ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Արխիվ 12-16ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Ինչպես հայտնի է այսօր ԱԺ էին ներկայացել քառօրյա նիստը բոյկոտող ԲՀԿ խմբակցությունը: Նիստը սկսվելուն պես քվեարկության դրվեց շահութահարկի մասին օրինագիծը, որից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ հարգելի պատճառով չեն հասցրել մանրամասն ծանոթանալ օրինագծին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ կոչ արեց, ասելով, որ դեռեւս մշակման կարիք ունի, հետեւաբար պետք է դեմ քվեարկել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ քննարկում է եղել, որի ժամանակ ՕԵԿ-ը կարող էր առաջարկ ներկայացնել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ այդ քննարկումն այնքան անհարմար ժամի է ու հապճեպ, որ հնարավոր չէ մասնակցել:
Օրինագիծը դրվեց քվեարկության: Ձայների հարաբերակցությամբ (23 ձեռնպահ, 11 կողմ, 68 կողմ) օրինագիծն ընդունվեց:
Ի դեպ, մինչ արտահերթ նիստի սկսելը, ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ձնծաղիկներ բաժանեց բոլոր խմբակցությունների կին պատգամավորներին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

