռամոլ կարդինալը: Անդրանիկը ուրախ է, որ իր կերպարից հետո իրեն չեն սիրի համասեռամոլները:
- Ընդհանրապես, այդ տեսակ մարդիկ ինձ չեն սիրում ու շատ ճիշտ են անում, որովհետեւ իրենց համար ի՞նչ սիրելու բան եմ: Ավելին` ես էլ իրենց չեմ սիրում, ամուսնացած եմ, երեխա ունեմ: Պիտի ասեմ` սիրել եմ իմ այս կերպարը եւ ուրախ եմ, որ հենց այդ կերպարն ինձ բաժին ընկավ: Հայի կերպարը, հայ մարդուն այնքան եմ սիրում, որ երբ մեր երկրից դուրս հայ եմ տեսնում` ինձ համար ուրախություն է, հատկապես, երբ տեսնում եմ, որ լավ են ապրում, ավելի է ուրախացնում: Հայը պետք է միշտ լավ ապրի:
- Ձեր կերպարից` Խաչիկից, կարելի՞ է ենթադրել, որ հայերի մատը խառն է լինելու համասեռամոլների վերացման հարցում:
- Հայերի մատն ամեն հարցում է խառը, Արա Երնջակյանն էլ է հենց այդպես մտածել: Ամբողջ աշխարհում էլ, որ շատ ուսումնասիրենք, կիմանանք, որ բոլորը հայերից են ստեղծվել` Նոյի տապանից սկսած, Մասիս սարով, մինչեւ այն, որ աշխարհը հայերն են ստեղծել:
- Մտավախություն չունե՞ք, որ ձեր այս կերպարի համար դատի կտան համասեռամոլները` ֆիլմում իրենց այրելու համար:
- Մեծ սիրով սպասում եմ այդ օրվան:
- Ֆիլմում ձեր գործընկեր Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է համասեռամոլի կերպարը, նրա հետ հարաբերություններն ինչպե՞ս են այս ֆիլմից հետո:
- Միանշանակ լավ, 2006 թվականից լավ ընկերներ ենք, ժամանակին մեր մասին էլ, ինչ ասես խոսում էին:
- Իսկ նկարահանման ընթացքում հարաբերություններն ինչպե՞ս էին Ռաֆայելի հետ:
- Եթե նկարահանվում եմ` որպես հայ տղա, իսկ կողքից կան այդպիսիները, բնականաբար պետք է ատես իրեն: Բայց նկարահանումից դուրս ամեն ինչ նորմալ էր:
"ՆՄԱՆԱՏԻՊ ՄԱՐԴԻԿ
ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՎԵՐԱՆԱՆ"
Ֆիլմում համասեռամոլ կարդինալի կարպարը մարմնավորած Կամերային թատրոնի դերասան ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ "Իրավունքի" այն հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Ձեր այս կերպարից հետո համասեռամոլների սիրելի կերպարը կդառնաք, անակնկալի եկավ, ապա պատասխանեց.
- Դա արդեն իրենց խնդիրն է, եթե կարողացել եմ իմ կերպարով այնպես համոզել, որ պետք է ինձ սիրեն, ուրեմն` թող սիրեն: Բայց ես ընդհանրապես իրենց հետ ոչ մի կապ չունեմ, կիլոմետրերով հեռու եմ:
- Դուք է՞լ եք համաձայն ֆիլմի ավարտի հետ:
- Այո, համաձայն եմ, որ նմանատիպ մարդիկ ու նրանց տեսակները պետք է ընդհանրապես վերանան: Եթե չվերանան էլ, թող գոնե քիչ լինեն: Համենայնդեպս, կուզենայի, որ վերանային:
- Այդ դեպքում էլ` ինչպես ֆիլմում, հայերի մատը խառը կլինի՞ այդ հարցում:
- Այո, հայերի մատը միշտ ամեն տեղ խառն է, ավելին` յուրաքանչյուր լավ գործի մեջ հայերի մատը միշտ խառն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

