ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Հարգելի ընթերցող, Դուք չե՞ք հավատում, որ Բորիս Նեմցովին սպանել են Վլադիմիր Պուտինի պատվերով: Ուրեմն Դուք "վերջին սվոլոչ" եք` անկախ քաղաքացիությունից, տարիքից, սեռից եւ այլն: Այո, հենց այդպես, քանզի այդպիսի զարմանալի "հրամանք" է արձակել ամենայն հայոց գրանտակեր իրավապաշտպան ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ: Այո, հենց այդպես էլ ասել է, եւ սաքունց լինեմ, թե սուտ եմ ասում: Ինչեւէ, այդ արեւմտամոլ խալխը, թեեւ խոսում է ազատություններից եւ մարդու իրավունքներից, սակայն պաշտպանում է միայն այն խոսքի ազատությունը, որն ամբողջովին համընկնում է իրենց խոսքին: Այնպես որ, հույս չունենաք, որ այդպիսի իրավապաշտպանները ձեզ հանկարծ կպաշտպանեն: Չէ՞ որ Դուք ունեք լրիվ տարբեր տեսակետ, հետեւաբար "վերջին սվոլոչ" եք:
Իսկ հիմա անցնենք պարոն Սաքունցի կողմից շատ սիրված ազգին` թուրքերին: Նրանց վարչապետ ԱՀՄԵԴ ԹԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ խորհրդարանական մեծամասնության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 500 միլիարդ դոլար, եւ այդ ընթացքում զոհվել է Թուրքիայի 35 հազար քաղաքացի: Իսկ այնուհետ նա զարմանալիորեն տրտնջաց, որ եթե այդ գումարը տնտեսության մեջ ներդրվեր, տարեկան ահագին լրացուցիչ տնտեսական աճ կլիներ: Դե ինչ սպասես իր բնույթով ցեղասպան պետությունից, բայց, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, պետք է արժանին մատուցենք այդ ցեղասպան պետությանը դիմադրող քրդերին, քանզի ստացվում է, որ այդ 35 հազար "ահաբեկիչներից" յուրաքանչյուրին սպանելու համար Թուրքիան ստիպված է եղել ծախսել 14 մլն դոլար: Դրանով թուրքերը գերազանցել են ամերիկացիների ծախսերը` իրենց եւ ամերիկացիների հոգեզավակ "իսլամական պետության" մեկ գրոհայինի ոչնչացման վրա արված ծախսը` ընդամենը 1 մլն դոլար:
Առանձնապես թուրքից չի տարբերվում այն 43-ամյա ԱՆԱՍՈՒՆԸ, ում գործը հիմա քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սույն հրեշը մշտապես ձգտել է սեռական կյանքի մեջ ներքաշել սեփական 15-ամյա դստերը եւ մի քանի անգամ բռնաբարել: Զարմանալի է, որ մեզանում այդպիսիները կարող են լինել: Ախր, թեկուզ սպանեք, չեմ կարող հավատալ, որ հայն ընդունակ է այդպիսի բաների, ինչը շատ բնորոշ է թուրքին: Ինչեւէ, վստահ լինելով, որ այդ տականքի բանտային կյանքը դժոխքի կվերածվի, այնուամենայնիվ, երեւի թե չի խանգարի մինչեւ դրա սատկելը անցկացնել գենետիկ փորձաքննություն` պարզելու համար թուրքական արյան տոկոսը:
Իսկ այժմ` թեեւ ողբերգական, սակայն զարմանալի վեհանձնություն իր մեջ պարունակող դեպքի մասին: Ինչպես հայտնի է, ձմռան վերջին օրը ադրբեջանական դիվերսիայի պատճառով զոհվել են 2 տաշիրցի` 20-ամյա ՀԱՅԿ ԲԱՐՈՅԱՆԸ եւ 36-ամյա ԱՐՏԱԿ ԱՂԵԿՅԱՆԸ: Պարզվում է, որ 36-ամյա փոխգնդապետը զոհվել էր այն պահին, երբ փորձում էր փրկել իր զինվորին, սակայն չկարողացավ, բայց, այնուամենայնիվ, մյուս 3 զինվորները փրկվեցին: Ահա զարմանալի դրական օրինակ, թե ինչպիսի հրամանատարներ կան մեր բանակում: Դե պարզ է, որ այդպիսի հրամանատարի անձնական օրինակով դաստիարակված զինվորի համար անհնարին ոչինչ չի կարող լինել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

