ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 4-Ի 8-Ը
Արխիվ 12-16ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 4-Ի 8-Ը
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ մեր հանրապետությունում մարտի 4-ին՝ օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, իսկ 6-ից 8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկայնում կհասնի 3-8 մետրի, իսկ 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-8, 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Իսկ առաջիկա օրը՝ մարտի 4-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -4…-9, ցերեկը՝ 0…+5, նախալեռներում գիշերը՝ -2… +2, ցերեկը՝ +8…+11, Արարատյան դաշտում՝ գիշերը` -1…+2, ցերեկը՝ +10…+13, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1.. +4, ցերեկը՝ +12 … +15, Արցախում գիշերը՝ -1 … +2, ցերեկը՝ +7 … +10 աստիճան:
Մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին սպասվում են տեղումներ, 5-իգիշերը բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով, իսկ 6-ից 8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մարտի 4-ի գիշերն սպասվում է 0…+2, ցերեկը` +12…+14, վաղը երեկոյան՝ +8… +10:

