ԲՀԿ-Ի ԱՉՔԸ ՎԱԽԵՑԱԾ Է. «ՆԵՐՈՂ ԵՂԵՔ, ԱՅՍՕՐ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ԱՉՔԸ ՎԱԽԵՑԱԾ Է. «ՆԵՐՈՂ ԵՂԵՔ, ԱՅՍՕՐ ՉԵՄ
ԽՈՍՈՒՄ»
ԲՀԿ-ի մարտի հինգին կայանալիք համագումարից առաջ ԲՀԿ պատգամավորները խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ որոշել են, ավելի ճիշտ` փորձում են ձկան նման լռել եւ ոչինչ չասել: Հանկարծ լեզվի սայթաքում, կյանքի խորտակում:
«Իրավունքը» փորձեց մի քանի հարց ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանին:
- Պրն Մարգարյան, ԲՀԿ-ը կհամագործակցի՞ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ :
- Կներեք, ես հարցազրույց այսօր չեմ տալիս: Բոլոր հարցերը` համագումարից հետո:
- Բայց այս հարցը համագումարի հետ կապ չունի…
- Ունի…
- Դուք ուղղակի ասեք` համագործակցելու եք, թե ոչ:
- Ես հիմա հարցազրույց չեմ տալիս:
- ԲՀԿ-ի հանդեպ հետապնդումներ կա՞ն:
- Ներող եղեք, չեմ խոսում:
- Ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնոդը:
-Կիմանաք: ԲՀԿ-ի առաջնորդն այսօր Ծառուկյան Գագիկն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

