ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐՈՒՄ "ԽԱՌԸ ՎԻՃԱԿ Է"

Արխիվ 12-16

ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐՈՒՄ "ԽԱՌԸ ՎԻՃԱԿ Է"


Մեր վերջին համարներից մեկում առիթ էինք ունեցել անդրադառնալ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ¥ՀԷՑ¤ ընկերության ներկայիս ֆինանսական վիճակին: Անգամ ԱԺ-ում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ¥ՀԾԿՀ¤ նախագահ Ռոբերտ Նազարյանը հաստատեց, որª "այսօր ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ":
Թե ինչու այդպես էլ հայաստանյան էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականատիրոջª ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը եղել եւ մնում է այսքան վատ, հին պատմություն է եւ հազիվ թե որեւէ մեկը չհասկանա, թե իրականում որն է դրա պատճառը: Դրա հետ մեկտեղ, ինչպես նաեւ մեր նախորդ հրապարակման մեջ էինք ընդգծել, մեզ համար էականը, ի վերջո, ոչ թե նա է, թե մասնավոր սեփականություն հանդիսացող այդ կառույցում փողերն ուր են գնում, այլ այն, որ խոսքը երկրի համար կարեւորագույն, ռազմավարական նշանակության համակարգի մասին է: Այսինքն, եթե այդª ֆինանսական խնդիրների պատճառով այս համակարգը գնա սնանկացման կամ նման մեկ այլ իրավիճակի, ապա նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ողջ երկիրը ինչպես է դրա տակից դուրս գալու: Իսկ սնանկացման տարբերակն ամենեւին էլ անհավանականության դաշտում չէ, հաշվի առնելով, որ շրջանառվող խոսակցությունների համաձայնª հնարավոր է, որ այս պահին էլ ՀԷՑ-ի պարտքերն ավելի քան երկու անգամ գերազանցում են ընկերության շուկայական արժեքին, իսկ դա արդեն ըստ էության կնշանակի սնանկ վիճակ:
Ինչեւէ, մեր այս հրապարակումներից հետո առիթ ունեցանք զրուցել հայաստանյան փոքր հիդրոէներգետիկ մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրած բողոքները ոչ միայն այս իրավիճակի առավել քան պարզ արտացոլումն են, այլեւ գործնականում են ցույց տալիս այն մռայլ հետեւանքները, որոնք հայաստանյան տնտեսությունն արդեն իսկ սկսել է զգալ ՀԷՑ-ի ներկայիս վիճակի "շնորհիվ": Համենայնդեպսª փոքր ՀԷԿ-երի մի շարք ներկայացուցիչներ տեղեկացրին, որ իրենց մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց ՀԷՑ-ից վճարումներ ստանալու հարցում ունեն լրջագույն խնդիրներ:
Հիշեցնենք, որ դեռ միայն հունվարի կեսերին էր, որ ՀԾԿՀ-ն նույն պատճառովª արտադրող կայաններին եւ ծառայություններ մատուցած ընկերություններին վճարումներ ժամանակին չկատարելու համար ՀԷՑ-ին տուգանեց 10 մլն դրամով: Այն ժամանակ կար այն վարկածը, որ պատճառը էլեկտրաէներգիայի ցածր գներն էին, եւ բոլոր թանկացումներից հետո, երբ տարին էլ "հունի մեջ կմտնի", իրավիճակը կկարգավորվի: Բայց ահա տարեսկզբից երկու ամիս անցել է, եւ փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչների դժգոհությունները հուշում են, որ վիճակը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ գնալով ավելի կարող է խորանալ: Եվ եթե արտադրողների նկատմամբ պարտքերը շարունակեն աճել, ապա, հասկանալի է, որ մի գեղեցիկ օր նրանք պարզապես ստիպված կլինեն մինչեւ իսկ դադարեցնել արտադրությունըª երկրին փաստացի կանգնեցնելով էներգետիկ ճգնաժամի հեռանկարի առջեւ:
Իհարկեª այդ մռայլ հեռանկարից խուսափելու լավագույն տարբերակը կլիներ, որ փոքր ՀԷԿ-երը, այսինքնª արտադրող կայանների ներկայացուցիչները, մեզ հետ զրուցելիս ինչ-որ բան շփոթած լինեին: Այդ խիստ լավատեսական հույսով էլ պարզաբանում խնդրեցինք ՀԾԿՀ-ից: Սակայն հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանի պարզաբանումը թափանցիկ ակնարկ էր, որ ոչ, վիճակն իրոք լուրջ է. "Հանձնաժողովը տեղյակ է, որ ՀԷՑ-ը վճարումներ չի կատարել որոշ հիդրոկայանների, բայց այսօր պատկերը դեռ ամբողջական չէ: Մենք ստանում ենք իրենց կողմից հաշվետվությունները, դրանք ամբողջությամբ ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո նոր միայն կտեղեկացնենք հանձնաժողովի կողմից ձեռնարկվող քայլերի մասին":
Իսկ երբ փորձեցինք վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ ստանալ ՀԷՑ-ից, տեղի լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ մամուլի պատասխանատուն խիստ զբաղված է եւ այսօր չի կարող պատասխանել մեր հարցերին` խորհուրդ տալով այսօր փորձել: Վերջում էլ հավելեցին, թե խնդրում են ըմբռնումով մոտենալ, քանի որ. "Երեւի տեղյակ եք, որ մեզ մոտ հիմա խառը վիճակ է":
Այս վերջին արտահայտությունը, թերեւս, արդեն իսկ ակնարկ է, որ ՀԷՑ-ը կանգնած է ճգնաժամի շեմին, եթե միայն այդ շեմից այն կողմ չի անցել: Լուծման քննարկվող տարբերակների մեջ առաջին տեղում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանիª Կալուգայի Սամոյի կողմից ռուսական "Ինտեր ՌԱՕ ԵԷՍ"-ից ՀԷՑ-ը գնելու տարբերակը: Եվ նույնիսկ կան խոսակցություններ, որ դա, ըստ էության, կարելի է նույնիսկ արդեն կայացած գործարք համարել: Չնայած մյուս կողմից էլª մեր արժանահավատ աղբյուրը հուշում է, որ խոսքը, ի վերջո, բավականին մեծ գործարքի մասին է, մինչդեռ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան բարդ եւ խճճված է, որ պարոն Կարապետյանը ի վերջո կարող է կանգ առնել ընկերությունն առանց պարտքերի ձեռք բերելու տարբերակի վրաª բոլոր պարտք-պահանջները կամ գոնե դրանց կասկածելի մասը գործող սեփականատիրոջ վրա թողնելով: Այդ տարբերակն էլ սեփականատիրոջ սրտովը չէ, այսինքնª "Այս պահին երաշխավորված ասել, թե գործարքը հաստատ կկայանա, սխալ կլիներ":

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում