ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. «ԲՀԿ Ը ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ. «ԲՀԿ-Ը ՉԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՐՏԱՀԵՐԹ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին այսօր «Իրավունքն» ու եւս մեկ լրատվամիջոց հարցեր ուղղեցին :

-Պրն Բաբայան, ԲՀԿ-ն  այսուհետ քաղաքական ո՞ր դաշտում է գործելու («Իրավունք») :

- ԲՀԿ համագումարին մենք հանդես կգանք հայտարարությամբ:

- Ձեր գործընկերներից մի քանիսը նշում են, որ գործելու են ընդդիմադիր դաշտում («Իրավունք»):

- Կոլեգաներն ասում են իրենց անձնական կարծիքը:

- Դուք էլ ձեր անձնական կարծիքը հայտնեք («Իրավունք»):

- ԲՀԿ-ի անունից ես իրավասու չեմ կարծիք հայտնել, իսկ իմ կարծիքը, կարծում եմ, ձեզ չի հետաքրքրում:

- Այնուամենայնիվ, գործելու եք ընդդիմադի՞ր դաշտում:

- Իմ անձնական կարծիքով` այս պահին մենք ընդդիմադիր դաշտում կգործենք:

- Իսկ ծայրահե՞ղ, թե՞ կառուցողական ընդդիմադիր դիրքորոշում կորդեգրենք («Իրավունք»):

- Ես միշտ դեմ եմ եղել ցնցումներին, ապակայունացման քաղաքականությանը, իհարկե, կողմնակից լինելով զանգվածային միջոցառումներին` երթերին, բողոքի ակցիաներին, ցույցերին, բայց հիմա նոր իրավիճակ է ստեղծվել`մենք ունենք նոր քննարկելու բաներ:

- Դուք ասացիք, որ դեմ եք ցնցումներին: Բայց ԲՀԿ առաջնորդը հայտարարություն տարածեց, որտեղ գրված էր, որ չեղյալ է համարվում փետրվարի քսանի հանրահավաքը, որպեսզի արյուն չթափվի: ԲՀԿ-ը մինչ այդ չգիտե՞ր, որ հնարավոր է արյուն է  թափվելու: Չէի՞ք հաշվարկել, որ  հանրահավաքին կլինեին ցնցումներ («Իրավունք»):

- Իսկ ո՞վ է ասել, որ մենք մինչ այդ կողմ ենք եղել ցնցումներին: Որեւէ մեկը նման բան ասե՞լ է:

- Դուք չգիտեի՞ք, որ հանրահավաքները  հիմնականում  բերում   են ցնցումներ… («Իրավունք»)

- Դուք գիտե՞ք, որ քաղաքականությունը գործընթաց է, որն անընդհատ զարգանում է: Որեւէ մարդ գուշակ չէ, որ իմանա` ինչ կարող է լինել վաղը չէ մյուս օրը:

- Փետրվարի քսանի հանրահավաքը չէ՞ր բերի արյունահեղության («Իրավունք»):

- Ես չեմ ուզում վերլուծություններ անել անցյալի վերաբերյալ: Եկեք նայենք դեպի ապագան:

- ԲՀԿ առաջնորդ ո՞վ էլինելու: Բացի Նաիրա Զոհրաբյանից` շրջանառվում է նաեւ Վարդան Օսկանյանի անունը:

- Ես  այսօր ոչինչ չեմ կարող բացառել: Մարդիկ իրենք են որոշոևմ իրենց ապագան:

- ԲՀԿ խմբակցությունից դուրս եկածները հնարավոր է փոխե՞ն  իրենց որոշումը ու վերադառնան («Իրավունք»):

- Ոչինչ չի բացառվում:

-Դուք տեղյա՞կ եք` ԲՀԿ խմբակցությունից դուրս եկածների հետ բանակցություններ  արում  է կուսակցությունը` նրանց հետ բերելու համար («Իրավունք»):

- Օրինակ, Դուք այսօր  տեսաք, որ Մելիք Մանուկյանն օրեր առաջ հրաժարվել էր մանդատից, իսկ այսօր պարզվեց` փոխել է որոշումը:

-ԲՀԿ-ը կպահանջի՞ արտահերթ նախագահական եւ  խորհրդարանական ընտրություններ («Իրավունք»):

- Իմ անձնական կարծիքով`ոչ:

- Ինչո՞ւ («Իրավունք»):

- Ես այդպես եմ կարծում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում