ՔԵՐԻԻ "Բ ՊԼԱՆԸ" ՄՈՍԿՈՎՅԱՆ "ՄԱՅԴԱ՞ՆՆ" ԷՐ

Արխիվ 12-16

ՔԵՐԻԻ "Բ ՊԼԱՆԸ" ՄՈՍԿՈՎՅԱՆ "ՄԱՅԴԱ՞ՆՆ" ԷՐ


Անցած շաբաթվա կեսերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ շատ ուշագրավ եզրակացությունների տեղիք տվող մեկ հայտարարությամբ: Ըստ պետքարտուղարիª շուտով ԱՄՆ-ը գործողության մեջ կդնի այսպես կոչված "Բ պլանը", որը նախատեսում է "նկատելիորեն խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաեւª օգնել Ուկրաինային":
"Ա ՊԼԱՆԸ" ՄԵՌԱՎª ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է
ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ թեեւ այս օրերին Ուկրաինայում պատերազմը էականորեն հանդարտվել է, սակայն Վաշինգտոնը դրան ամեն կերպ նպաստելու փոխարեն, դեռ մի բան էլ խոսում է հակառուսական պատժամիջոցների խստացումից. վերջին հաշվով, եթե պատերազմն այս տեսքով իրականում դադարի, ապա դա կնշանակի ուկրաինական ուղղությամբ ԱՄՆ-ի հետխորհրդային տարիների ողջ քաղաքականության փլուզում եւ` ոչ միայն: Բայց փոխարենըª միանգամայն անհասկանալի է, թե այդ ի՞նչ են մոգոնել Վաշինգտոնում, որը, հույս ունեն, թե կօգնի Ուկրաինային:
Բայց մինչ առաջ գնալըª նախ ընդգծենք այն առաջին կարեւոր եզրակացությունը, որին կարելի է հասնել պարոն Քերիի խոսքերից ելնելով. եթե կա "Բ պլանի" գործադրման անհրաժեշտություն, ապա դա նշանակում է մեկ բանª պետքարտուղարն այդպիսով խոստովանում է, որ հիմնական ծրագիրըª "Ա պլանը", արդեն անհուսալիորեն ձախողվել է: Թե որն էր այդ "Ա պլանը", հազիվ թե որեւէ մեկի համար արդեն գաղտնիք լինի. Ուկրաինայում ստեղծել ծայրահեղ հակառուսական ռեժիմ ու Ռուսաստանին մի կողմից ներքաշել մեծ պատերազմի մեջ, մյուս կողմից էլ հռչակել ագրեսորª տանել համաշխարհային մեկուսացման ու պատժամիջոցներով մինչեւ վերջ ջարդել ռուսական տնտեսությունը: Բայց ահա վերջնարդյունքումª ոչ միայն ռուսներին պաշտոնապես պատերազմի մեջ քաշել չհաջողվեց, այլեւ Կիեւը Դոնբասի դեմ պատերազմում ոչնչացրեց իր ողջ ռազմական պոտենցիալը: Իսկ այս մեկուկես տարում ուկրաինական արժույթի հնգապատիկ անկումն այն կարեւոր ինդիկատորն է, որը ցույց է տալիս, որ պատերազմը շարունակելու եւ ոչ մի տարբերակ չկա. չնայած կա, բայց Դոնբասի բանակն արդեն այն ուժն է, որ կարող է նույնիսկ մինչեւ Կիեւ հասնել, ուստիեւ բացառվում է ՌԴ-ին պատերազմի մեջ ներքաշելը:
Դե ուրեմն, եթե վաշինգտոնյան "Ա պլանը" ձախողվել է, ուրեմն "Բ պլանին" անցնելու Քերիի հայտարարությունը, իհարկե, սպասված մեսիջ էր: Միայն թե այլ հարց է, թե այդ ի՞նչ հանճարեղ "Բ պլան" պետք է կարողանան մտածել, որ հնարավոր լինի մահամերձ վիճակում հայտնված Կիեւին հարություն տալ: Չնայածª դրա միջոցը կա. բավական է Կիեւին մի հարյուր միլիարդ դոլար տրամադրել, եւ վերջինս կկարողանա արագորեն իրավիճակը շտկել: Չնայած ծիծաղելի կլիներ մտածել, թե հենց դա է "Բ պլանը". եթե ամերիկացիները ցանկանային կամ կարողանային Կիեւին նման մեծ փողեր տալ, դա վաղուց արած կլինեին: Բայց մյուս կողմից էլª Քերին ակնարկում է ոչ թե ուղղակիորեն Ուկրաինային օգնելու, այլ Ռուսաստանին թուլացնելու մասին, որն արդեն Կիեւի համար կդառնա անուղղակի օգնություն: Ճիշտ է, նա խոսում է նոր պատժամիջոցներից, բայց նաեւ հազիվ թե չգիտակցի, որ պետք է նաեւ Եվրոպային համոզելª գնալ դրան: Իսկ Եվրոպային համոզելու համար արգումենտներ չկան. կանցլեր Մերկելն ու նախագահ Օլանդն իրենց ծանր տեղը թողած` Ուկրաինակում զինադադար կնքելու համար հենց այնպես չվազեցին Մոսկվա, որ հիմա էլ հանուն Քերիի այդ "հանելուկային" "Բ պլանի"` ռուսների դեմ նոր տնտեսական պատերազմ սկսեն, որ հետո էլ մտածեն նորից Մոսկվա վազելու մասին: Չէ, քանի դեռ ռուս-ամերիկյան պայքարում արմատական փոփոխություն չի եղել, ՌԴ-ի դիրքերը նկատելիորեն չեն թուլացել, Եվրոպան հազիվ թե մտածի վաշինգտոնյան ձախողված "Ա պլանով" փորված փոսը երկրորդ անգամ ընկնել:
Մի խոսքովª Վաշինգտոնը նորից հայտնվել է ՌԴ-ին լրջորեն թուլացնելու գերխնդրի առաջ: Եվ եթե "Ա պլանով" հնարավոր չեղավ Մոսկվային դրսից թուլացնել, ուրեմն չբացառենք, որ Քերիին իր "Բ պլանով" ներսից թուլացնելու գործընթաց է սկսում, բնականաբարª դրսի հարվածներին զուգահեռ:

"Բ ՊԼԱՆՆ" ԷԼ ՄԵՌԱՎª ԴԵՌ ՉԾՆՎԱԾ


Իհարկեª կոնկրետ ապացույցներ են պետք` "Բ պլանի" մասին Քերիի հայտարարությունը դրանից ընդամենը երկու օր հետո տեղի ունեցած ռուսական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապելու համար: Սակայն մեկ կարեւորագույն հանգամանք այդ կապի առկայության մասին վկայում է: Խոսքը ցանկացած հանցագործության բացահայտման հարցում անփոխարինելի հարցադրման մասին է. ո՞ւմ էր դա ձեռնտու: Կոնկրետ դեպքում, թեեւ միանգամից կրեմլյան վերնախավին հասցեագրված մեղադրանքների հեղեղ սկսվեց, սակայն բոլոր մեղադրողներն էլ նախընտրում են այդ ստանդարտ հարցը շրջանցել. Պուտինի ինչի՞ն էր պետք Նեմցովի սպանությունը: Ելցինյան տարիներին բավականին ազդեցիկ այս գործիչն ո՛չ իր գրեթե զրոյական ազդեցիկությամբ եւ հեղինակությանբ, ո՛չ իր ֆինանսատնտեսական հնարավորություններով եւ որեւէ վտանգ Կրեմլի համար չէր ներկայացնում: Ընդհակառակը. հանդիսանալով ռուսական ընդդիմության թերեւս ամենաճանաչված գործիչը, Նեմցովը, այնուամենայնիվ, իր բավականին տաքուկ տեղն ուներ Ռուսաստանում. տպավորիչ եկամուտներ, առավել քան բարեկեցիկ կյանք, պատգամավորական մանդատ, մինչեւ իսկª ուկրաինուհի մոդել-սիրուհի: Եվ իհարկեª պատահական չէր, որ նա իր արմատական հայացքներով, մեղմ ասած, անցած 10-15 տարիներին գործնականում աչքի չի ընկել: Մի խոսքովª նման ընդդիմադիրը ցանկացած պետության իշխանավորների համար իսկական նվեր կլիներ, եւ այդ առումով Կրեմլն ինչո՞ւ պետք է նրան սպանել տար. որ ի՞նչ, որպեսզի նրա փոխարեն շատ ավելի արմատական մե՞կն առաջ գար: Կամ որ սպանությունից հետո աշխարհով մեկ աղմո՞ւկ առաջանար... Մյուս կողմից էլª չէ՞ որ նման աղմուկը հենց ԱՄՆ-ի համար էր ցանկալի: Հակառակ դեպքում, հազիվ թե նախագահ Օբաման, մի կողմ թողնելով սեփական ոստիկանների կողմից սեւամորթների սպանության բազում դեպքերը ¥վերջինն էլ տեղի ունեցավ կիրակի օրը¤, Նեմցովի սպանությունից անմիջապես հետո սկսեր օբյեկտիվ հետաքննություն պահանջել...
Իհարկե այն, որ սա տիպիկ քաղաքական պատվիրված սպանություն է, կասկած անգամ չկա: Մյուսª անձնական, բիզնեսի կամ այլ նպատակներով սպանության վարկածները դուրս են գրվումª հաշվի առնելով մեկ  հանգամանք: Դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Նեմցովը ուկրաինացի սիրուհուª Աննա Դուրիցկայայի հետ ընթրելուց հետո զբոսնելով` գնում էին տուն: Միայն սա հուշում է, որ այս շատ բան տեսած քաղաքական գործիչը որեւէ տեղից վտանգ չէր սպասում, որ սպանության պատվերը եղել է քաղաքական հաշվարկների արդյունքում...
Իհարկեª յուրայինի սպանության միջոցով քաղաքական շոու սարքելու տեխնոլոգիան ամենեւին էլ նոր բան չէ, եւ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվել է նաեւ վերջին տարիների "հեղափոխությունների" եւ դրանց փորձերի ժամանակ: Ընդ որում, հաճախ է զոհի դերում հայտնվում լայն ճանաչում ունեցող, բայց նաեւ իր դերը մինչեւ վերջ կատարած "յուրայինը". նման գործչի սպանությունը մի կողմից կարող է բավարար ռեզոնանս ապահովել, մյուս կողմից էլª այլեւս պետք չէ, բայց թող իր մահվամբ մի վերջին ծառայությունը մատուցի "դեմոկրատացնելու" վեհ գործին: Հայաստանում, օրինակ, ժամանակին գործնականում այս նույն սցենարի տակ հայտնված Պարույր Հայրիկյանին ուղղված գնդակները, բարեբախտաբար, մինչեւ վերջ իրենցը չարեցին: Իսկ ահա մոտավորապես նույն քաղաքական կարգավիճակն ունեցող Նեմցովի բախտը չբերեց...
Միայն թե այս սպանությունը, բացի գրեթե բան չտվող աղմուկից, հազիվ թե ավելի լուրջª "հեղափոխական" էֆեկտ ունենա: Նկատի ունենք, որ թեեւ մինչեւ իսկ Ուկրաինայից "պրոֆեսիոնալ մայդանչիկներն" էին շտապել Մոսկվաª իրենց ռուս "հեղափոխական ընկերներին" օգնելու, սակայն Նեմցովի սպանության ֆոնին կազմակերպված առաջին "հեղափոխական" ցույցերը, մեղմ ասած, տպավորիչ չեն:
Մի խոսքով, եթե սա էր պարոն Քերիի խոստացած "Բ պլանը", ապա արդեն իսկ կարելի է փաստել, որ այն բազմապատիկ անգամ թույլ եւ անատամ դուրս եկավ, քան "Ա պլանն" էր: Համենայնդեպսª այս իրավիճակում Վաշինգտոնին հազիվ թե հաջողվի Եվրոպային համոզելª եւս մեկ ռաունդ "քյալլա տալ" ռուսների հետ: Դե ուրեմն մնում է էս գլխից մտածել հաջորդª "Գ պլանի" մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում