Երեկ ԲՀԿ խմբակցությունը նիստ է գումարել Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, որին սակայն չի մասնակցել ԲՀԿ գործարար պատգամավոր ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ (Բռիլյանտի Արշակ): "Իրավունքի" հետ զրույցում ԲՀԿ պատգամավորն ասաց, որ նիստին չի մասնակցել` հիվանդ լինելու պատճառով: Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ համագումարի ու կուսակցության հետ կապված մի քանի հարց ուղղեցինք գործարար պատգամավորին:
–Պրն Մխիթարյան, ի՞նչ է սպասվում ԲՀԿ համագումարին` մարտի հինգին, ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնորդը: – Դեռ տեղյակ չեմ, համագումարին կընտրենք, կիմանանք: – ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունն է շրջանառվում կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կցանկանա՞ք իրեն տեսնել այդ պաշտոնում: – Այո, ինչու չէ, կուզեմ: – Ըստ Ձեզ` հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս եկածները հետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա կուսակցության առաջնորդ: – Բայց ես չգիտեմ` շա՞տ մարդ է դուրս եկել ԲՀԿ-ից, թե` ոչ: – 36 հոգանոց խմբակցությունից 8 պատգամավոր արդեն դուրս է եկել: – Դե, ինչ կա որ: Կարող է մի մասը ետ վերադառնա ԲՀԿ: – Ձեր կարծիքով` ինչո՞ւ են հենց գործարարները լքում ԲՀԿ-ն: – Գործարարնե՞ր: Ովքե՞ր են գործարարներ: – Օրինակ` Արագած Ախոյանը… – Իրենց հարցրեք, չեմ կարող ասել: – Դուք մնալո՞ւ եք ԲՀԿ խմբակցությունում: – Այդ մասին մի քանի անգամ գրվել է: – Ցանկանում ենք եւս մեկ անգամ հստակեցնել` մնալո՞ւ եք ԲՀԿ-ում, թե`ոչ: – Այո: – ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսը ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր դաշտում է գործելու ԲՀԿ-ն: – Կարծում եմ` ընդդիմադիր դաշտում: – Եվ դուք քաղաքական այդ կուրսին համաձա՞յն կլինեք: – Ինչի չէ: – Իսկ ծայրահե՞ղ, թե կառուցողական ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն: – Կյանքը ցույց կտա: