"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԵԹԵ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՆԻ, ՊԱՏԿԵՐՆ ԱՎԵԼԻ ՏԽՈՒՐ ԿԼԻՆԻ"

Արխիվ 12-16

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԵԹԵ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՆԻ, ՊԱՏԿԵՐՆ ԱՎԵԼԻ ՏԽՈՒՐ ԿԼԻՆԻ"


Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ ամփոփելով անցած քառօրյան` նշեց, որ այն հիմնականում բովանդակային էր: Այն հարցին, թե արդյոք սպասելի էր ԲՀԿ-ի քառօրյայի սկզբին բոյկոտի հայտարարությունը, պարոն Մինասյանը նշեց, որ իր համար կոնկրետ անակնկալ չէր. "Պետք է ասեմ, որ ԲՀԿ-ի հայտարարությունն ընդամենը էպիզոդիկ քաղաքական հայտարարություն էր, կարծում եմ, դրան չարժե անդրադառնալ: Մարտի 5-ին կլինի իրենց արտահերթ նիստը, ամեն ինչ պարզ կլինի: Ի վերջո, ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, ով ունի որոշակի բարդույթներ, սկզբունքային խնդիրներ, որի համար բնականաբար պետք է թայմ աութ վերցներ":
Ինչ վերաբերում է քառօրյա նստաշրջանին քննարկված երեք տնտեսական օրենքներին, ապա ըստ պատգամավորի.
-Ընդհանուր առմամբ, առաջընթաց եմ տեսնում` թե՛ շահութահարկի, թե՛ շրջանառության հարկի վերաբերյալ: Գտնում եմ, որ ընդունված չափորոշիչները հնարավորություն կստեղծեն` հայկական արտադրողի խնդիրները քիչ թե շատ լուծելու, որը կաջակցի եւ հնարավորություն կստեղծի, որպեսզի հայկական ապրանքը դրսում եւս վաճառվի` գրավելով նոր շուկաներ: Տեւական ժամանակ էր, ինչ մեր ժողովուրդը դժգոհություններ ուներ, թե ինչու պետք է պարտադիր լինի փաստաթղթավորումը, իսկ հիմա այն վերանայվեց, ըստ որի` հնարավորություն է տրվել գործարարներին ընտրություն կատարել` փաստաթղթավորել, թե` ոչ, եթե այո, ապա կվճարեն 1 տոկոս հարկ, իսկ եթե ոչ, ապա` 5 տոկոս: Այսինքն` տնտեսվարողներից երկու կողմն էլ շահեկան վիճակում հայտնվեցին:
Ինչ վերաբերում է 50 միլիարդի ապրանքաշրջանառության հետ կապված 20 տոկոսը 2 տոկոսով փոխարինելու գաղափարին, դա եւս հնարավորություն է տալիս ՀՀ-ում արտադրվող առանձին կազմակերպությունների կողմից հավաքագրել եւ արտահանել Հայաստանից, այդ դեպքում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս, եւ հնարավորություն կտրվի, որպեսզի հայկական ապրանքները մրցունակ դառնան դրսում` ԵՏՄ-ում:
– Չե՞ք կարծում, որ այս կերպ մոնոպոլիա է առաջանում եւ դրանից կարող են օգտվել 2-3 հոգի: Իսկ դրա փոխարեն կարող էին սահմանել 20 կամ 15 միլիարդի շեմ, որպեսզի ավելի շատ մարդիկ օգտվեին:
– Նախ ոչ թե 2-3 հոգի, այլ 2-3 կազմակերպություն, իսկ մեր նման փոքր երկրի համար այդ 2-3-ն էլ քիչ չէ, որ կարողանան իրենց արտադրությունը դուրս հանել: Նրանք ընդամենը տեղափոխող են, տվյալ դեպքում ոչ արտադրող են, ոչ էլ` գին ներկայացնող:

"ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐՅՈՒԿՆԵՐԻ
ԿԱՐՈՂ ՄԱՐԴ Է"


–ՀՀ 1-ին նախագահը մարտի 1-ին ելույթ ունեցավ, որտեղ պատվիրեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին հանդես գալ նախաձեռնությամբ եւ մարտի 1-ը սահմանել անմեղ զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության դեմ համազգային բողոքի օր: Ի՞նչ կասեք:
– ՀՀ 1-ին նախագահը քաղաքական տրյուկների կարող, փորձված մարդ է, եւ չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է ընդունել բացարձակ ճշմարտություն եւ վերջնագրի տեսքով: Պարզապես` ձայն բարբառո անապատի:
– Նա նաեւ ասել է, որ ամենաիրական ընդդիմությունը ՀԱԿ-ն է, ինչպես նաեւ հայտարարել է, որ երկու ամիս հանրահավաքներ չեն լինի...
– Իսկ դուք երբեւէ տեսե՞լ եք, որ նա ՀՀՇ-ին երկրորդական համարի ինչ-որ հարցում: Ինչ վերաբերում է հանրահավաքներ չանելուն, ապա ընդունենք, թե չնդունենք, նա փորձառու քաղաքական գործիչ է եւ հստակ գիտի` եթե այս պահին երկրորդ հանրահավաքն անի, ավելի տխուր կլինի պատկերը: Նա ժամանակ է շահում, ամենայն հավանականությամբ, հույս ունենալով, որ այս ընթացքում հանգամանքները հնարավոր կլինի օգտագործել ի շահ իրեն:
– Հանրահավաքի ժամանակ հնչեց կարծիք, որ ՀԱԿ-ը մենակ է մնացել: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:
– Կարող է եւ մենակ են մնացել, դա իրենք կիմանան: Ամենայն հավանականությամբ, արդեն բացահայտվել են իրենց իրական ցանկությունները, եւ այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ ՀԱԿ-ը ազնիվ նկրտումներով է իրենց հետ, հիմա հասկացան, որ իրենց ուժերն օգտագործելու համար են եղել, դրա համար հիմա մենակ են մնացել:

"ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ"


–Տեր-Պետրոսյանը իր մարտիմեկյան ելույթում կրկին ասաց, որ իշխանություններն իրեն մեղադրել են շատ հարցերում, անգամ` Ավարայրի ճակատամարտի: Ի՞նչ կասեք այս առումով:
– Եթե նա իր մասին այդպես է մտածում, ես ի՞նչ իրավունք ունեմ կասկածելու, իրենից լավ իրեն ոչ ոք չի ճանաչում: Բայց Ավարայրի ճակատամարտը, որը մեր բարոյական հաղթանակն էր, հաստատ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական գործունեությամբ չի պայմանավորված:
– Պարոն Մինասյան, բոլորին էր հայտնի, որ քառօրյայի սկզբին պետք է քվեարկության դրվեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ նախագահին իմպիչմենտ հայտարարելու մասին նախագիծը: Պատահակա՞ն եք համարում, որ ԲՀԿ-ն դա իմանալով հանդերձ, իրեն ապահովագրեց եւ չմասնակցեց այդ քվեարկությանը:
– Հնարավոր է նաեւ այդպես լինի, բայց ես ենթադրում եմ, որ կուսակցության ներսում իսկապես կան լուծման անհրաժեշտ խնդիրներ, հիմնահարցեր, որի համար ժամանակ էր հարկավոր:
– Չե՞ք կարծում, որ կարող էին ընդհանրապես չգալ ու ներկա չստանալ, այլ միանգամից բոյկոտել:
– Ոչ, այդ դեպքում իրենց բացակայելը եւ բոյկոտելը` որպես քաղաքական քայլ, այն ուժը չէր ունենա: Հանրությունն իմացավ, որ իրենք եկան, կուսակցությունը գոյություն ունի, որոշում կայացրեցին եւ դուրս եկան:
– Դուք նշեցիք, որ Տեր-Պետրոսյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է: Չե՞ք կարծում, որ իր քաղաքական հաշվարկներում սխալվեց այն պահից, երբ միացավ ԲՀԿ-ին, որի արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
– Իսկ եթե հանկարծ ստացվեր այն, ինչ իրենք էին պլանավորում, եւ չէր բացառվում, որ նա կարող էր ճիշտ լինել իր կանխատեսումներում, մարդկանց համոզեր բերեր դաշտ, ուղեղները լվանար եւ դառնար միակ լիդերը:
– Հիմա ունենք այն, ինչ ունենք, ելնելով տեղի ունեցածից, 1-ին նախագահը շահողի՞, թե՞ պարտվողի դերում հայտնվեց:
– Պետք չէ ասել` հաղթող կամ պարտվող, այլ ասենք` բացահայտողի, եւ, ըստ էության, նա բացահայտեց, որ ինքը մենակ է մնացել: Իսկ դա հաղթանակ է, թե պարտություն, թող ընթերցողը մտածի, կարծում եմ` հաղթանակ չէ: Բայց այն, որ նա միշտ ցանկացել է առաջինն ու միակը լինել անուրանալի իրողություն է:
– Արդյո՞ք այսօր իշխանությունները եւս իրենց միայնակ չեն զգում` հավասարազոր ընդդիմություն չունենալու առումով:
– Բոլոր դեպքերում, ընդդիմադիր քաղաքական ուժեր կան, անկախ նրանից ուժեղ են, թե` թույլ, եւ, ինչ խոսք, յուրաքանչյուր իշխանության համար ցանկալի է ունենալ ուժեղ ու հզոր, կառուցողական ընդդիմություն: Համենայնդեպս իշխանություններն այն միայնակությունը չի զգում, ինչի մասին խոսք եղավ հարցազրույցի ընթացքում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում