ՓՈԼ ՔՐԵՅԳ ՌՈԲԵՐՏՍ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ"

Արխիվ 12-16

ՓՈԼ ՔՐԵՅԳ ՌՈԲԵՐՏՍ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ"


Փոլ Քրեյգ Ռոբերտս–ամերիկյան տնտեսագետ, քաղաքական եւ տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982թթ.) նախկին օգնական: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերտսը համարվում է "ռեյգանական տնտեսական հրաշքի" գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի, հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող "ստագֆլացիայից": Ռոնալդ Ռեյգանը եւ ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր գնահատեցին Ռոբերտսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող "Հարկերի մասին օրենքին" ստեղծմանը: Այդ կապակցությամբ Ռոբերտսը ֆինանսների նախարարի կողմից պարգեւատրվեց "Meritorious Service Award" մրցանակով` ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու կապակցությամբ:
Երեւանի աշխարհաքաղաքական ակումբին Փոլ Ռոբերտսը տվել է բացառիկ հեռուստահարցազրույց: Ներկայացնում ենք Հայաստանին վերաբերող հարցազրույցի առաջին մասը:
-Հայաստանը դարձավ Եվրասիական միության անդամ, ե՛ւ ԱՄՆ դեսպանատան, ամերիկյան եւ եվրոպական հասարակական կազմակերպությունների, ե՛ւ Հայաստանում եւ Վրաստանում քաղաքական ուժերի կողմից կտրուկ ակտիվություն է նկատվում: Նպատակները պաշտոնապես հայտարարված են` Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Փետրվարին Վիկտորյա Նուլանդը այցելել է Հայաստան եւ անցկացրել փակ հանդիպում ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների հետ: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են Հայաստանում նման ակտիվության պատճառները եւ նպատակները:
– Նպատակները պարզ են, Հայաստանի վրա ազդեցություն ունենալն է: Վիկտորյա Նուլանդի այցի նպատակն է Հայաստանում հեղաշրջում կազմակերպելը: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց` բողոքի ակցիաների, եւ քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին, քանի որ լավ են վարձատրվում, եւ նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեզ մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին:
Եվ դա Վաշինգտոնին եւս մեկ ռազմակայան կտա երկրում, որը Խորհրդային Միության մասն է կազմել: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորյա Նուլանդի հետ: Նպատակն է խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները: Սա այն է, ինչ տեղի է ունեցել Վրաստանում 2003-ին` Վարդերի հեղափոխությունը: Դա նույնպես ՀԿ-ների կողմից կազմակերպված հեղաշրջում էր, որոնք մարդկանց փողոցներ հանեցին, քաղաքական գործիչներն էլ ֆինանսավորվում էին Վաշինգտոնի կողմից: Այսպես է աշխատում Վաշինգտոնը, եւ նրա նպատակներն են Հայաստանը, Ղրղըզստանը, թերեւս Ղազախստանը, Ուզբեկստանը: Նման ցնցումների, որոնք ընդունված է անվանել ժողովրդավարական հեղափոխություն, կկազմակերպվեն բոլոր երկրներում, որոնք ԽՍՀՄ-ի մասն են կազմել: Եվ, իհարկե, նրանք ոտնձգություններ են կատարելու ընտանիքի դեմ, փորձելու են ոչնչացնել ավանդական բարոյականությունը: Եթե Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել, ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների եւ երեխաների հարաբերությունների վերաձեւակերպումը: Հայկական երկիրը պարզապես պետք է քանդվի եւ դառնա Ամերիկայի վասալ պետություն: Սա իրական վտանգ է Հայաստանի համար: ԱՄՆ-ն փորձում է ներկայանալ որպես ազատությամբ մի հիասքանչ երկիր, որը խորհրդանշում է բարություն: Եվ աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր դեռ մնացել են Խորհրդային Միության 70 տարվա կոմունիզմի տպավորության տակ, եւ այդ մարդկանց շատ հեշտ է մոլորեցնել:
– Մարդկանց բարոյական արժեքների ոչնչացումը հեշտացնո՞ւմ է մանիպուլյացիան:
– Այո:
– Այդ պատճառո՞վ է իրենց նպատակը ընտանեկան արժեքների քայքայումը:
– Այո, միանգամայն ճիշտ է: Ամբողջ մշակույթը քանդվելու է. Վաշինգտոնը ոչնչացնում է մշակույթները, տեսեք ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական, ամենը ամերիկանացվել է, ֆիլմերը, երաժշտությունը, այնպես որ, եթե Վիկտորյա Նուլանդը եկել է Հայաստան, ապա Հայաստանում կլինի հեղաշրջում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում