ՊԱՅՔԱՐ "ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ" ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՊԱՅՔԱՐ "ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ" ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ


ԲՀԿ-ի "վերաֆորմատավորման" հետեւանքով ներքաղաքական դաշտում գոյացած որոշակի վակուումը հանգեցրեց նրան, որ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, իսկ գումարած դրան ծավալվել է կատաղի պայքար` ընդդիմությունը սեփական մենաշնորհ դարձնելու համար: Դա ոչ միայն ամբիցիաների պայքար է, ոչ միայն ձգտում է մրցակիցներին զրկել բողոքական ընտրազանգվածից, այլեւ պայքար է զուտ նյութական, ամբողջովին կանաչ գույն ունեցող կարեւորագույն ռեսուրսի համար:

Մի ռեսուրսի, որը կարելի է ծախսել ինչպես հեղափոխական ցնցումների վրա, այնպես էլ` "տնտեսելով" դնել սեփական գրպանը: Դե, պատվիրատու "քեռի Սեմին" ոչինչ չի պատահի, ինչքան պետք է, այնքան էլ կտպի:

"ՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ"-Ի
ՎԵՐՋԸ


Ավանդական մարտիմեկյան հանրահավաքին Լեւոն Ակոպիչը ներկայացավ միայնակ` առանց "Ժառանգության" ու, առավել եւս, առանց ԲՀԿ-ի: "Քառյակ"-"եռյակները" իրենց գոյությունը դադարեցրին, եւ ճիշտ է, Պարույր Հայրիկյանը արտախորհրդարանական ուժերից ինչ-որ "յոթնյակ" է հավաքում, սակայն դա առանձնապես բան չի փոխում: Իզուր չէր, որ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ջանքերը բնութագրեց որպես կարապի երգ: Եվ հիմա էլ ԼՏՊ-ն եկել էր հրապարակ` իր կարապի երգը երգելու: Ի դեպ, "Ժառանգության" նախկին գլխավոր քարտուղար, լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ դա ԼՏՊ-ի հրաժեշտի հանրահավաքն էր, սակայն "շատ տգեղ հրաժեշտի": Դե, բացի հրաժեշտից, այլ պահեր էլ կան: Բուն հրաժեշտը ձեւակերպվեց որպես "100-ամյակը չհարամելու" նկատառումով, առնվազն մինչեւ ապրիլի 24-ը հանրահավաքներ չանելու որոշմամբ: Իսկ հրաժեշտից դուրս կար նաեւ հարձակում այլ ընդդիմադիր ուժերի վրա: ԼՏՊ-ն պնդեց, որ ՀԱԿ-ը` որպես ընդդիմություն, մնացել է լրիվ միայնակ, իսկ մյուսների մասին ասել է հետեւյալը. "Եվ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, "մեկ պլյուս մեկ" քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսը: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա, եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված": Ի դեպ, թունդ արեւմտամետների քարոզչամիջոցները ԼՏՊ-ի ելույթի այս հատվածում տեսան նաեւ "Պուտինին ուղղված մատնագիր", որով իբր ծեր աղվեսը ձգտել է իրենց դնել ռուսների հարվածի տակ: Թե արդյոք առանց ԼՏՊ-ի այդ հերթական մատնության, ռուսները չգիտեին հակառուսական ուժերի տեղը` թողնենք այդ ուժերի, Լեւոն Ակոպիչի եւ ռուսների խղճին: Իսկ ԼՏՊ-ի պարագայում մատնանշենք, որ ծեր աղվեսը նույն "քեռի Սեմին" կանաչ թղթադրամների հայտ ներկայացրեց` քննադատության ենթարկելով Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը:
Դե պարզ է, որ դա ամերիկացիների ամենասիրելի նախագիծն էր` իրականացնել հայ-թուրքական հաշտություն, որը Սերժ Սարգսյանը իր խոստմանը համապատասխան բարեհաջող ուղարկեց գրողի ծոցը: Իսկ ՀԱԿ առաջնորդը "քեռի Սեմին" հասկացնում է, որ պատրաստ է ջանքեր ներդնել այդ նախագիծը օրակարգ վերադարձնելու համար:
Իսկ հրաժեշտի առումով` իրոք ծեր աղվեսը իրեն շատ տգեղ ու ցինիկ դրսեւորեց` հայտարարելով. "Ի տարբերություն շատ-շատերի, տասնամյակների ընթացքում իմունիտետ ձեռք բերելով, ես քննադատությունից զգուշանալու կամ լրացուցիչ պիտակավորվելու մտավախություն չունեմ, քանզի "քննադատներիս" կողմից արժանացել եմ բոլոր հնարավոր պիտակներին` է՛լ կոսմոպոլիտ, է՛լ պարտվողական, է՛լ հրեա-մասոն (ժիդոմասոն), է՛լ ազգի դավաճան, է՛լ թուրքամետ, է՛լ թուրքասեր, է՛լ նույնիսկ թուրք եւ այլն": Եվ հաճույքով թվարկելով սեփական, ինչպես բազմաթիվ իրական, այնպես էլ սակավաթիվ ոչ իրական մեղքերը` ՀԱԿ առաջնորդը եզրակացրեց. "Փառք Աստծու, որ քննադատներիս երեւակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրել նաեւ Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար: Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվականին այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա նույնպես կարող է չօգնել, որովհետեւ եթե շատ ցանկանան, հեշտությամբ ծննդականս էլ կկեղծեն, եւ Ազգային Ժողովը հատուկ օրենքով կվավերացնի այդ կեղծիքը":

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ

ԼՏՊ-ն, գործնականում, հիշատակեց` որպես մեկ միասնական օրգանիզմ, բոլոր արեւմտամետներին` ե՛ւ Հայրիկյանի "յոթնյակը"` "Հիմնադիր խորհրդարանով" հանդերձ, ե՛ւ նույնպես միայնակ մնացած Րաֆֆի Հովհաննիսյանին, ե՛ւ մեծ ամբիցիաներ դրսեւորող Նիկոլ Փաշինյանին:
Խոշոր հաշվով, սակայն, այդ աստիճանի միավորում չկա: Նիկոլն առանձին է, Րաֆֆին առանձին է, իսկ այ որտեղ կա իրոք միավորում` գրանտակեր ակտիվիստների ջախջախիչ մեծամասնությունը համախմբվել են Ժիրայր Սէֆիլյանի շուրջ: Այսինքն` բացահայտ արեւմտամետ ուժերն ու գործիչները այժմ երեք կտորի են բաժանված, եւ առանձին-առանձին մրցում են երանելի ամերիկյան ռեսուրսի համար, միաժամանակ բոլորով միասին հարվածելով կարապի երգ երգած ծերուկ Լեւոնին, որպեսզի հերթական "քաղաքագիտական վերլուծությամբ" հանկարծ ինչ-որ մեկի հաշվին չվերակենդանանա: Մեկ է, բոլոր դեպքերում խանդով են նայում ԲՀԿ-ի ապագային` անկախ նրանից` այդ կուսակցությունը լոյալ կլինի իշխանության հանդեպ, թե` ամբողջովին կկապակցվի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Տեսականորեն, իհարկե, նրանք միավորվել կարող են, քանզի հակառուսական եւ ամերիկամետ պլատֆորմի վրա են: Զորօրինակ, այդ ամբողջ կատեգորիան մոռանալով ե՛ւ Սումգայիթի, ե՛ւ մարտիմեկյան ողբերգության տարելիցները, ողբում էին իրենց կուռքին` Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովին:
Բայց երկարատեւ միավորում նրանցից սպասել հնարավոր չէ: Չափազանց շատ են այդտեղ հավակնոտ գործիչները` ե՛ւ Պարույր Հայրիկյան, ե՛ւ Նիկոլ Փաշինյան, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյան, ե՛ւ Ժիրայր Սէֆիլյան, ե՛ւ Զարուհի Փոստանջյան... Բոլորն ունեն արմատականության տարբեր աստիճան, սակայն պետականության նավակի համար ապակայունացման պոտենցիալ սպառնալիք կարող են լինել միայն Նիկոլը, Զարուհին եւ անկանխատեսելի Ժիրայրը:

ԲՀԿ 2.0` ԻՆՉՊԻՍԻՆ Է ԱՅՆ ԼԻՆԵԼՈՒ


Պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ում սպասվում են խոշորագույն փոփոխություններ: Կուսակցության հավանական ապագա լիդեր համարվող Նաիրա Զոհրաբյանը չի էլ թաքցնում, որ ներսում բավականին բուռն գործընթացներ ու քննարկումներ կան: Բանն այն է, որ ներսում կան բավականին անհամատեղելի տարրեր: Մի կողմից` գործարար շերտը, մյուս կողմից` ամբիցիոզ օսկանյանական թեւը: Կան նաեւ թեեւ չափավոր, բայց ամբիցիաներ ունեցող դեմքեր:
Մի բան ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իշխանական ուժ չի լինելու: Բայց արդյո՞ք ԲՀԿ 2.0-ն կլինի լոյալ` Բաղրամյան 26-ի նկատմամբ, թե` ընդհակառակը, վերջնականապես կպարզվիայդ կուսակցության համագումարին` մարտի 5-ին:
Ու, խոշոր հաշվով, այդտեղ հնարավոր է միայն երկու սցենար: Կամ ԲՀԿ 2.0-ն կլինի լոյալ ՀՀԿ-ի նկատմամբ (սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ լոյալությունը կպահպանվի 2017-2018թթ.), եւ այդ դեպքում օսկանյանական թեւը կլքի կուսակցությունը եւ կդառնա Ռոբերտ Քոչարյանի նոր քաղաքական նախագծի հիմք, կամ ԲՀԿ 2.0-ն կլինի բացահայտ քոչարյանական, եւ այդ դեպքում այդտեղից կհեռանա գործարար շերտի մեծ մասը` միգուցեեւ, ԱԺ-ում ձեւավորելով մեծամասնությանը հարող առանձին պատգամավորական խումբ: Ինչեւէ, ամեն ինչ կոնկրետ կտեսնենք մարտի 5-ին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում