«Հայաստանում խնդրահարույց բանկ չկա». Վարդան Աթայան

Արխիվ 12-16

«Հայաստանում խնդրահարույց  բանկ չկա». Վարդան Աթայան

Մեր զրուցակիցն է «Յունիբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահ Վարդան Աթայանը:


- Պարոն Աթայան, ի՞նչ է կատարվում բանկային համակարգում, դեկտեմբերի խուճապից հետո իրավիճակն ու բանկերի կապիտալը 5 մլրդ-ից 30 մլրդ դարձնելու ԿԲ-ի որոշումն ինչպե՞ս եք գնահատում:
– Անցած տարեվերջին, երբ դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ, բնակչության մոտ իրոք խուճապային տրամադրություն էր, և դա իր ազդեցությունն ունեցավ բանկային համակարգի վրա:  Մենք ունեցանք լարված շրջան, ինչը հիմնականում պայմանավորված էր արտերկրից եկող բացասական ազդակներով, հիմնականում` Ռուսաստանից:  Նկատվեց ավանդների՝ դրամից դոլարի փոփոխման գործընթաց, եղան նաև խզման դեպքեր, բայց ընդհանուր առմամբ մենք մեկ անգամ ևս փաստեցինք բնակչության կողմից բանկերի հանդեպ եղած բարձր վստահությունը: Իրավիճակի կայունացման գործում իր մեծ դերն ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունը և նաև` բանկային համակարգի  համերաշխ աշխատանքը. անտեսելով մրցակցությունը՝ բանկերն աջակցեցին միմյանց՝ շուկան հնարավորինս կարճ ժամկետներում հանգստացնելու նպատակով: Այսօր մենք արդեն ունենք կայունացած շուկա և արձանագրում ենք ավանդների ծավալների աճ: Միայն «Յունիբանկում» այս տարվա երկու ամսում իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են գրեթե 7 մլրդ դրամ: Սա մի փուլ էր, որն ապացուցեց Հայաստանի բանկային համակարգի կայացածությունն ու կայունությունը, քանի որ մենք ավելի արդյունավետ դիմակայեցինք այդ շրջանին, քան թե, օրինակ, մեր հարևան երկրները: Այսինքն՝ Հայաստանն ունի միջազգային ֆինանսական  նոր կենտրոնի վերածվելու անհրաժեշտ ներուժը: Եվ բանկերի կապիտալը 30 մլրդ դրամ բարձրացնելու որոշումն էլ տեղավորվում է այս քաղաքականության մեջ:
- Բայց չէ՞ որ ոչ բոլոր բանկերը կարող են ավելացնել կապիտալը: Ի՞նչ տեղի կունենա փոքրերի հետ, կփակվե՞ն, կմիավորվե՞ն…
- Ոչ, փակվելու վտանգ չկա: Ընդհանրապես Հայաստանում խնդրահարույց  բանկ չկա: Կապիտալը կարելի է բարձրացնել մի քանի ուղիով, նախ՝ բաժնետիրոջ կողմից ուղղակի ներդրում անելով: Կարող են լինել բանկերի միաձուլումներ, միավորումներ: «Յունիբանկի» դեպքում կապիտալն արդեն մոտ  22 մլրդ դրամ է, երկու տարում մենք այն կհասցնենք սահմանված չափի: Ամեն դեպքում, սա զարգացում է և առաջին հերթին՝ ուղղված է  առավել հզոր և մրցունակ բանկային համակարգ ունենալուն: Կարծում եմ՝ սա կնպաստի նաև լրացուցիչ ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան ուղղորդելուն: Նայեք, մենք ունենք և´ մեծ սփյուռք, և´ շատ հայրենակիցներ, որոնք աշխատում են այնպիսի երկրներում, որտեղ բանկային համակարգերը շատ ավելի թույլ են, քան մերը: Այնպես որ, կարելի է կանխատեսել ներդրումներ դեպի Հայաստան: Փաստ է, որ մեր բանկային համակարգը վերահսկողության շատ ավելի բարձր չափանիշեր ունի, քան տարածաշրջանի այլ համակարգերը: Ի վերջո, զարգացումը նոր պահանջներ է առաջ բերում: Բանկերը պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր ստանդարտներին, մրցակցությանը դիմակայելու համար բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Իսկ դրա համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ: «Յունիբանկն»  այս տարվա համար միայն ՏՏ ոլորտում նախատեսել է 300 մլն դրամի ներդրում: Ձեռք ենք բերելու նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության ամենաբարձր՝ TIER3 միջազգային ստանդարտին: Մենք առաջիններից Հայաստանում գործարկեցինք սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման, հաստատման և վերլուծության ավտոմատացված համակարգը: «Յունիբանկի» «վարկային կոնվեերը» մշակվել է «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության կողմից և հիմնված է Salesforce ամպային CRM-համակարգի վրա: Դրանով իսկ սպառողական վարկի հաստատման ժամանակ մենք բացառեցինք մարդկային գործոնը ու հնարավորություն ստացանք հայտի վերաբերյալ պատասխանը հաճախորդին հայտնել 1 րոպեում: Ի դեպ, ամանորի նախաշեմին բանկ հրավիրեցինք և շնորհավորեցինք 2014թ.-ի 100-հազարերորդ սպառողական վարկ ստացողին: Տարվա «հոբելյանական» վարկը տրամադրել էինք հենց այդ «վարկային կոնվեերի» միջոցով:
- Եթե բանկային համակարգն այդքան կայուն է, ինչո՞ւ այս ընթացքում դադարեցվեց վարկերի տրամադրումը:
- Վարկավորումը չի էլ դադարեցվել: Անգամ 2014թ.-ի  դեկտեմբերին մենք շարունակել ենք ապրանքների ապառիկ ձեռքբերման վարկավորումը` առանց տոկոսադրույքների բարձրացման: Այս տարվա հունվար-փետրվարին արդեն տրամադրել ենք  4 մլրդ-ից ավելի վարկեր:  Որոշակիորեն խստացվել են բիզնես վարկերի պայմանները` կապված ՓՄՁ-ների մոտ վաճառքների ծավալների նվազման հետ: Այդ առումով բանկը միշտ գնում է իր հաճախորդին ընդառաջ և, ելնելով բիզնես առանձնահատկություններից, անհրաժեշտության դեպքում, առաջարկում է վարկերի վերակառուցում:
- Պարոն Աթայան, Բանկերի միության նախագահն էր ասել, որ վարկային տոկոսադրույքներն ապագայում կբարձրանան, հետևաբար՝ բիզնեսի համար ավելի անմատչելի կլինեն վարկերը, և հետևաբար՝ գործարարության զարգացումը չի խթանվի: Մինչդեռ ԿԲ-ն ասում էր, որ բանկերի կապիտալն ավելացնելով՝ կխթանվի նաև գործարարությունը: Այս հակասությունը կպարզաբանե՞ք:

– Հնարավոր է բիզնեսի համար վարկերի պայմանների որոշակի խստացում, այդ թվում` տոկոսադրույքների ժամանակավոր աճ: Ինչպես գիտեք, պարտադիր պահուստավորման նորմատիվը, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, նախկին 12%-ից դարձել էր 24%, ներկայումս իջեցվել է 20%-ի: Սակայն, կապիտալի համալրումն իր դրական ազդեցությունը պետք է ունենա: Այդ գումարն ուղղվելու է վարկավորմանը և նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը: Արդեն նշեցի, որ մեր բանկային համակարգն առանձնանում է վստահությամբ ինչպես՝ ներսում, այնպես էլ` դրսում: Արտերկրից դրամական հոսքեր ևս կլինեն` ավանդների կամ այլ ներդրումների տեսքով:  Մեր պայմանները բավականին գրավիչ են ոչ միայն հայրենակիցների, այլև  օտարերկրացիների համար: Այդ առումով  «Յունիբանկն» ընդլայնում է իր հաճախորդների հնարավորությունները և առաջարկում անհատական բանկային սպասարկում` Private Banking: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատելու է  անհատական ֆինանսական մենեջերը:  Որպես տնտեսության լավ խթան` ես կնշեի անշարժ գույքի շուկայի աշխուժացումը: Այդ ուղղությամբ կառավարությունը կարևոր քայլն արել է: Աշխատողների եկամտահարկը կարող է փոխանցվել հիպոթեքային վարկերի տոկոսների մարմանը: Դա շատ լուրջ ծրագիր է և  զարկ կտա շինարարությանը:  Իսկ շինարարությունը շոգեքարշի դեր կտանի ընդհանուր տնտեսության զարգացման համար: Մենք շատ ակտիվ  աշխատելու ենք այս ուղղությամբ և շուտով հանդես կգանք հանրության համար  բավական շահեկան առաջարկով: Շուկայի վրա դրական ազդեցություն կունենա նաև ֆինանսական գործիքների ավելացումը, օրինակ`  արժեթղթավորումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը:  
- Գործարարների համար կարո՞ղ եք տեսանելի պատկեր ուրվագծել, փոփոխությունների շրջանն անցնելուց հետո ի՞նչ սպասեն: Նրանք առանց այդ էլ բողոքում են վարկերի թանկությունից:

– Հայաստանում վարկերը թանկ չեն: Եթե ուսումնասիրեք վարկերի «գնագոյացման» գործընթացը, ապա կտեսնեք, որ այսօր բանկերը բավականին թանկ ռեսուրսներ են ներգրավում: Կանխատեսումներ անելը դժվար է, բայց ՌԴ-ում փոխարժեքի տատանումների կայունանալուց հետո մեր արտահանողները կրկին շահեկան վիճակում կհայտնվեն: Վարկերի էժանացում կարող ենք սպասել, երբ կարողանանք դրսից էժան գումարներ ներգրավել: Կապիտալի ավելացման արդյունքում մոտ 300 մլն դոլար արդեն իսկ ակնկալվում է: Այժմ պետք է համախմբվել ու աշխատել:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում