Ի՞ՆՉ ՆՈՐ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՀԱԿ-Ի ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՆՈՐ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ ՀԱԿ-Ի ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ

 

Նախկին ՀՀՇ-ական ԱԳ նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր,  վերակազմավորված ՀՀՇ-ի անդամ, մի  խոսքով` մի քանի ճամբար փոխած, բայց հոգով ՀՀՇ-ական մնացած Ալեքսանդր Արզումանյանի եւ ՀԱԿ խմբակցության հարաբերությունները, ըստ շրջանառվող լուրերի շարունակում են լարված մնալ: Դա ընդգծվեց փետրվարի 27-ին «A1+»-ի եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր ընդդիմադիր բեւեռի` ԲՀԿ-ի կազմաքանդումը: Բանավեճին մասնակցնում էին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու  «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը:

Արզումանյանը բանավեճի ժամանակ ՀԱԿ-ի հետ համագործակցող ԲՀԿ-ին համարեց  իշխանության կողմից ստեղծված կուսակցություն, ապա պատասխանելով Արամ Մանուկյանի այն ակնարկին, թե ինքը «Ժառանգության» անդամ է, հայտարարեց, որ ինքը ֆորմալ առումով է «Ժառանգություն» խմբակցության անդամ է: Իրականում Արզումանյանը վերակազմյալ ՀՀՇ-ի դիրքորոշումն է ներկայացնում, այնպես, ինչպես ՀԱԿ-ում կան մարդիկ, որոնք չեն ներկայացնում ՀԱԿ-ի դիրքորոշումը: Արզումանյանը, ըստ էության, սրանով ակնարկեց  ՀԱԿ-ի պառակտվածությունը` հինգ հոգով յոթ երգ երգելու հանգամանքը:

Հիշեցնենք` Ալեքսանդր Արզումանյանը 2008 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, սակայն հետագայում Արզումանյանը «ծիխարի» խզեց իր կապերը ՀԱԿ-ի հետ` տարբեր, ավելի տաքուկ ճամբարներ փնտրելով: Նշենք նաեւ, որ վերոնշյալ լարված հարաբերությունները սկսեցին ավելի կոնկրետ հասունանալ այն ժամանակ, երբ պարոն Արզումանյանը ՀՀ 1-ին նախագահին 2008 թվականին առաջարկեց «Ցախավելների» հեղափոխություն կատարել, իսկ վերջինս էլ չտվեց իր համաձայնությունը, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Իսկ հետո, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀՀՇ-ի կազմաքանդման եւ ՀԱԿԿ-ի ստեղծման մասին, այստեղ արդեն Արզումանյանը չդիմացավ ու գնաց միացավ Արարատ զուրաբյաններին, ովքեր հայտարարեցին, որ իրական ՀՀՇ-ականները իրենք են: Դե իսկ համացանցում հայտնված այն խայտառակ գաղտնի ձայնագրությունները, որը վերաբերում էր Արզումանյանի մարտիմեկյան քաջագործություններին,  վերջնականապես պատռեց նրա դեմքը: Այսքանից հետո իսկ Արզումանյանին մնում էր հեռանալ տեր-պետրոսյանական ճամբարից` անգլիական ձեւով:

Տեղեկացնենք, որ Արզումանյանը խորհրդարան է անցնել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, սակայն, ինչպես երկու տարի առաջ հայտարարեց նա, Ժառանգության» խմբակցությունում իր մնալը ձեւական բնույթ է կրում: Սա վկայում է այն, որ այս քաղաքական գործիչը իր ողջ գործունեության ընթացքում ձեւական ֆիգուր է եղել` մեր երկրում զբաղեցնելով շատ կարեւոր պաշտոններ:

Վերոնշյալ բանավեճից հետո լուրեր տարածվեցին, որ ՀԱԿ-ի եւ Արզումանյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

«Իրավունքը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից պարզեց` լուրերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Պատգամավորը նախ զարմացած նայեց մեզ, ապա ասաց. «Մեկնաբանություն չկա»: Փաստորեն, պատգամավորը չհերքեց լուրերի իսկությունը:

Ի դեպ, երբ մեր հարցի պատասխանն էինք լսում Արամ Մանուկյանից, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խառնակչի նման միջամտեց մեր զրույցին` զարմանալով, թե ինչպես կարող է իր գործընկերը պատասխանել «Իրավունք» թերթի հարցերին: Մի հարցնող լինի, դուք տեղյա՞կ եք, թե ինչ կերպ է արձագանքում հանրությունը ձեր ոչ ադեկվատ կերպարին ու պահվածքին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում