ՓՈԼ ՔՐԵՅԳ ՌՈԲԵՐՏՍ. "ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ"
Արխիվ 12-16ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՂԱՇՐՋՈՒՄ"
Փոլ Քրեյգ Ռոբերտս–ամերիկյան տնտեսագետ, քաղաքական եւ տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982թթ.) նախկին օգնական: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերտսը համարվում է "ռեյգանական տնտեսական հրաշքի" գլխավոր ճարտարապետներից մեկը, շնորհիվ որի, հնարավոր դարձավ երկիրը դուրս բերել ձգձգվող "ստագֆլացիայից": Ռոնալդ Ռեյգանը եւ ֆինանսների նախարար Դոնալդ Ռիգանը բարձր գնահատեցին Ռոբերտսի մասնակցությունը 1981թ. տնտեսական վերածննդին խթանող "Հարկերի մասին օրենքին" ստեղծմանը:
Այդ կապակցությամբ Ռոբերտսը ֆինանսների նախարարի կողմից պարգեւատրվեց "Meritorious Service Award" մրցանակով` ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ բացառիկ ներդրում ունենալու կապակցությամբ:Երեւանի աշխարհաքաղաքական ակումբին Փոլ Ռոբերտսը տվել է բացառիկ հեռուստահարցազրույց: Ներկայացնում ենք Հայաստանին վերաբերող հարցազրույցի առաջին մասը:
-Հայաստանը դարձավ Եվրասիական միության անդամ, ե՛ւ ԱՄՆ դեսպանատան, ամերիկյան եւ եվրոպական հասարակական կազմակերպությունների, ե՛ւ Հայաստանում եւ Վրաստանում քաղաքական ուժերի կողմից կտրուկ ակտիվություն է նկատվում: Նպատակները պաշտոնապես հայտարարված են` Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Փետրվարին Վիկտորյա Նուլանդը այցելել է Հայաստան եւ անցկացրել փակ հանդիպում ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների հետ: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են Հայաստանում նման ակտիվության պատճառները եւ նպատակները:
– Նպատակները պարզ են, Հայաստանի վրա ազդեցություն ունենալն է: Վիկտորյա Նուլանդի այցի նպատակն է Հայաստանում հեղաշրջում կազմակերպելը: Ամերիկայի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ՀԿ-ների նպատակն է ունենալ խմբեր, որոնք կարող են դուրս գալ փողոց` բողոքի ակցիաների, եւ քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին, քանի որ լավ են վարձատրվում, եւ նրանք աշխատելու են այնպես, ինչպես Ուկրաինայում են աշխատել: Այսպիսով` ձեզ մոտ սպասվում է հեղաշրջում, որը նույնական է Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին:
Եվ դա Վաշինգտոնին եւս մեկ ռազմակայան կտա երկրում, որը Խորհրդային Միության մասն է կազմել: Եվ շատ խաբված մարդիկ միանում են հայ հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցում են Վիկտորյա Նուլանդի հետ: Նպատակն է խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Թե երբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները: Սա այն է, ինչ տեղի է ունեցել Վրաստանում 2003-ին` Վարդերի հեղափոխությունը: Դա նույնպես ՀԿ-ների կողմից կազմակերպված հեղաշրջում էր, որոնք մարդկանց փողոցներ հանեցին, քաղաքական գործիչներն էլ ֆինանսավորվում էին Վաշինգտոնի կողմից: Այսպես է աշխատում Վաշինգտոնը, եւ նրա նպատակներն են Հայաստանը, Ղրղըզստանը, թերեւս Ղազախստանը, Ուզբեկստանը: Նման ցնցումների, որոնք ընդունված է անվանել ժողովրդավարական հեղափոխություն, կկազմակերպվեն բոլոր երկրներում, որոնք ԽՍՀՄ-ի մասն են կազմել: Եվ, իհարկե, նրանք ոտնձգություններ են կատարելու ընտանիքի դեմ, փորձելու են ոչնչացնել ավանդական բարոյականությունը: Եթե Վաշինգտոնը կարողանա Հայաստանում հեղաշրջում կատարել, ինչպես Ուկրաինայում, հաջորդ քայլը պետք է լինի հայկական ընտանիքի քայքայումը, միասեռականության լեգիտիմացումը, երեխաներին քաղաքական վերահսկողության տակից հանելը, ծնողների եւ երեխաների հարաբերությունների վերաձեւակերպումը: Հայկական երկիրը պարզապես պետք է քանդվի եւ դառնա Ամերիկայի վասալ պետություն: Սա իրական վտանգ է Հայաստանի համար: ԱՄՆ-ն փորձում է ներկայանալ որպես ազատությամբ մի հիասքանչ երկիր, որը խորհրդանշում է բարություն: Եվ աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր դեռ մնացել են Խորհրդային Միության 70 տարվա կոմունիզմի տպավորության տակ, եւ այդ մարդկանց շատ հեշտ է մոլորեցնել:
– Մարդկանց բարոյական արժեքների ոչնչացումը հեշտացնո՞ւմ է մանիպուլյացիան:
– Այո:
– Այդ պատճառո՞վ է իրենց նպատակը ընտանեկան արժեքների քայքայումը:
– Այո, միանգամայն ճիշտ է: Ամբողջ մշակույթը քանդվելու է. Վաշինգտոնը ոչնչացնում է մշակույթները, տեսեք ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական, ամենը ամերիկանացվել է, ֆիլմերը, երաժշտությունը, այնպես որ, եթե Վիկտորյա Նուլանդը եկել է Հայաստան, ապա Հայաստանում կլինի հեղաշրջում:

