ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Մեր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք մարզերի գազալցակայանների հետ համեմատած` մայրաքաղաքում գերբարձր գների խնդրին: Եթե մի շարք մարզերում ավտոմեքենաները լիցքավորում են 1 խմ գազի հաշվով 130-140 դրամով, ապա մայրաքաղաքում գները 200-210 դրամի կարգի են: Այն, որ դա ոչ միայն արդար չէ, այլ բացահայտ ակնարկ է մայրաքաղաքի գազալցակայաններում միասնական գների, այսինքնª հակամրցակցային համաձայնության նմանվող իրավիճակի մասին, գոնե մեզ համար ակնհայտ է:
Բայց իհարկեª ավելի տեղին կլիներ, որ այդ կարծիքն ունենար նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤, հենց որի իրավասությունն է հակամրցակցային համաձայնությունների պարագայում միջոցներ ձեռնարկելը: Ուրեմն ի՞նչ է մտածում հանձնաժողովըª մեր հրապարակումներում ֆիքսված այդ փաստի մասին. ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանելով մեր այդ հարցինª նշեց. - "Իրավունք" թերթում տպագրված երեք` "Մայրաքաղաքի գազալցակայաններում գերբարձր գների պատճառը հակամրցակցային համաձայնություն է", "Երեւանի գազալցակայաններում մարզայինների հետ համեմատ` գազը մինչեւ հիսուն տոկոսով թանկ է" եւ "Գազալցակայանների մեծ թալանը" հոդվածների հետ կապված` հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել (քանի որ մամուլի հրապարակումները եւս հիմք են հանդիսանում, որպեսզի հանձնաժողովը ուսումնասիրություններ իրականացնի): Այս դեպքում եւս վերոնշյալ հոդվածների հետ կապված` հանձնաժողովն արդեն իսկ գրություններ է ուղարկել համապատասխան գազալցակայանները շահագործող ընկերություններին` տեղեկատվություն պահանջելով: Համապատասխան տեղեկատվություն, որը ստանալուց հետո կիրականացվի ուսումնասիրություն եւ կպարզենք, թե մամուլում տեղ գտած փաստերում կա՞ արդյոք հակամրցակցային համաձայնություն կամ ընդհանրապես գոյություն ունի՞ արդյոք մրցակցային օրենսդրության խախտում, թե` ոչ: