ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Արխիվ 12-16Մամիկոն Հովսեփյանը եւ Ռոմիկ Դանիալը հայցվորներ են ընդդեմ "Իրավունք" թերթի քաղաքացիական գործերում: Խոսքը վերաբերում է մեր` "ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ԼՈԲԲԻՆԳԻ ՇԱՀԵՐԸ. ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ" հրապարակմանը, ուր ներկայացրել էինք այն անձանց, ովքեր հալածանքի էին ենթարկել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյաններին` Կոնչիտայի նկատմամբ իրենց բնական զզվանքը հրապարակավ ներկայացնելու համար: Դրանցից առաջինը մտնում է այն 16-ի մեջ, որոնց վերաքննիչ բողոքով դատական ակտը հրապարակվելու է Վերաքննիչ դատարանում մարտի 5-ին: Իսկ երկրորդի հայցով դատավարությունը սկսվելու է շուտով, եւ ուշագրավն այն է, որ Ռոմիկ Դանիալը նաեւ Իրանի քաղաքացի է: Եվ հետաքրքրական է, որ անցյալ տարի նրանք թուրքական ճանապարհորդական դրամաշնորհով այցելել էին Ստամբուլ` փորձի փոխանակում կատարելու թուրքական համասեռամոլական կազմակերպությունների հետ: Դրամաշնորհը տրամադրվել է "Սահմաններից վեր" նախագծի շրջանակներում:
Իսկ այժմ բառացի մեջբերում այդ նախաձեռնության կայքից.
"Կամո Դավթյանին, Մամիկոն Հովսեփյանին եւ Ռոմիկ Դանիալին Երեւանից տրամադրվել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ` երկու երկրների` մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ակտիվիզմի ոլորտում աշխատող կազմակերպությունների միջեւ համագործակցության ուժեղացման նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Կամո Դավթյան. "Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք ՀԿ-ն (PINK) ծրագրում է երկու երկրներում հետազոտություն անցկացնել ԼԳԲՏ խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի պատմական անցյալն ու հարաբերությունները: SPoD եւ Kaos GL կազմակերպությունները համաձայնել են մեզ օգնել` տրամադրելով համապատասխան տեղեկատվություն եւ աշխատելով մեզ հետ` ծրագիրը իրագործելու համար: Մենք ծրագրում ենք նաեւ LISTAG-ի կողմից նկարահանված "Իմ բալիկ" ("My Child") ֆիլմի դիտում, որի ընթացքում LISTAG-ի անդամներին կհրավիրենք` ներկայացնելու ֆիլմը եւ հաղորդակցվելու հայ ակտիվիստների հետ` աջակցելով մեզ ձեւավորել հայ ԼԳԲՏ ծնողների կազմակերպություն":
Մամիկոն Հովսեփյան. "Քանի որ PINK-ը եւ Kaos GL-ը ներգրավված են Փախլավայի տարածաշրջանային ցանցի (Baqlawa Regional Network) համակարգող խմբի մեջ, մենք որոշել ենք հրավիրել ավելի շատ հայկական եւ թուրքական ԼԳԲՏ կազմակերպությունների` միանալու ցանցին եւ կովկասյան ներգրավվածությունն ու ներկայացուցչությունը ավելի ուժեղացնելու համար: Ինձ համար մեծ ոգեշնչում էր հանդիպել մարդկանց, որ կիսում են նմանատիպ գաղափարներ եւ ունեն համերաշխության պատասխանատվություն: Մարդիկ, որոնց համար չկա մարդկության համար սահմանված ոչ մի սահման, ապագայի ամենամեծ փոփոխություն բերողներն են":
Ռոմիկ Դանիալ. "Քանի որ մեր առաջնային նպատակը թուրքական ԼԳԲՏ կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելն էր, կարծում եմ, մեզ հաջողվեց հասնել դրան: Մենք արդեն քննարկել ենք տարբեր գաղափարներ, որ կարող ենք իրականացնել միասին, ավելի հաճախ փոխայցելություններ կատարել եւ կազմակերպել համատեղ քարոզարշավներ ոչ միայն ԼԳԲՏ համայնքի համար, այլեւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար":
Այպիսով` ԹՈՒՐՔԱԿԱՆ դրամաշնորհով ԹՈՒՐՔ համասեռամոլների հետ կապեր հաստատողները դեռ մի բան էլ համարձակվում են "պատիվ պահանջել" հայկական լրատվամիջոցից, մինչդեռ ավելի տրամաբանական կլիներ, որ նրանց գործունեությունն ուսունասիրեին ՀՀ ազգային անվտանգության մարմինները... Եվ նրանցից մեկը` Ռոմիկ Դանիալը, դեռ մի բան էլ իր դատական հայցում սրտաճմլիկ պատմություն է պատմում, որ մեր հրապարակման պատճառով չի կարող մուտք գործել Իրան, քանզի իրեն այդտեղ Իրանի օրենքներով մահապատիժ է սպառնում: Ուրեմն` "մահապատժի սպառնալիքի" մասին չէր մտածում, երբ Ստամբուլում համասեռամոլական ծիածանագույն դրոշի ֆոնին նկարվում էր թուրք համասեռամոլների հետ, եւ հանկարծ "մահապատիժ սպառնաց", երբ հիշատակեցինք նրա մասնակցությունը Արշակյան քույրերի դեմ հալածանքի արշավին... Հետաքրքիր է "ԼԳԲՏ տրամաբանությունը": Ճիշտ են ասում, որ լկտիությունը երկրորդ երջանկությունն է` թուրքի գրանտով գնում են "պաչպռոշտիի" թուրք համասեռամոլների հետ ու դատի են տալիս հայ լրագրողին, ով համարձակվել է ասել, որ իրենց աչքի վերեւը ունք կա:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

