"ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՀԿ-Ն ԿՈԱԼԻՑԻԱ ՉԻ ԿԱԶՄԻ"

Արխիվ 12-16

"ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՀԿ-Ն ԿՈԱԼԻՑԻԱ ՉԻ ԿԱԶՄԻ"

Պարզվում է` ԲՀԿ-ի վերջին նիստին ԲՀԿ մի քանի պատգամավորներ տարբեր պատճառներով չեն մասնակցել: Նրանցից մեկն էլ ԲՀԿ գործարար պատգամավոր ՎԱՀԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է (Չերիի Վահան), ով "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ իրեն ուշ են տեղեկացրել նիստի մասին եւ չի հասցրել մասնակցել: ԲՀԿ պատգամավորին ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսի, մարտի 5-ի համագումարի մասին "Իրավունքը" մի քանի հարց ուղղեց:
–Պրն Կարապետյան, Ձեզ հայտնի՞ է` ով է լինելու ԲՀԿ առաջնորդը:
– Դե, կառաջարկեն, կտեսնենք:
– Հավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:
– Նախնական` Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն էլ կա, չգիտեմ:
–  Կցանկանա՞ք տիկին Զոհրաբյանին տեսնել ԲՀԿ առաջնորդի դերում:
– Դե, կառաջադրեն, կտեսնենք էլի: Քաղխորհուրդը կորոշի:
– Ձեր կարծիքը կցանկանայինք լսել:
– Կցանկանայի:
– ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր դաշտում կգործի:
– Դե, ամսի 5-ին կերեւա, էլի: Իմ կարծիքով` ընդդիմադիր դաշտում կգործենք:
– Ծայրահե՞ղ, թե՞ կառուցողական ընդդիմադիր դաշտում կգործի ԲՀԿ-ն:
– Ես այդ երկուսն իրարից չեմ տարբերում: Մենք մտահոգ ենք մեր երկրի ու ժողովրդի համար:
– Իշխանության հետ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞:
– Իմ կարծիքով` իհարկե ոչ:
– Հավանակա՞ն համարում եք, որ ԲՀԿ-ից դուրս եկածները նորից ետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա ԲՀԿ ղեկավար:
– Կարծում եմ` ոմանք ետ կվերադառնան:
– Օրինակ, ովքե՞ր: Անուններ կտա՞ք:
– Չէ, ես ոչ մեկի հետ չեմ զրուցել: Բայց կարծում եմ` ետ վերադարձողներ կլինեն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում