՛՛ԵՍ ՀՈ ՉԷԻ ԿՈՐԵԼ, ՀԱՐԵՎԱՆԻ ՏԱՆԸ ԹԵՅ ԷԻ ԽՄՈՒՄ՛՛. ԳՏՆՎԵԼ Է ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Արխիվ 12-16՛՛ԵՍ ՀՈ ՉԷԻ ԿՈՐԵԼ, ՀԱՐԵՎԱՆԻ ՏԱՆԸ ԹԵՅ ԷԻ ԽՄՈՒՄ՛՛. ԳՏՆՎԵԼ Է ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Այսօր Ազային ժողովում ընթանում է արտահերթ նիստ: Նիստը սկսվելուց առաջ <Իրավունքի> լրագրողը, տողերիս հեղինակը, ԱԺ շենք մտնելիս նկատեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, ով ինչ որ անծանոթ անձնավորության հետ հանգիստ շրջում, զբոսնում էր ԱԺ շենքի տարածքով: Նկատենք, որ պարոն Զաքարյանի տրամադրությունն այդքան էլ վատ չէր, բայց չենք էլ կարող ասել, որ այն պայծառ էր: Կարեւորը պատգամավորների եւ ինչու չէ նաեւ հանրության կողմից այսքան ժամանակ որոնվող Ի. Զաքարյանը գտնվեց, իսկ թե որտեղ ու ինչով էր զբաղված հույս ունենանք կլսենք անձամբ իրենից: Այստեղ տեղին է հիշել գովազդային մի հոլովակի խոսքեր, որտեղ ասվում է. <Ես հո չեի կորել, հարեւանի տանչ թեյ էի խմում>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

